Arminfo.info

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Ֆրանկոֆոնիայի հարցերով պատվիրակ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
 Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 12:06

Արմինֆո. Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերությունների և արտերկրում ապրող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով Ֆրանսիայի պատվիրակ նախարար Էլեոնորա Կարուայի հետ քննարկել է երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները։

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 19:53

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ ծանոթացել Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 10:08

Արմինֆո. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը պաշտոնական նամակներ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պաշտպանության հարցերում Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:04

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում 107-րդ հորիզոնականում է
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 20:01

Արմինֆո. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը հայտնվել է 107-րդ հորիզոնականում:

ԵՄ և ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կկարողանան առանց մուտքի վիզայի Հայաստանի տարածքում գտնվել տարվա ընթացքում 180 օր
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:24

Արմինֆո. ԵՄ և ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կկարողանան առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել տարվա ընթացքում 180 օր։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ի կառավարության նիստում։

Հայաստանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 82-րդ տարեդարձին նվիրված "Ճշմարտությունը մեկն է" նախագծին․ «Ռոսսոտրուդնիչեստվո»
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 14:39

Արմինֆո.Մայիսի 11-17-ը Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 82-րդ տարեդարձին նվիրված պետերբուրգյան "Ճշմարտությունը մեկն է" նախագծին:

COP-17-ի մասնակիցների մուտքը Հայաստան կդյուրացվի
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:45

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են ժամանակավորապես վերացնել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների միջոցով ՝ հրավերով:

Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կազատականացվի
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 11:02

Արմինֆո. Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները կազատականացվեն: Ապրիլի 30-ի նիստում Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքում կառավարության կողմից ներկայացված փոփոխությունների վերաբերյալ:

Մեղրին՝ 2026 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. քաղաքում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 12:33

Արմինֆո.Մեղրին 2026 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ քաղաք են ժամանել ԱՊՀ մասնակից երկրների պաշտոնական պատվիրակություններ, մշակութային գործիչներ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարության ներկայացուցիչներ:

Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում ՝ ձյան, հովտային շրջաններում ՝ անձրևի տեսքով
 Երկուշաբթի, 13 Ապրիլի 2026, 09:59

Արմինֆո Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդս մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 19:07

Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը։ Հավաքագրված միջոցներն ուղղվել են համերգի կազմակերպմանը, ինչպես նաև  նախորդ տարի մեկնարկած ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։

Հայաստանում տաքացում սպասվում է միայն ապրիլի 14-ից
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 15:11

Արմինֆո.Հայաստանը կգտնվի միջերկրական ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ՝ ընդհուպ մինչև ապրիլի 13-ը: Այդ մասին ապրիլի 10-ին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարար. Հայաստանի նպատակն է COP-17-ը դարձնել կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման համաշխարհային օրակարգի շրջադարձային կետ
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026, 17:10

Արմինֆո. Ապրիլի 1-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու COP-17 համաժողովի նախապատրաստական ​​աշխատանքների ընթացքը։

.Շրջակա միջավայրի նախարար. Հայաստանում գետերի ջրի մակարդակի բարձրացում է սպասվում հարավից մոտեցող ակտիվ ցիկլոնի պատճառով։
 Ուրբաթ, 27 Մարտի 2026, 13:52

ԱրմինֆոՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է գետերի հոսքի ավելացման մասին՝ հարավից մոտեցող ակտիվ ցիկլոնի պատճառով։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը Վիեննայում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ում ունեցած ելույթի ժամանակ մտահոգություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարության ներկայիս վիճակի վերաբերյալ
 Ուրբաթ, 20 Մարտի 2026, 16:27

Արմինֆո.ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մարտի 16-17-ը Վիեննայում մասնակցել է «Օրենսդրություն՝ հանուն ժողովրդավարական դիմակայունության. Մարդկային չափման լրացուցիչ հանդիպում I» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) կողմից՝ ԵԱՀԿ շվեյցարական նախագահության շրջանակում։

Հայաստանը և Միացյալ Թագավորությունը քննարկեցին միջազգային գործընկերներին COP-17-ի նախապատրաստման գործում ներգրավելու ուղիները
 Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 18:48

Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ և շրջակա միջավայրի նախարար Մերի Գրեգի հետ՝ քննարկելու ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) նախապատրաստվելու միջազգային գործընկերների ներգրավման ուղիները։

ՀՀ նախագահը Դավոսում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել
 Ուրբաթ, 23 Հունվարի 2026, 11:06

Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի միջազգային համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել:

Բուլղարիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
 Երեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2025, 17:11

Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը։

Հայաստանի և Իրաքի նախագահներն Աշխաբադում քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
 Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2025, 10:50

Արմինֆո. Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմի  հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախագահներն ընդգծել են հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը, փոխադարձ վստահության հիման վրա ընդլայնվող քաղաքական երկխոսությանն ու գործնական համագործակցության խորացմանը միտված շարունակական ջանքերի կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շուրջ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականը՝ շեշտելով ծրագրի իրագործման լայն ներուժը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցության, փոխկապակցվածության և տնտեսական ներառական զարգացման հենասյուն։

Այս համատեքստում կողմերը նշել են, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ունեն վճռական նշանակություն տրանսպորտային և տնտեսական հնարավորությունների ընդլայնման համար։ Ընդգծվել է TRIP նախագծի կյանքի կոչման և հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժին, որի արդյունավետ իրագործումը կարող է դառնալ կարևոր ձեռքբերում երկուստեք։

Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացումը, ինչպես նաև գործարար կապերի սերտացմանն ուղղված նախաձեռնությունների մշտական խթանումը։

Քննարկվել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Երկուստեք կարևորվել է նման բարձր մակարդակի միջազգային միջոցառումների անցկացումը՝ որպես գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված կարևոր հարթակ։

Կողմերը դրականորեն գնահատել են վերջին տարիներին ձևավորված բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ միտումների շարունակական զարգացումը։




Մեկնաբանվողներ
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել