Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:23
Արմինֆո. Դատարանը Արագածոտն մարզի Մուղնու Սուրբ Գևորգ վանքի վանահայր, Հայր Գարեգին Արսենյանի նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը: Համապատասխան որոշումը հունիսի 26-ի նիստում ընդունել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:35
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:55
Արմինֆո. Հայաստանի Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը՝ կապված Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու և թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի ձերբակալման փաստը թաքցնելու գործի հետ։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 09:35
Արմինֆո. Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ գովեց Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքի հնարավոր գործարքի քննարկումների ֆոնին, պաշտոնական Իսրայելը քայլ է ձեռնարկում, որն Անկարայում դժվար թե հավանության արժանանա:
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 16:12
Արմինֆո. Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում քրեական վարույթներ են հարուցվել 258 անձի նկատմամբ, այսինքն, ավելի քան 200 մարդ եղել է մեղադրյալի կարգավիճակում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը, ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքում, քվեարկության օրը և արդյունքների հրապարակումից հետո արձանագրված խախտումները:
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 17:09
Արմինֆո. «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորները: Այդ մասին ասվում է Սահմանադրական դատարանի հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:25
Արմինֆո. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը կարևոր է նրանով, որ հենց դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել ռազմական ագրեսիայի ընթացքում գործած հանցագործությունները։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 20:00
Արմինֆո. Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկը ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանն այդպես է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է ջնջել մայրաքաղաքի տարբեր անկյուններից Հայաստանի ազգային հերոսների պատկերը։
|
Շաբաթ, 20 Հունիսի 2026, 15:17
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլ պատասխանատուներ:
|
Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:33
Արմինֆո. Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին անհետ կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 21:18
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իր դեմ շտապ հարուցված գործը, որը նա պարզապես աբսուրդ է անվանել, անհրաժեշտ էր իրեն երկրից դուրս գալն արգելելու համար։ Նա այս մասին հայտարարել է տված հարցազրույցում։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 11:10
Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 17:50
Արմինֆո.Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:52
Արմինֆո. Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:12
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն և կապված են երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ քննարկվում է Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:55
Արմինֆո. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի մշակութային պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, այցը կազմակերպվել էր Երևանի և Լայպցիգի քաղաքապետերի միջև անցյալ տարի ստորագրված «Լայպցիգ և Երևան քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել երկու քաղաքների միջև մշակութային համագործակցությունն ու փոխանակումները։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լայպցիգի քաղաքապետարանի և քաղաքի առաջատար մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Այնուհետև պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 14:16
Արմինֆո. Հայաստանի դատախազությունը մի շարք նոր խախտումներ է հայտնաբերել օլիգարխ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության 457,79 հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 17:30
Արմինֆո. Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության և թոշակների բարձրացման մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջանի" նախագիծը (Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու-խմբ.): Այդ մասին Facebook-ի իր էջում ահազանգում է քաղաքագետ Կարեն Իգիթյանը:
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 17:28
Արմինֆո. Կառավարությունն առաջարկում է թե՛ դատավարության եւ թե՛ քրեակատարողական (պատիժների կատարման) փուլերում ներդնել տեսակապի համակարգը եւ դատավարությունն իրականացնել տեսակապի կիրառմամբ:
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 17:09
Արմինֆո. Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել:
|