


Արմինֆո. ԱՊՀ-ը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը հիմք կծառայեն խաղաղության համաձայնագրի համար: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններին առընթեր Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստից առաջ:
"Ինչպես ժամանակին մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ այժմ մենք Համագործակցության երկրներում մեծ գոհունակությամբ ընդունեցինք այդ համատեղ հռչակագրի ստորագրումը: Կարծում ենք, որ սա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունների վերջնական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի հասնելու ճանապարհին փուլերից մեկն է", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա։
Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը "թույլ կտա արդեն ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերն այդ հանրապետությունների տարածքում": "Այդ հանրապետությունները կարող են, հուսով եմ՝ որպես գլխավոր քարտուղար, արդեն ավելի ակտիվ մասնակցել Անկախ պետությունների համագործակցության գործունեությանը", - ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:



