Arminfo.info


 Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016 15:43
Դավիթ Ստեփանյան

Արիֆ Յունուսով. Ադրբեջանին շրջանների վերադարձի շուրջ բանավեճերը տեսանելի ապագայում թղթի վրա կմնան

Արիֆ Յունուսով. Ադրբեջանին շրջանների վերադարձի շուրջ բանավեճերը տեսանելի ապագայում թղթի վրա կմնան

Հայտնի վտարանդի ադրբեջանցի կոնֆլիկտաբան, պատմական գիտությունների թեկնածու Արիֆ Յունուսովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների իր տեսլականը, կիսվում Ադրբեջանին ղարաբաղյան շրջանների հանձնման և Ղարաբաղի շուրջ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայնման խոսակցությունների առնչությամբ իր նկատառումներով, խոսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տարածաշրջանային խաղացողների, ինչպես նաև  Երևանի ու Բաքվի շահերի մասին:

 

Բոլորովին վերջերս Ձեր տիկնոջ հետ մասին ստիպված էիք լքել Ադրբեջանը: Նման ճակատագրի են արժանացել պաշտոնական հայացքները չկիսող հազարավոր ադրբեջանցիների: Այս առումով մտածող, անկաշառ մտավորականությունը, կարծես, տեղ չունի այսօրվա Ադրբեջանում: Խնդիրն իշխանություններն են, թե՞ պատճառներն, այնուամենայնիվ, ադրբեջանական հասարակության խորքերում են:  

 

Այն քաղաքացիների մեկնումը հայրենիքից, որոնք չեն կիսում պաշտոնական հայացքները, իրականում, ընդհանուր խնդիր է ողջ հետխորհրդային տարածքում: ԽՍՀՄ փլուզումից հետո կազմավորված 15 անկախ հանրապետությունների ճնշող  մեծամասնությունում տեղի է ունեցել, ընդամենը, անվանումերի կամ դեկորացիաների փոփոխություն: Նախկին կոմկուսի առաջին քարտուղարները կամ առաջնորդները դարձել են նախագահներ և հանրապետություններում մենաշնորհային կառավարում իրականացնող կուսակցությունների ղեկավարներ, նախկին խորհրդային հանրապետությունների ճնշող մեծամասնության խորհրդարաններն առաջվա նման նախագահի աշխատակազմի կցուկ են և այլն: Այսինքն, պահպանվել է հին, խորհրդային, ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգը, որում այլախոհությունը տեղ չունի: Կնոջս հետ այլախոհական գործունեություն ենք սկսել դեռ խորհրդային շրջանում: Աառաջին անգամ ձերբակալվել եմ 1976 թվականին դեկտեմբերին` հակախորհրդային երիտասարդական կազմակերպություն ստեղծելու փորձի համար: Եվ երբ 2014 թվականին կրկին ձերբակալվեցի, Ազգային անվտանգության նախարարությունում ինձ ցույց տվեցին դեռևս 1976 թվականին կազմված իմ գործը՝ հաղորդելով, որ իրենք այն ժամանակվանից ի վեր հետևում էին իրեն` որպես ժողովրդի թշնամու: Այդ պատճառով, Ադրբեջանի անկախության հռչակումից հետո մենք պայքարել ենք ոչ թե որոշակի քաղաքական գործիչների կամ կուսակցությունների դեմ, այլ հանդես ենք եկել հանուն խորհրդային քաղաքական համակարգի փոխարինման ժամանակակից ժողովրդավարական համակարգով, հանուն հանրապետության ապախորհրդայնացման:

Մեզ նման մարդիկ սպիտակ ագռավ են, և մենք բոլորս, պարզապես, դատապարտված էինք արտագաղթի: Դա ընդամենը ժամանակի հարց էր: Եթե մենք ապրելիս լինեինք Հայաստանում կամ, ասենք, Ռուսաստանում, Բելառուսում կամ Կետրոնական Ասիայի հանրապետություններից որևէ մեկում, ապա դարձյալ կլինեինք սպիտակ ագռավ և, վաղ թե ուշ, ստիպված կլինեինք հեռանալ հայրենիքից: Իրական ժողովրդավարությունից հեռու, առավել ևս, ավտորիտար  բոլոր երկրներում այլախոհ մարդիկ ապրում են ներքին էմիգրացիայի պայմաններում և վաղ թե ուշ բախվում են ճնշքումների և հարկադրված արտագաղթի:

 

Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հասարակական կյանքի, ղարաբաղյան հակամարտության պատճառների փոխադարձ լուսաբանման և նույնիսկ պատմության մեկնաբանման օբյեկտիվությունը լավագույն դեպքում վերջին տեղում է: Այդ ամենը հետևողականորեն խորացնում է միմյանց նկատմամբ ագրեսիվությունը, անըմբռնումը և միմյանց հասկանալու ցանկության բացակայությունը: Կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը՝ առաջնորդվելով նման կատեգորիաներով, իհարկե,  անհնար է: Արդյո՞ք լույս եք տեսնում թունելի վերջում:

 

Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ները, իհարկե, օբյեկտիվ չեն լուսաբանում ղարաբաղյան հակամարտությունը և հաճախ իրենք են հանդիսանում հակամարտության էլ ավելի հրահրման ու բորբոքման աղբյուր: Սակայն դա, որքան էլ տարօրինակ թվա, օրինաչափ բնույթ է կրում: Ըստ էության, այդպես էլ պետք է լինի: Երբ հակամարտությունը կարգավորված չէ, ապա հակամարտող կողմերի ԶԼՄ-ները հակամարտության մաս են, միայն` տեղեկատվական: Արդյունքում` զանգվածային լրատվամիջոցները հակամարտության շրջանում դառնում են զանգվածային ապատեղեկատվության միջոցներ: Բայց հենց որ հակամարտությունը կարգավորվի, դա անմիջապես կարտացոլվի ԶԼՄ-ների վրա: Ուստի խնդիրն իրականում է նրանց չի առնչվում: Միաժամանակ անլուծելի հակամարտություններ չեն լինում, և բոլոր հակամարտությունները, վաղ թե ուշ, ավարտվում են, և ղարաբաղյան հակամարտությունն էլ ինչ-որ ժամանակ կկարգավորվի: Այդ առնչությամբ կասկած չունեմ՝  կարծելով, որ Ղարաբաղի հակամարտությունը կհանգուցալուծվի, ակնհայտորեն, ոչ ներկայում, քանի որ կոնֆլկտաբանության տեսանկյունից, ղարաբաղյան հակամարտությունն անցել է ճանապարհի միայն կեկսը` մինչև իր կարգավորումը: Ուստի, ես տեսնում եմ լույսը ղարաբաղյան թունելի վերջում, պարզապես, թունելը շատ երկար է: Բացի այդ, այն նաև շատ ոլորապտույտ է, այդ պատճառով լույսը երբեմն չի երևում և կարող է հոռետեսություն հարուցել: Եվ այսօր մենք ղարաբաղյան թունելի հենց այդ հատվածներից մեկում ենք: Սակայն` դա այսօր: Իսկ վաղը կամ ապագայում կլինենք թունելի մեկ այլ մասում: Եվ այդ պատճառով մենք բոլորս պետք է պահպանենք լավատեսությունը  և չհուսահատվենք:

 

Հետապրիլյան շրջանում ակտիվացած՝ հինգ շրջանների վերադարձի մասին խոսակցություններին, որպես ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման սկզբանկետ, առաջվա պես չեն դադարում: Գնահատեք դրա իրականացման շանսերը և նշեք գլխավոր շահառուներին:

 

Ես մոտենում եմ դրան փորձագիտական տեսակետից, այդ պատճառով ինձ համար որևէ նոր բան չկա: Ադրբեջանին նախկին ԼՂԻՄ շրջակա շրջանները վերադարձնելու հարցը , մաս-մաս կամ բոլորը միանգամից՝ կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու վերջինիս համաձայնության փոխարեն, բազմիցս բարձրացվել է դեռ 90-ական թթ. երկրորդ կեսին: Առավել ևս այդ հարցն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2004 թվականից հետո, երբ սկսվեց բանակցությունների, այսպես կոչված, «պրահյան» փուլը, ինչն արդյունքում հանգեցրեց 2007  թվականին «Մադրիդյան սկզբունքների» առաջացմանը, որտեղ այդ ամենն ավելի հստակ ձևակերպվեց: Այլ կերպ ասած՝ որևէ նոր բան այդ խոսակցություններում իրականում չկա:  Սակայն, խնդիրն այն է, որ առնվազն ևս 20-25 տարի այդ հարցը միմիայն կքննարկվի: Մինչդեռ ժամանակն է գիտակցել, որ հակամարտության հետ կապված իրավիճակը 1994 թվականից հետո արմատապես փոխվել է: 1988-1994 թթ. հակամարտությունում առաջատար խաղացողները հայերն ու ադրբեջանցիներն էին, իսկ արտաքին խաղացողը՝ միայն Ռուսաստանը, որը միանձնյա օգտագործում էր այդ հակամարտությունը՝ հանուն իր շահերի: Սակայն, 1994 թվականին, այսպես կոչված, «դարի նավթային պայմանագրի» ստորագրումից հետո  տարածաշրջանում այլ համաշխարհային խաղացողներ հայտնվեցին՝  ի դեմս ԱՄՆ-ի և Եվրամիության, և ղարաբաղյան հակամարտությունը երկու հարևան ժողովուրդների էթնիկ դիմակայությունից սահուն կերպով վերաճեց արևմտյան երկրների հետ Ռուսաստանի աշխարհաքաղաքական առճակատման: Որպես հետևանք՝ հայերն ու ադրբեջանցիները քաղաքական մեծ պայքարում առաջատար խաղացողներից վերածվեցին խաղազինվորների, որոնցից արդեն շատ բան կախված չէ, քանի որ ղարաբաղյան հակամարտությունում կա արդեն համաշխարհային առաջատար խաղացողների շահերի հարցը: Ահա թե ինչու 1994 թ. «նավթային պայմանագրի» ստորագրումից հետո իմ ելույթներում սկսեցի ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի լուծվի առնվազն առաջիկա 25-30 տարվա ընթացքում, եթե ոչ ավելի: Ըստ որում, այդ ողջ ընթացքում ապարդյուն բանակցություններ կընթանան, տարին երկու անգամ՝ ձմեռվանից հետո և մինչև ձմռան ցրտերը, կարճաժամկետ բախումներ կլինեն: Այդ ժամանակ ինձ մեղադրեցին բոլոր մեղքերում՝ նշելով, որ ոչ ոք այդքան չի հանդուրժի բանակցությունների անարդյունավետությունը և այլն: Սակայն, այսօր մենք, առաջվա պես դեռ կարգավորման կես ճանապարհին ենք: Այս առումով բանավեճերը, բանակցությունները որևէ հստակ բանի չեն հանգեցնի, քանի որ հարցը ոչ թե տարածքների, այլ վստահության մեջ է, և եթե վստահություն լինի, տարածքների հարցը կկորցնի իր ակտուալությունը: Խնդիրը կայանում է այն բանում, որ հայերը և ադրբեջանցիները գտնում են, որ իրենց առաջարկվում է ընտրություն լավ, արդար և վատ, անարդար խաղաղ կարգավորման միջև: Մինչդեռ, իրենց այլ ընտրություն է սպասվում՝ վատ և շատ վատ խաղաղության միջև: Իսկ դրա գիտակցումը, ըստ կոնֆլիկտաբանի, դեռ շատ հեռու է: Ահա թե ինչու շրջանները հանձնելու մասին բոլոր այդ խոսակցություններն իրականություն չեն դառնա՝ այդպես էլ մնալով թղթի վրա:

 

Ադրբեջանի ազգային անվտանգության դոկտրինի «ոչ պաշտոնական» մասում սպառնալիքների ցուցակում պատվավոր առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը: Հայաստանում ռազմավարական դաշնակցին ավելի ու ավելի քիչ են վստահում: Կարելի՞ է արդյոք նման պայմաններում հեռանկարում Ղարաբաղի շուրջ ռուս խաղաղապահների տեղակայում սպասել՝ որպես մադրիդյան և կազանյան փաստաթղթերի «տարածքային» կետի իրականացման պայմաններում Մոսկվայի շահերի պահպանման երաշխավոր:

 

Հեռանկարում Ղարաբաղի շուրջ ռուս խաղապահներ տեղակայելու հարցը շատ ակտուալ էր 1992-1994 թթ. հակամարտության ակտիվ փուլի ժամանակ, երբ Ռուսաստանը դե-ֆակտո միակ արտաքին խաղացողն էր և ուժեղ ազդեցություն ուներ երկու կողմերի վրա:

Այդ հարցը հատկապես սուր էր դրված 1994 թ. մայիսին Բիշքեկի արձանագրության ստորագրումից հետո: Բայց նույնիսկ այդ ժամանակ Ռուսաստանին չէին հավատում, ըստ որում՝ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև հայերը: Ավելին, տարօրինակ իրավիճակ էր, երբ հակամարտող երկու կողմերը դիմել էին Ռուսաստանին, բայց միաժամանակ միասնաբար հանդես էին գալիս ճակատագծում ռուս խաղապահների տեղակայման դեմ: Դրանից հետո տարածաշրջանում հայտնվեցին արևմտյան խաղացողներ, ինչը, ըստ Յունուսովի,  էլ ավելի նվազեցրեց իր ուզածին հասնելու Ռուսաստանի շանսերը: Իսկ 2008 թ. օգոստոսից հետո և ռուսական զորքերի խաղացած դերից հետո, երբ խաղաղապահության փոխարեն վերջիններս հակամարտող կողմերից մեկի կողմը բռնեցին, Ղարաբաղում ռուսական զորքերի մոնոպոլ տեղակայման հույսերն այսօր նվազագույնի են հասցված և ուղղակի անիրական են: Բանակցություններում այդ թեման կողմերի կողմից քննարկվել է, բայց իրականում դա ընդամենը խաղի տարր է բանակցային գործընթացում և ոչ ավելի: 

 

Ապրիլյան էսկալացիան , ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին ոչ միանշանակ ազդակները, թվում է, վերջապես, պետք է սթափեցնեին նրանց, ովքեր մեր երկրներում քաղաքական ընտրախավ են կոչվում: Սակայն, հետապրիլյան շրջանում մենք տեսնում ենք միայն սպառազինությունների հերթական մրցավազք: Ձեր կարծիքով, սա Երևանի և Բաքվի իշխանությունների գիտակցված ընտրությունն է, թե՞ վերջիններս պարզապես ընտրություն չունեն:

 

Հաշվի առնելով, որ մի կողմից բանակցությունները վաղուց փակուղի են մտել, և կարգավորման հույս չի նշմարվում, իսկ ճակատագծում իրավիճակը տագնապալի է՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն ակնհայտորեն խաղադրույք են արել դրա սրացման վրա: Իսկ նման քաղաքականության շրջանակներում, իհարկե, անհրաժեշտ է զենք ձեռք բերել: Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտությունում այսօր իր դերն է թելադրում դրա ներկայիս վիճակի տրամաբանությունը: Իսկ կողմերի համար այսօր առավել ձեռնտու է զենք գնել Ռուսաստանից: Զենք, իհարկե, կարելի Է ձեռք բերել նաև այլ մատակարաներից, ինչն Ադրբեջանն անում է՝ սպառազինություն գնելով Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից և այլ երկրներից: Բայց հակամարտության կողմերի ռազմական համակարգը, ինչպես նաև զենքը, այնուամենայնիվ, առավելապես խորհրդային է: Այլ կերպ ասած՝ ձեռքբերվող զինատեսակներն առաջին հերթին ռուսական են,  և Ռուսաստանին այդ ամենը, հասկանալի պատճառներով, խիստ շահեկան է:

 

Առաջին հայացքից հարցս կարող է տարօրինակ թվալ, բայց չեմ կարող այն չտալ: Հայ և ադրբեջանցի ժողովուրդներից բացի, ո՞վ է այսօր իրականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարիքը զգում /Երևանը, Բաքուն, Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը, Թեհրանը, Անկարան/:

 

Նշված բոլոր կողմերն, իհարկե, հայտարարում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով շուտափույթ կարգավորելու իրենց ցանկության մասին, բայց իրականում ամեն բան այնքան էլ պարզ չէ: Իրականում կարգավորումն այսօր անհրաժեշտ է ամերիկացիներին ու եվրոպացիներին: Կարգավորման դեպքում վերջիններիս շանսերը տարածաշրջանում կտրուկ կաճեն, քանի որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն այսօր ավելի հաճախ են դեպի Արևմուտքի կողմը նայում:  Եվ առայժմ հենց հակամարտությունն է խանգարում նրանց լիակատար շրջադարձ կատարել դեպի արևմտյան կողմը: Թե ԱՄՆ-ը, թե Եվրամիությունը դա շատ լավ հասկանում են: Թուրքիան և Իրանը նույնպես շահագրգռված են կարգավորմամբ՝ մի շարք պատճառներով: Մինչդեռ Բաքուն և Երևանն այսօր ցանկանում են հակամարտությունը լուծել՝ միայն խոսքով: Իրականում կառավարող ընտրախավերը շատ հեռու են դրանից և պարզապես հակամարտությունն օգտագործում են՝ հանուն սեփական շահերի: Հակամարտության կարգավորմամբ էլ ավելի քիչ շահագրգռված է Ռուսաստանը, քանի որ արդեն այսօր վերջինս տարածաշրջանում մանևրելու շատ քիչ տարածություն ունի. Վրաստանին կորցրել է երկար ժամանակով, մնում են Ադրբեջանը և Հայաստանը: Ի՞նչ ունի դրա համար Ռուսաստանն իր զինանոցում, ուժից բացի: Ինչո՞վ կարող է իր կողմը գրավել: Գումարներո՞վ: Արևմտյան երկրների պատժամիջոցների լույսի ներքո՝  ինքը դրա կարիքն ունի: Արժեքներո՞վ, ինչպես Արևմուտքը: Այդ մասին նույնպես իրական չէ խոսել: Մնում է հակամարտությունը թողնել կախված վիճակում՝ անհրաժեշտության դեպքում այդ գործոնը որպես բռնցկամարտի տանձիկ, մեկ այլ դեպքում որպես իր կողմը գրավելու համար քաղցրաբլիթ օգտագործելու նպատակով: Այդ պատճառով գործնականում Ռուսաստանին այսօր կարգավորումը ձեռնտու չէ:

 

 

 

 

 

 

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

макс
Подписываюсь под каждым словом.Но всё равно остаётся вопрос, а что же делать Механика подобных конфликтов и ситуаций во всех регионах мира одно и та же. Урегулирование под разговоры и переговоры постоянно срывают те кто заинтересован в сохранении конфликта. На постсоветском пространстве основным бенефициарием вялотекущих гнойников является ”встающая с колен” Россия-Азиопия, вновь занявшаяся ”собиранием русских земель”.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին։Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին։
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարանԱնդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարան
Հայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբՀայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբ
Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն ՄանեթԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն Մանեթ
ՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունըՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը
Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմենՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմեն
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Նարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններիցՆարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնինՆիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնին
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար