"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 17:53

Արմինֆո. "Արցախ" միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թ. նոյեմբերի 19-ի պարզաբանումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու վերաբերյալ։

Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 17:28

Արմինֆո.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել. պատճառը ատեստավորման նոր կանոններից դժգոհությունն է:

Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ով
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 17:22

Արմինֆո.Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25,6% - ով' կազմելով 4 511 տոննա: Ինչպես հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը, այդ մասին հայտարարվել է փոխնախարար Արա Մկրտչյանի նախագահությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր Սևանա լճում սիգի որսի արգելքի մեկնարկին ընդառաջ միջոցառումների կազմակերպմանը:

Հայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ով
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 15:52

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր սահմանադրության ընդունման գործընթացին հակազդող քաղաքական ուժերը գործում են՝ առաջնորդվելով պատերազմի և կոնֆլիկտի ԴՆԹ-ի պաշտպանության և պահպանման տրամաբանությամբ: Այդ մասին նա հայտարարել է  Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 14:09

ԱրմԻնֆո. ՀՀ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին կհրապարակի ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին նոյեմբերի 20-ին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթի ժամանակ։

Հայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումը
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 13:45

ԱրմԻնֆո. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը European Gymnastics-ի գլխավոր տնօրեն Լիզա Վորտմանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հանրապետությունում տղամարդկանց և կանանց մեծահասակների կարգում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Տղամարդկանց և կանանց մեծահասակների կարգում սպորտային մարմնամարզության Եվրոպայի 12-րդ առաջնությունը կանցկացվի 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Տիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 13:19

ԱրմԻնֆո.  Ընդդիմությունը մտադիր չէ նահանջել Հայաստանի նոր Սահմանադրության հարցում իր դիրքորոշումից, դեմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով Հիմնական օրենքում ցանկացած փոփոխության և պատրաստ է դիմակայել իր նկատմամբ գործադրվող ճնշմանը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 12:08

ԱրմԻնֆո.  Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի վերադարձի ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով։ Այդ մասին գրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

Լեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանել
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 10:46

ԱրմԻնֆո. Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը դրական փոփոխություն է անվանել Երևանում և Բաքվում կազմակերպությունը նախագահելու ցանկությունը։

ՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորությունները
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 10:36

ԱրմԻնֆո.  Նոյեմբերի 15-ից 17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով, 9-րդ Ռեյկյավիկի գլոբալ ֆորումին իր մասնակցության շրջանակում, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարճ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Իսլանդիայի նախագահ Հալլա Թոմասդոթիրի, Ավստրալիայի նախկին վարչապետ Յուլիա Գիլարդի, տարբեր երկրների նախարարների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 10:34

ԱրմԻնֆո.  Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը՝ "Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի" (CEPA) շրջանակներում։

Նարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներին
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 20:45

ԱրմԻնֆո."Հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են ծնողներին չլսող և միայնակ մնացող երեխաներին. նրանց պետք է ականջներից քաշել։

2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 18:03

Արմինֆո.2027 թվականից Երևանի Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում (ՌԱԹ) կհայտնվի սեփական արվեստանոց՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Այդ մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է ՌԱԹ-ի տնօրեն Մարինե Մկրտչյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

ՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցով
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 16:31

Արմինֆո."Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է, նախ, հրաժարական տալ եւ դրանից հետո երկրում հանրաքվե կազմակերպել ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցով: Նա այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետի առաջարկին՝ ընդդիմությանը․ գնալ հանրաքվեի, եւ եթե ժողովուրդը մերժի իր առաջարկած ՀՀ սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա։ Այդ առնչությամբ Լեւոն Զուրաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 16:24

Արմինֆո.Լրագրողական մի շարք կազմակերպություններ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջել են հետ կանչել վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման չափերը վերանայող "Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագիծը:

Հայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրը
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 15:42

Արմինֆո.  Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Քրիստինե Վարդանյան. Սահմանադրության հարցի վերաբերյալ ընդդիմության նարատիվներն ավելի հասկանալի են հասարակության համար, քան՝ իշխանության դիրքորոշումը
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 15:20

Արմինֆո. Նոր սահմանադրությունն առաջ մղելու փորձի մեջ Հայաստանի գործող իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ ընդդիմության նարատիվներն այս հարցում ավելի հասկանալի են հասարակության համար, քան՝ նրանց դիրքորոշումը։ Այդ մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

EAFJD. Լեռնային Ղարաբաղի հայերի հիմնարար իրավունքները չեն կարող զոհաբերվել փակ դռների հետևում
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 15:02

Արմինֆո.  Արդեն երեք տարի Ադրբեջանը ոտնահարում է արցախահայության՝ հայրենիք վերադառնալու իրավունքի վերաբերյալ աշխարհի բարձրագույն դատարանի որոշումը։ Այս մասին ասվում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) հայտարարության մեջ:

Հայաստանի կառավարությունը երկարաձգել է Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 14:06

ԱրմԻնֆո.  Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում երկարաձգել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։

Ակրոպոլիսի թանգարանում կբացվի նախաքրիստոնեական Հին Հայաստանի ժառանգությանը նվիրված լայնածավալ ցուցահանդեսը
 Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 13:32

ԱրմԻնֆո.  Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը։




Մեկնաբանվողներ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից