Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 15:46
Արմինֆո. Հայաստանի բնակչության թիվը 2026թ. հուլիսին կազմել է 3.104 մլն մարդ՝ տարեկան կտրվածքով աճելով 0.6%-ով կամ 19.5 հազար մարդով (նախորդ տարվա 0.8% աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 15:44
Արմինֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա, ինչը 1.9% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 9,3 պրոմիլ ՝ նախորդ տարվա 9,5 պրոմիլի դիմաց: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 16:29
Արմինֆո. Դատախազական ներգործության արդյունքում՝ դադարեցվել է Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 15:59
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 40 հազար քաղաքացիներ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։ Նրա հավաստմամբ՝ այդ թվից ավելի քան 12 հազարը բաժին է ընկնում անչափահասներին։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 12:26
ԱրմԻնֆո. Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է անցյալ տարվա նոյեմբերի 16-ին կայացած խոշորացված Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 20:16
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում։ Այդ մասին հաղորդում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Թուրքիայում հրատարակվող «Ագոս» թերթին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 17:57
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։ Պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար և առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 16:04
Արմինֆո.Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 11:53
Արմինֆո. Հաշվարկային դրույքի (այսուհետ՝ ՀԴ) հերթական վերանայմամբ պայմանավորված` 2026 թվականի օգոստոսի 3-ին Արդշինբանկը 1–2.5 տոկոսային կետով նվազեցրել է ՀԴ-ով տրամադրված ավելի քան 155.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 7,779 վարկի անվանական տոկոսադրույքը։ Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 5-ից և զգալի ազդեցություն կունենա մի քանի հազար ընտանիքի վրա՝ հնարավորություն տալով խնայել գումար և վերաբաշխել իրենց ծախսերը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 17:45
Արմինֆո."Ստորագրված փաստաթղթերում, հայտարարություններում և նախագծերում դուք չեք հանդիպի "Զանգեզուրի միջանցք" անվանմանը. քաղաքական հռետորաբանության մակարդակով շատերը կարող են ինչ ասես ասել": Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանն օգոստոսի 12-ին ճեպազրույցում լրագրողներին այդպես է մեկնաբանել Ադրբեջանում "Զանգեզուրի միջանցքի" մասին գնալով ավելի հաճախ հնչող հայտարարությունները։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 16:41
Արմինֆո. Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 15:56
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 15:26
Արմինֆո. «Armenia Lacrosse»-ի համահիմնադիր և մարզիչ Ջոնի Մուրադյանը 12 օրով մեկնում է ճամփորդության Հայաստանում, որի ընթացքում կայցելի 12 տեսարժան վայրեր և 2026 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 22-ը «Armenia Lacrosse»-ի սոցիալական մեդիայի բոլոր վեց հարթակներում կկիսվի Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութերով:
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 15:02
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում: Այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 11:43
Արմինֆո. Օգոստոսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում, որտեղ քննարկվում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, կրկին տեղի էր ունենում «կրկեսային ներկայացում»:
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 11:27
ԱրմԻնֆո. Այս տարի հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ նվաճեցին Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI):
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 10:55
Արմինֆո. Հրազդան քաղաքում Firebird ընկերության կողմից գործարկվել է տարածաշրջանում խոշորագույն NVIDIA DSX AI-ի հենքով արհեստական բանականության գործարանը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 10:44
Արմինֆո. Հայաստանում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործի նախաքննությունը, և ձերբակալվել են երկու քաղաքացիներ: Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 19:01
Արմինֆո. IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի» մասնաճյուղում։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրվա անցկացումը տարբեր մասնաճյուղերում հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության կարևոր մասն է։
|
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 17:08
Արմինֆո. Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը հասել է աղետալի չափերի՝ 1,4 մլրդ դոլարի, և դրա մարման համար ներգրավվող ռեսուրսների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտություն կա:
|