


Արմինֆո. Վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հանձնաժողովը երկրորդ նիստում կարևոր որոշումներ է կայացրել նոր ընտրական համակարգի անցման մասին: Փոփոխությունները կառնչվեն նաև կուսակցությունների և դաշինքների խորհրդարան անցնելու շեմին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հաղորդել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հանձնաժողովը սահմանել է, որ ընտրական համակարգը պետք է լինի լիովին համամասնական` փակ ցուցակներով: Նրա ասելով, այժմ Հայաստանում անհնար է իրացնել ռեյտինգային համակարգի նորմալ կիրառում: Կուսակցկությունների և դաշինքների խորհրդարան անցման շեմը կկրճատվի 1 տոկոսով: Գործող Ընտրական օրենսգրքով, կուսակցությունների համար այն կազմում է 5 տոկոս, իսկ կուսակցական դաշինքների համար` 7 տոկոս:
Մինչդեռ, հիշեցնենք, որ ԸՕ բարեփոխումների կառավարական հանձնաժողովին զուգընթաց գործում է խորհրդարանականը` ԱԺ բոլոր ուժերի մասնակցությամբ: Այդ հանձնաժողովը հակված է քվեարկության ռեյտինգային համակարգի պահպանման` դրա արդիականացման պայմանով:



