Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 16:31
Արմինֆո."Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է, նախ, հրաժարական տալ եւ դրանից հետո երկրում հանրաքվե կազմակերպել ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցով: Նա այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետի առաջարկին՝ ընդդիմությանը․ գնալ հանրաքվեի, եւ եթե ժողովուրդը մերժի իր առաջարկած ՀՀ սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա։ Այդ առնչությամբ Լեւոն Զուրաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 16:26
Արմինֆո.Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ևս երեք ամսով երկարաձգել է "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը: Դատավորը հավելել է, որ որոշումը կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում:
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 16:24
Արմինֆո.Լրագրողական մի շարք կազմակերպություններ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջել են հետ կանչել վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման չափերը վերանայող "Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագիծը:
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 16:07
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին: Այդ տեղեկությունը կառավարության ղեկավարը հաստատել է նոյեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 15:42
Արմինֆո. Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 15:20
Արմինֆո. Նոր սահմանադրությունն առաջ մղելու փորձի մեջ Հայաստանի գործող իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ ընդդիմության նարատիվներն այս հարցում ավելի հասկանալի են հասարակության համար, քան՝ նրանց դիրքորոշումը։ Այդ մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 15:02
Արմինֆո. Արդեն երեք տարի Ադրբեջանը ոտնահարում է արցախահայության՝ հայրենիք վերադառնալու իրավունքի վերաբերյալ աշխարհի բարձրագույն դատարանի որոշումը։ Այս մասին ասվում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) հայտարարության մեջ:
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 14:06
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում երկարաձգել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 13:55
ԱրմԻնֆո. Հովհաննես Հովհաննիսյանը ևս հինգ տարի կշարունակի ղեկավարել Երևանի պետական համալսարանը։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատել է բուհի հոգաբարձուների խորհրդի անցկացրած գաղտնի քվեարկության արդյունքները։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 13:52
ԱրմԻնֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վերսկսելով պատերազմի սպառնալիքները, պահանջում է քրիստոնյա Հայաստանի մնացորդի ենթարկվելը և դրա ինտեգրումը թուրք-մահմեդական ազդեցության ոլորտին՝ որպես խաղաղության գին։ Այս մասին հայտարարել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (SCI) կազմակերպության նախագահ Ջոն Էյբները՝ Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Քրիստոնյաների համաշխարհային հալածանքները. պատասխան նոր մարտահրավերներին» թեմայով լսումների ժամանակ։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 13:32
ԱրմԻնֆո. Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 13:27
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավարտել սոցիալական փաթեթի ծրագիրը, որի համաձայն՝ պաշտոնյաները, բացի աշխատավարձից, անվճար օգտվում էին տարբեր սոցիալական բարիքներից։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանության է արժանացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթը, այդ թվում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները։ Փաթեթը ճանաչվել է անհետաձգելի և երկրի խորհրդարանում կքննարկվի արագացված կարգով։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 12:46
ԱրմԻնֆո. Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես զիջումներ Ադրբեջանին, իրականում անհրաժեշտ էր Հայաստանին։ Այսպես լրագրողների հետ զրույցում, «Անհետ կորած անձանց ճակատագիրը» համաժողովի շրջանակում, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն արձագանքեց այն մեղադրանքներին, թե հայկական կողմը կատարում է Ադրբեջանի պահանջները։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 12:25
АрмИнфо. ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրի շրջանակներում կիրականացվի 733 միջոցառում։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատեց նշված ժամանակահատվածում նախատեսվող միջոցառումների ծրագիրը։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 12:24
ԱրմԻնֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ «Անհետ կորած անձանց ճակատագիրը» համաժողովի շրջանակում՝ խոսելով այն մասին, թե ինչ թեմաներ են քննարկվել Բիշքեկում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ իր հանդիպման ընթացքում։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 12:04
ԱրմԻնֆո. Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը գոհ չեն անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ արդեն կատարված աշխատանքի արդյունքներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ «Անհետ կորած անձանց ճակատագիրը» համաժողովի շրջանակում, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 11:44
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը 490,5 մլն դրամ կհատկացնի Երևանում ջրահեռացման համակարգի բարելավման համար։ Որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 11:41
ԱրմԻնֆո. Հայաստանում հայտարարվում է պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչ։ Այդ մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 11:37
ԱրմԻնֆո. Հայաստանը կմիանա ԱՊՀ երկրների կոնվենցիայի արձանագրությանը։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատել է համապատասխան օրինագծի նախագիծը, որը սահմանված կարգով կուղարկվի ՀՀ Ազգային ժողով։
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026, 11:14
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Անհետ կորածների ճակատագիրը. հումանիտար երկխոսություն և համագործակցություն» միջազգային համաժողովին, որն անցկացվում է Երևանում նոյեմբերի 19-20-ը։
|