


Արմինֆո. Երեւանում տեղի կունենա բրիտանացի լրագրող Գաբրիել Գեվինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքի քննարկումը:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, քննարկմանը կմասնակցեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին խոսնակ, Արցախի նախկին արտգործնախարար Աշոտ Ղուլյանը և Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
«Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքում Politico-ի թղթակից Գաբրիել Գևինը ներկայացնում է 2020 թվականի պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի ելքը ծավալված իրադարձությունները՝ ականատեսի աչքերով:
"Կարծում եմ, որ կարգավորման բացակայությունն ինչ-որ չափով պայմանավորված էր բավարար ուշադրության բացակայությամբ։ Ես դառնորեն հիասթափվեցի 2023 թվականի սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին, աշխարհը ոչինչ չձեռնարկեց, և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված եղավ լքել իրենց տները։ Ինձ համար դա շատ դառը փորձ էր", - ասել է հեղինակը։



