Arminfo.info


 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024 16:50
Մարիաննա Մկրտչյան

Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում

Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում

Արմինֆո.Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ուշադրություն է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների քաղաքականության վրա, որը հակասում է Ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և արդարադատության հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության հարցերին:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես,  նշվում է, որ Արցախի ցեղասպանությունից հետո Լեմկինի ինստիտուտը շարունակում է Հարավային Կովկասում ակտիվ հանխարգելիչ աշխատանքի հանձնառությունը ՝ միաժամանակ հանդես գալով հանուն արդարության և պատասխանատվության:

"Թեև մենք, որպես կանոն, չենք միջամտում պետությունների ներքին գործերին, եթե չկա ցեղասպանության ներքին սպառնալիք, այդուհանդերձ, մենք պետք է լուծենք այն խնդիրները, որոնք բխում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից, որոնք, ըստ երևույթին, հակասում են Ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներին, և որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի ազգային անվտանգության հարցերի հետ ։

Մենք հատկապես տարակուսած և անհանգստացած ենք Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 24-ի հայտարարության ասպեկտներից (Հայոց ցեղասպանության հիշատակի օր), ինչպես նաև Փաշինյանի զինակից Հովիկ Աղազարյանի  վերջերս տված հարցազրույցից, որտեղ նա կասկածի տակ է դնում Թուրքիային հետապնդելու Հայաստանի իրավական հիմքերը։ Մեզ մտահոգում են նաև "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննարկումները ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու վերաբերյալ:

 

Ապրիլի 24-ին ՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը պաշտոնական հիշարժան հայտարարություն է հրապարակել, որում նա, ըստ ամենայնի, դիմել է զոհերին մեղադրելուն՝ ցեղասպանության հանցագործության համար Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով:

 

Նրա հայտարարությունը, կարծես թե, ջնջում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի համար առկա սպառնալիքները ՝ դրանք վերաիմաստավորելով որպես հայ հասարակության ներսում տրավմայի հետևանքով առաջացած անհիմն վախեր: Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ, ինչպես նաև նրա ակնհայտ ընդունումն այդ երկրների պնդումների վերաբերյալ, թե Հայաստանը խոչընդոտ է Հարավային Կովկասում խաղաղության համար, հայ հասարակության շրջանում հաստատուն  բանավեճերի տեղիք է տվել: Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարության մեջ ամենաուշագրավը, թերեւս, ագրեսորների մասին որևէ հիշատակման բացակայությունն էր։ Փաշինյանը հայտարարեց, թե «...պետականություն չունեցող հայ ժողովուրդը դարեր առաջ կորցրել է իր պետականությունը և, փաստորեն, մոռանալով պետականության ավանդույթները,  աշխարհաքաղաքական խարդավանքների ու սուտ խոստումների զոհ դարձավ»։

Փաշինյանն այնուհետև անտեսում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակվող և բազմաշերտ պատմական ճնշումները։ Ավելին, Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության առաջնորդներին ցեղասպանության համար մեղադրելու փոխարեն, Փաշինյանն ուշադրությունը վերահղում է հայերին, մասնավորապես, ժամանակի քաղաքականությունն ընկալելու հայերի ակնհայտ անկարողությանը։ Ըստ երևույթին, նա նկատի ունի այդ ժամանակաշրջանում Ռուսական կայսրության և արևմտյան տերությունների գործողությունները, որոնք խոստացել էին պաշտպանել հայերին, բայց չկատարեցին խոստումը՝ իրավիճակն էլ ավելի  վատթարացնելով:

 

Փաշինյանի թեզերը միաժամանակ ձայնակցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը, որն արդարացնում է այն։ Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Հայաստանի վարչապետն, ըստ էության, Թուրքիային ազատում է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ նսեմացնելով ճանաչմանն ուղղված բոլոր նախկին ջանքերը։ Բացի դրանից, դա կարող է զգալիորեն բարդացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու շարունակական աշխատանքը, ինչի համար պայքարում էին համաշխարհային հայկական սփյուռքը, ինչպես նաև ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող ուսումնասիրողներն ու ակտիվիստները:

 

Օսմանյան տիրապետության տակ հայերի ճնշող մեծամասնությունը ձգտում էր ոչ թե անջատման, այլ ապահովության և արդարության: Փաշինյանի խոսքերն ուղղակիորեն կրկնում են թուրքական պաշտոնական տեսակետը հայ ժողովրդի՝ որպես ապստամբ «դավաճանների», որոնք համագործակցել են թշնամական եվրոպական տերությունների հետ՝ հանգեցնելու Օսմանյան կայսրության փլուզմանը։ Փաշինյանը կարծես փորձում է համոզել, որ հայերը կարող են խուսափել ապագա ցեղասպանություններից միայն կապիտուլյացիայի ենթարկվելով Թուրքիայի այժմյան զավթողամոլական ​​ծրագրերին։

 

Տագնապալի է, որ Փաշինյանի խոսքերը հնչեցին անմիջապես այն բանից հետո, երբ Հովիկ Ագազարյանը հարցազրույցում հայտարարեց, թե «քանի որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպանություն... Մենք այն ժամանակ որպես պետություն գոյություն չունեինք, ուստի չենք կարող Թուրքիայից որևէ բան պահանջել... Ելնելով դրանից. ի՞նչ միջազգային չափանիշներ»:

Սա միայն օգնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Իլհամ Ալիևին խուսափելու Հայոց ցեղասպանության համար պատմական պատասխանատվությունից։ Ավելին, այս նարատիվը կարող է թուլացնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային ջանքերը՝ կասկածի տակ դնելով արդարության հասնելու իրավական հիմքերը: Չափազանց կարևոր է ընդունելը, որ այն ժամանակվա պետականության բացակայությունը չի նվազեցնում հայերի կարգավիճակը որպես ցեղասպանության զոհ կամ ժխտում նրանց նախնիների դեմ կատարված հանցագործությունների համար արդարադատություն փնտրելու հայերի իրավունքը:

 

Փաշինյանի խոսքերն արձագանքում են նաև արևմտյան քաղաքական շրջանակներում հաճախ հնչող հայտարարություններին, որոնք ենթադրում են, թե հայերը Թուրքիայից և Ադրբեջանից վախենալու ոչինչ չունեն։

 

Հատկանշական է, որ ընդամենը մեկ օր առաջ Էրդողանը, նկատի ունենալով Հայաստանը, հայտարարել էր, թե «միշտ ավելի լավ է գործել՝ հիմնվելով ժամանակի իրողությունների վրա, քան գործել իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմությունների հիման վրա։ Փաշինյանը սա արդեն հասկացել է»։

Փաշինյանն իր հայտարարությունը ավարտում է հերթական անհասկանալի խոսքով. «Այլևս երբեք. սա ոչ թե ուրիշներին պետք է ասենք, այլ ինքներս մեզ»։ Դժվար է այս նախադասությունն այլ կերպ մեկնաբանել, քան ասել, թե Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած ցեղասպանությունը կանխելու պատասխանատվությունը կրում է հենց հայ ժողովրդը: Նման ձևակերպումն ապագա ոճրագործությունները կանխելու բեռը գցում է ցեղասպանության զոհերի ուսերին, ինչն անարդար է:

 

Մտահոգիչ է նաև այն, որ հայտարարության մեջ ցեղասպանության կանխարգելմանն ու ճանաչմանն աջակցելուն և հռչակելուն ուղղված կոլեկտիվ և միջազգային գործողությունների կոչ հնչեցնելու մասին որևէ հիշատակում չկա:

 

Փաշինյանի ապրիլի 24-ի հայտարարության վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները պետք է հասկանալ այս տարվա գարնանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների այլ առեղծվածային հայտարարությունների համատեքստում, որոնք էլ ավելի մտահոգիչ դարձրեցին Հայաստանի հողային զիջումները Ադրբեջանին։

Ապրիլի 16-ին Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Փաշինյանը ծրագրում է կազմել Հայոց ցեղասպանության զոհերի ամբողջական ցուցակ՝ ցեղասպանության զոհերի մասին անհերքելի փաստաթղթեր ստեղծելու և ստուգելու համար, թե «որտեղ, ինչպես և ինչ պայմաններում են նրանք սպանվել»։ Քոչարյանն ընդգծել է այս ցուցակի կարևորությունը ապագա միջազգային հարաբերությունների համար՝ չբացառելով, որ առանց դրա «մյուս կողմը» (այսինքն՝ Թուրքիան) կարող է ժխտել ցեղասպանությունը։ Քննադատությունից հետո Քոչարյանն ավելի ուշ հրաժարվեց իր պնդումներից՝ հայտարարելով, թե Փաշինյանն իրականում ձեռնամուխ չի եղել նման ցուցակ կազմելուն և այդ թեման իշխող կուսակցության ներսում չի քննարկվել։

 

Հայ ցեղասպանագետները տագնապած էին այս հայտարարությունից, քանի որ Թուրքիան 1960-ականներից պահանջել էր նման ցուցակ կազմել՝ փորձելով ժխտել Հայոց ցեղասպանությունը։

 

«Ցեղասպանության ոճրաագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիան չի նշում զոհերի կոնկրետ թիվը, որն անհրաժեշտ է արարքը ցեղասպանություն որակելու համար: Զոհերի թիվը չի փոխի Հայոց ցեղասպանության՝ ցեղասպանություն դասակարգվելու փաստը: Այսպիսով, բացառապես ցուցակ կազմելու վրա կենտրոնանալը տեսադաշտից բաց է թողնում ցեղասպանության բազմակողմանիությունը և դրա խոր հետևանքները:

 

Հատկանշական է, որ այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի կոշտ հայտարարություն արեց, քան Փաշինյանը։

Փաշինյանը պատասխանատու է Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար, քանի որ դրանք ոչ միայն վտանգում են այն ճանաչելու տքնաջան ջանքերը, այլև վտանգավոր նախադեպ են ստեղծում նման ոճրագործությունները կոծկելու համար՝ փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտի պայմաններում, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։

Թեև վարչապետը իր հարևանների, ինչպես նաև արտաքին ուժերի հսկայական ճնշման տակ է, որպեսզի մեղմի իր դիրքորոշումը և միգուցե ընկրկի Հայաստանի թշնամական հարևանների պահանջների առաջ, սակայն մենք գիտենք, որ ցեղասպան պետություններին հանդարտեցնելու փորձերը գրեթե միշտ ապարդյուն են:

 

Վարչապետը պետք է զորավիգ լինի պատմական ճշմարտության ամբողջականությանը և ճանաչի ցեղասպանության լրջությունը՝ դրա կրկնությունը կանխելու և զոհերի արդարությունն ապահովելու համար՝ միաժամանակ պաշտպանվելով ապագա եղեռնագործություններից:

 

Սա իր հերթին ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի անհանգստացնող տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի դեմ շարունակվող ցեղասպանության քաղաքականության համատեքստում: Պատմական ճշմարտությունների հետ առերեսվել չցանկանալը միայն քաջալերում է նրանց, ովքեր ձգտում են ջնջել կամ խեղաթյուրել պատմությունն իրենց նպատակների համար: Ցեղասպանությունը համարվում է մարդկության ամենամութ ոճրագործություններից մեկը, և այն ռացիոնալացնելու, արդարացնելու կամ մաքրելու ցանկացած փորձ պետք է մերժվի։

 

Փաշինյանին կոչ ենք անում վերանայելու  իր հայտարարությունները և վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը՝ արդարադատությունը վերականգնելու Հայոց ցեղասպանության հարցում։

Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան են սպառնում, որոնք շարունակում են ցեղասպան հայատյացություն քարոզել ամբողջ աշխարհում», - ամփոփել են ինստիտուտում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ