


Արմինֆո. Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն, եզրափակչում Արոնյանը 1.5:0.5 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։ «Շնորհավորում ենք Արոնյանին նման բարձր արդյունքի կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ», - ասվում է ՀՇՖ հաղորդագրությունում:
Նշենք, որ Արոնյանը ներկայացնում էր ԱՄՆ-ը: Այդ առիթով գրոսմայստերը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ անչափ ուրախ և հպարտ է այդ մրցաշարում տարած հաղթանակով:"Ամբողջ տարին զարմանալի էր, իմ ընտանիքն ու երկրպագուները աջակցում էին: Շնորհակալություն բոլորին ինձ հավատալու համար",- նշել է նա։



