
Արմինֆո. Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ "կապակցվածության" ամրապնդմանը։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
Մեկնաբանելով Պակիստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման թեման՝ Բաքվի եւ Երեւանի հակասությունների վերացման ֆոնին, ինչպես նաեւ Պակիստանում Հայաստանի առաջին դեսպանի նշանակումը, դիվանագետն ընդգծել է, որ "Հայաստանը, Ադրբեջանը եւ Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ":
"Երկար տարիներ մենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել, եւ ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտության գիտակցումը եկավ, - Նշել է Ֆայսալ Նիյազ Տիրմիզին: Եթե նայեք վերջին իրադարձություններին, ես շատ եմ ճանապարհորդել Դաղստանում, Չեչնիայում, Սոչիում, Կրասնոդարում և եղել եմ Ադրբեջանում։ Պատմականորեն հսկայական կապ կա Կովկասյան տարածաշրջանի և Պակիստանի միջև ։ Ես շատ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի եւ ողջ Կովկասի տարածաշրջանի միջեւ"։
"Եթե դուք մեկնեք Ադրբեջան, կտեսնեք, որ Բաքվի խոշորագույն շրջաններից մեկը կոչվում է Մուլտան-Սարայ , իսկ Մուլտանը Պակիստանի երրորդ կամ չորրորդ ամենամեծ քաղաքն է: Սա այն պատմական քաղաքն է, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին վիրավորվեց, իսկ հետո նա մահացավ Բաբելոնում ստացած վերքերից, - շարունակել է դեսպանը: - Պակիստանում զգալի թվով հայեր են ապրում։ Քչերը գիտեն, բայց երկրում ամենաբարձր ռազմական պարգևներին արժանացածներից մեկը հայկական ծագումով պակիստանցի զինվորն էր:
Ես եղել եմ նաև Դուբայում։ Հայերի և պակիստանցիների միջև այնտեղ շատ ամուսնություններ են կնքվել։ Դա նպաստում է մարդկանց միջև կապերի հաստատմանը, առևտրի և մշակույթի զարգացմանը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ", - նշել է դիվանագետը։ Ֆայսալ Նիյազ Տիրմիզին պատմել է, որ դեռ մանկուց երազել է գրքեր կարդալ Կովկասի պատմության մասին ։ "Ինձ պատիվ է վիճակվել այցելել այդ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ և հողեր։ Այնպես որ, մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ։ Եվ Հայաստանը դրանց շատ կարևոր բաղադրիչն է։ Ես տեսնում եմ, թե ինչպես են այժմ շփումներ հաստատվում մարդկանց միջև, և գործարար կապեր՝ Հայաստանի և Պակիստանի միջև", - եզրափակել է նա։