Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 18:26
Արմինֆո.Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 16:05
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի պաշտոնակատար Կառլ Սկաուի հետ:
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 18:15
Արմինֆո. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը և QS-ը մեկնարկում են համագործակցությունը. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է QS Higher Ed Summit: Europe 2026 համաժողովին։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:19
Արմինֆո. Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 12:46
Արմինֆո.Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիր: Այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 16:25
Արմինֆո. Իրավագետ, "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Գոհար Մելոյանը ներկայացրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության թույլ տված խախտումները:
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 20:37
Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դպրոցական սննդի կայուն տեղայնացումը գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային միջոցառմանը:
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 20:49
Արմինֆո.Հարավային Կովկասը կարեւոր օղակ է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ ճանապարհին։ Դա հնարավոր է դարձել 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո ի հայտ եկած աննախադեպ դինամիկայի շնորհիվ, որը նոր ռազմավարական հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար:
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 12:53
Արմինֆո. Հայաստանը կսկսի իրականացնել զինծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիր՝ հիփոթեքային վարկավորման միջոցով։ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագիրը ապրիլի 30-ի նիստում։
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 12:17
Արմինֆո. Հայաստանի ներկայությունը «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը ոչ միայն վկայում է երկրի հանդեպ աճող վստահության մասին, այլև ընդգծում է նրա մեծացող դերը գլոբալ բնապահպանական օրակարգում։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 11:20
Արմինֆո. Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կարևոր հարթակ կդառնա Կունմին-Մոնրեալի շրջանակային ծրագրի իրականացման առաջին գլոբալ ամփոփման անցկացման համար:
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 15:58
Արմինֆո.Google Gemini-ի արհեստական բանակաանությունը կարծում է, որ Հայաստանը կարող է կորցնել պետականությունը՝ մինչեւ Բրյուսել հասնելը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը՝ ներկայացնելով Եվրոպական միությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության հեռանկարների շուրջ ԱԲ հետ իր զրույցի արդյունքները:
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 10:21
Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 10:02
Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 12:01
Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:52
Արմինֆո.Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը կպահպանվի մինչև 2030 թվականը: Զուգահեռաբար նախապատրաստական անցում է կատարվելու ընդունելության նոր համակարգին։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:46
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 10:42
Արմինֆո. Ավելի քան 2500 տարի Հայաստանը մնում է Կովկասում Իրանի շահերի առաջնահերթ ուղղություն: Հայաստանն Իրանի համար պատուհան է դեպի Եվրոպա, իսկ Իրանը Հայաստանի համար՝ ելք դեպի Ասիա և Պարսից ծոց: Այս մասին ասված է Միջազգային տեղեկատվական-վերլուծական կենտրոնի (ՄՏՎԿ) փորձագետ-արևելագետ Միխայիլ Ահարոնյանի հոդվածում:
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 13:13
Արմինֆո. ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի Մերձավոր Արևելքից շրջանցիկ ճանապարհներով հայրենիք ժամանած քաղաքացիների ծախսերը։ Որոշումը կայացվել է ապրիլի 9-ին կառավարության նիստում։
|
Շաբաթ, 4 Ապրիլի 2026, 12:47
Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը (ՔՊ) ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։
|