


Արմինֆո. Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավման միտում ունի, խաղաղության գործընթացի առաջմղման համար կարևոր է վերսկսել "3+3" հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
"Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի։ Ընդ որում, ելնում ենք այն բանից, որ խաղաղության գործընթացը պետք է կրի, առաջին հերթին, տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարեւոր է վերսկսել "3+3" հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը", - ըստ ՏԱՍՍ-ի՝ նշել է նա Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIII հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ մեծ նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության ապաշրջափակումը, ինչի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Հայկական կողմից Միջոցառմանը մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:



