


Արմինֆո. «Մենք Ռուսաստանի թշնամի չենք, բայց մենք նաև մեր երկրի թշնամիները չենք, և մտադիր չենք երկիրը տանել զանազան արկածախնդրային ճանապարհներով»: Այսօր այս մասին հայտարարել է ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի հանրահավաքում:
Նա շեշտեց, որ իշխանության գալուց հետո չի պատրաստվում կտրուկ աշխարհաքաղաքական քայլերի: Նա խոստացավ, որ իշխանության գալուց հետո Հայաստանը կկատարի բոլոր միջազգային պարտավորությունները`Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության հանդեպ: «Բայց դա չի նշանակում, որ այդ հարաբերություններն անբասիր են, մենք պետք է այնպես անենք, որ դրանք դառնան անբասիր», - վստահեցրել է Փաշինյանը:
Նա նաև խոստացավ, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ի մաս, քանի որ այն իր ռազմավարական շահերից է բխում: «Սակայն մենք պետք է աշխատենք այն կազմակերպությամբ, որպեսզի բարձրացնենք Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխիքները», - խոստացավ Փաշինյանը: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրեց, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ բոլոր հարաբերությունները կկառուցի ոչ թե հակամարտությունների, այլ բարեկամական բանակցությունների հիման վրա:
Հիշեցնենք, որ հանրահավաքում որպես քաղաքացի էր մասնակցում նաև Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով 2013 թվականի նախագահական ընտրություններում Գյումրիում պաշտոնապես հաղթեց Սերժ Սարգսյանին:



