Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 13:10
Արմինֆո. Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը: Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը՝ նշելով, որ շուտով կներկայացվի համապատասխան օրենքի նախագիծը:
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 12:49
Արմինֆո. Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 12:28
ԱրմԻնֆո. Հայաստանը միգրանտ ուղարկող երկրից վերածվել է միգրանտ ընդունող երկրի, և օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է։ Այս մասին օգոստոսի 14-ին նախարարության առաջին կիսամյակի գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար տեղակալ Արմեն Ղազարյանը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 12:26
ԱրմԻնֆո. Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է անցյալ տարվա նոյեմբերի 16-ին կայացած խոշորացված Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 10:36
ԱրմԻնֆո։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 10:24
ԱրմԻնֆո. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ: Այս մասին հայտնել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի պաշտպանական թիմը:
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 10:22
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով: Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ դատարանը:
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 10:21
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները բազմիցս ցուցաբերում են հիմարություն երկրի համար կարևորագույն հարցում: Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, որը Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի զինված ուժերի հարցերով խորհրդականի գլխավոր օգնականն է, այս հարցի վերաբերյալ շատ կարևոր հայտարարություն է արել: Ըստ էության, նա մեղադրել է հայկական կողմին Թրիփփի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 20:16
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում։ Այդ մասին հաղորդում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Թուրքիայում հրատարակվող «Ագոս» թերթին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:55
Արմինֆո.Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին։ Այդ մասին հաղորդում է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ հրապարակելով տեսանյութ:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:54
Արմինֆո.Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի արտահերթ նիստը:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:23
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 97 դրվագ գործողությամբ 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:03
Արմինֆո. Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս և մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու և երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:01
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 17:57
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։ Պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար և առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 17:54
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ԱԺ նիստի մեկնարկից առաջ կարճ ճեպազրույց է անցկացրել լրագրողների համար, հիշատակելով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում փոխադարձ վիրավորանքներ էին հնչել ընդդիմության և կառավարության միջև:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 16:04
Արմինֆո.Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 16:01
Արմինֆո.ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հաղորդում է "Հրապարակ" թերթը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 14:45
Արմինֆո. Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 11:53
Արմինֆո. Հաշվարկային դրույքի (այսուհետ՝ ՀԴ) հերթական վերանայմամբ պայմանավորված` 2026 թվականի օգոստոսի 3-ին Արդշինբանկը 1–2.5 տոկոսային կետով նվազեցրել է ՀԴ-ով տրամադրված ավելի քան 155.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 7,779 վարկի անվանական տոկոսադրույքը։ Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 5-ից և զգալի ազդեցություն կունենա մի քանի հազար ընտանիքի վրա՝ հնարավորություն տալով խնայել գումար և վերաբաշխել իրենց ծախսերը։
|