Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 18:40
Արմինֆո. Ներքին գործերի նախարարության քաղաքական առաջնահերթություններից է անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումը և նրանց իրավունքների պաշտպանությունը: Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել երկրի Քրեական օրենսգրքում:
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 17:28
Արմինֆո.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել. պատճառը ատեստավորման նոր կանոններից դժգոհությունն է:
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 17:21
Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ' Մոսկվա): Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 13:16
ԱրմԻնֆո. Սովը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն էր, որը մինչ օրս չի դադարել։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը՝ Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահը, «Քրիստոնյաների հետապնդումն ամբողջ աշխարհում. պատասխան նոր մարտահրավերներին» խորագրով լսումների ժամանակ։
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 12:08
ԱրմԻնֆո. Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի վերադարձի ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով։ Այդ մասին գրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 16:26
Արմինֆո.Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ևս երեք ամսով երկարաձգել է "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը: Դատավորը հավելել է, որ որոշումը կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում:
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 16:24
Արմինֆո.Լրագրողական մի շարք կազմակերպություններ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջել են հետ կանչել վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման չափերը վերանայող "Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագիծը:
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 15:02
Արմինֆո. Արդեն երեք տարի Ադրբեջանը ոտնահարում է արցախահայության՝ հայրենիք վերադառնալու իրավունքի վերաբերյալ աշխարհի բարձրագույն դատարանի որոշումը։ Այս մասին ասվում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) հայտարարության մեջ:
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 12:25
АрмИнфо. ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրի շրջանակներում կիրականացվի 733 միջոցառում։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատեց նշված ժամանակահատվածում նախատեսվող միջոցառումների ծրագիրը։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 12:04
ԱրմԻնֆո. Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը գոհ չեն անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ արդեն կատարված աշխատանքի արդյունքներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ «Անհետ կորած անձանց ճակատագիրը» համաժողովի շրջանակում, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 11:37
ԱրմԻնֆո. Հայաստանը կմիանա ԱՊՀ երկրների կոնվենցիայի արձանագրությանը։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատել է համապատասխան օրինագծի նախագիծը, որը սահմանված կարգով կուղարկվի ՀՀ Ազգային ժողով։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 11:14
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Անհետ կորածների ճակատագիրը. հումանիտար երկխոսություն և համագործակցություն» միջազգային համաժողովին, որն անցկացվում է Երևանում նոյեմբերի 19-20-ը։
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 17:19
Արմինֆո. "Մոսկվա" կինոթատրոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված «Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը:
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 17:13
Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել բռնազավթված ԼՂՀ Մարտունու շրջանի Ամարաս վանքի պատմական ինքնությունը խեղաթյուրելու ադրբեջանական կողմի փորձերը:
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 16:04
Արմինֆո.Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան ընդունել է Թուրքմենստանի կողմից՝ որպես 2006 թվականին Անկախ պետությունների համագործակցության նախագահ պետություն, ներկայացված "Համագործակցություն ՄԱԿ և ԱՊՀ միջև" երկամյա բանաձևը:
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 15:21
ԱրմԻնֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 1990-2026 թվականներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից անհայտ կորած է համարվում ավելի քան 1000 անձ։ Այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրության մեջ։
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 14:47
Արմինֆո. HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 11:55
ԱրմԻնֆո. Սքոլի հիմնադրամի գլխավոր տնօրեն և նախագահ Մարլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին։
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 11:05
ԱրմԻնֆո. Կյանքի 88-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը։
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 10:45
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստում վավերացրեց վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը։
|