Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2018, 17:45
|
Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2018, 19:07
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին:
|
Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2018, 11:03
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նախօրեին ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա-համերգին:
|
Երեքշաբթի, 28 Օգոստոսի 2018, 11:01
Արմինֆո. «S.O.S Սևանե նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը:
|
Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018, 15:25
Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018, 14:35
Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը:
|
Հինգշաբթի, 2 Օգոստոսի 2018, 16:22
Արմինֆո.Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողում չի իրականացվի, մինչև չլինի ՀՀ Ազգային ժողովի թույլտվությունը: Օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Մինչդեռ, ՀՀ Ջրային տնտեսությունը ձգտում է Սևանա լճից իրականացնել 2 40 մլն խորանարդ մետր ջրի լրացուցիչ բացթողումներ, ինչին դեմ են բնապահպանները, նշելով տարածաշրջանի քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրի ողբալի վիճակը, ինչպես նաև հնարավոր ջրային ապոկալիպսը երկրում:
|
Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018, 17:44
Արմինֆո. 2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում թույլ տրված չարաշահումների և կատարված հափշտակությունների վերաբերյալ:
|
Շաբաթ, 30 Հունիսի 2018, 21:53
Արմինֆո.Ուրբաթ գիշեր է, տաք ամառային օրից հետո, երբ Երևանը վառվում է իր կենդանի գիշերային կյանքով։ Փոքր կամ միջին բիզնեսի սեփականատերի տեսանկյունից սննդի և ըմպելիքների
արդյունաբերության ոլորտում, սա բարձր և ակտիվ սեզոնի սկիզբն է։
|
Երեքշաբթի, 26 Հունիսի 2018, 16:33
|
Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 13:16
Արմինֆո.Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսանյութեր, որոնք պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Տեսանյութերից մեկում երևում է դեռևս չկառուցված արտադրական ավազաններից մեկը, որը ներկայացվում է որպես պոչամբար: Տեսանյութի հեղինակը մատնանշում է գեոմեմբրանը, որն իբրև թե կայուն չէ անձրևաջրերի նկատմամբ:
|
Հինգշաբթի, 22 Մարտի 2018, 13:37
Արմինֆո. էկոլոգ, ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը մտահոգված է երկրի ջրային ռեսուրսների վիճակով: Մարտի 22-ին «Նոյյան տապան՚ մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսում, որը զուգադիպել էր Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվան, էկոլոգը հայտարարել է, որ երկրի ջրամբարների վիճակը լուրջ մտահոգություն է հարուցում:
|
Չորեքշաբթի, 31 Հունվարի 2018, 17:20
Արմինֆո. Նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է
ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Հանդիպմանը
մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժին պետ Մհեր Մկրտումյանը:
|
Երեքշաբթի, 23 Հունվարի 2018, 14:50
|
Ուրբաթ, 19 Հունվարի 2018, 12:01
Արմինֆո. Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները չեն հասել այն մակարդակին, որին այսօր ձգտում են Երուսաղեմն ու Երևանը, սակայն
վերջին ժամանակները բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել երկու երկրների միջև համագործակցությունն ու մերձեցումն ընդլայնելու համար, կարծում է Հայաստանում Իսրայելի առաջին դեսպան, «Հայաստան-Իսրայել՚ հասարակական ֆորումի անդամ, Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Բարուհ Բեն Ներիան:
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018, 16:55
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 12:04
Արմինֆո. Ազգային ժողովում լսումներ են անցկացվել առանձին
ապրանքատեսակների գների էական աճի առնչությամբ: Հունվարի 15-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Նրա ասելով, լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ նախագահը, և ինքը տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովին կարգադրել է լսումներ անցկացնել պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ելք՚ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ կառավարող ՀՀԿ-ին հանկարծ մտահոգել է գնաճը, քանի որ ինֆլյացիոն գործընթացների մասին խոսք է գնացել 2017 թվականի ողջ ընթացքում: Նոր Հարկային օրենսգրքի ընդունումից հետո մոտալուտ գնաճի մասին
նախազգուշացնում էին թե մասնագետները, թե փորձագետները, թե ԱԺ պատգամավորները: «Դժվար չէր կանխատեսել գնաճ, եթե հեղուկ գազի ակցիզային հարկը 8 հազար դրամից 2018 թվականի հունվարի 1-ին ավելացվել է մինչև 25 հազար դրամ, իսկ դիզելային վառելիքի և բենզինի ակցիզային հարկը` 25 հազարից
մինչև 40 հազար դրամ, ինչը հանգեցրել է դոմինոյի էֆեկտի: Այս համատեքստում կառավարող ուժի զարմանքն անհասկանալի է՚, - ընդգծել է պատգամավորը: Նա ժամանակավրեպ է համարել խորհրդարանական լումների անցկացումը` կոչ անելով արտահերթ կարգով ուղղումներ կատարել Հարկային օրենսգրքում: Ամեն դեպքում, Էդմոն Մարուքյանը երկրի քաղաքացիներին կոչ է արել հունվարի 19-ին դուրս գալ փողոց և իրենց վերաբերմունքը հայտնել իշխանությունների գործողությունների նկատմամբ: «Այլ տարբերակ չկա, քանի որ ներկա ձևաչափով
քննարկումներն իրենց սպառել են՚, - կարծում է պատգամավորը:
«Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները, ընդգծել է, որ 2017 թվականին Հայաստանում դիտվել են լրջագույն ինֆլյացիոն գործընթացներ:
Մասնավորապես, կարագը թանկացել է 41%-ով, խոզի միսը` 38%-ով, լոլիկը` 31%-ով, ոչխարի միսը` 28%- ով, կարտոֆիլը 28%-ով, ձուկը` 23%-ով, տավարի միսը` 18%-ով, դիզելային վառելիքը` 18%-ով, բենզինը` 18%-ով և այլն: 2018 թվականի հունվարի 1-ին նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ինֆլյացիան նոր թափ է առել: Արդյունքում, ինչպես կարծում է պատգամավորը, ինֆլյացիան հասել է մինչև 20%: Եվ դա այն դեպքում, որ Ազգային վիճակագրական ծառայությունը, առնվազն, երկու անգամ նվազեցնում է ինֆլյացիայի իրական տեմպերը: Իսկ եթե նկատի ունենանք, որ 2018 թվականի կեսից կսկսվի վճարումների իրականացումը
պարտադիր կուտակային կենսաթոշակի շրջանակում, ակնհայտ է դառնում, որ իրավիճակը երկրում էլ ավելի կբարդանա: Քանի որ իշխանությունները հրաժարվում են քննարկել ուղղումները երկրի օրենսդրությունում, Նիկոլ
Փոշինյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում նախատեսվող բողոքի գործողությանը, որը կազմակերպում է «Ելք՚ խմբակցությունը:
Նշենք, որ 2018 թվականին Հաայստանում զգալիորեն բարձրացել են թռչնամսի, կարագի, բենզինի, հեղուկ գազի, ոգելից խմիչքների, հավկիթի, շաքարի և այլ ապրանքների գները: Առաջիկայում սպասվում է ծխախոտի թանկացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանկացումները պայմանավորված են ավելի քան 800
ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմամբ: Դրանք, հիմնականում, պայմանավորված են այն հանգամանքով, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաև` ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Գնաճը քննարկելու նպատակով հունվարի 10-ին խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` գնաճի հետևանքների հնարավոր մեղմմանը նպատակաուղղված
որոշումներ մշակելու նպատակով: Կառավարությանը հանձնարարվել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկը, անընդհատ ուսումնասիրել դրանց գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և միջոցներ առաջարկել թանկացումների ազդեցությունը մեղմելու նպատակով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում անվանական աշխատավարձի աճի տեմպերն արագացել են` 2016 թվականի հունվար-նոյեմբերի 2%-ից մինչև 2,6%` 2017թ. հունվար-նոյեմբերին, և այն
կազմել է 189631 դրամ (393 դոլար): Պետական հատվածում աշխատավարձը 2017թ. հունվար-նոյեմբերին կազմել է 159 270 դրամ (330 դոլար), մեկ տարում մնալով անփոփոխ` նախորդ տարվա 9,7% աճից մինչև 1,2% անկում վատթարացման դիմաց: Ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճի տեմպերը
կդանդաղեն մինչև 3,6%` նախորդ տարվա 4,4%-ից, կազմելով 225 966 դրամ (468 դոլար): Հայաստանի սպառողական շուկայի համար 2017 թվականը գնաճային էր` 2,6%, երկու տարի դեֆլյացիայից հետո` 2016թ.1,1% և 2015թ. 0,1%: Դա, հիմնականում, պայմանավորված էր պարենային ապրանքների գների 5,3% և ոչ
պարենային ապրանքների գների 1,7% աճով` ծառայությունների սակագների 0,5% նվազման պայմաններում:2017թ.-ին սպառողական գների ամսական միջին աճը կազմել է 0,2%` նախորդ տարվա 0,1% անկման դիմաց:
|
Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017, 11:10
Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջիկա տարիների ընթացքում ձևավորել Սևանի իշխանի արտադրության էկոլոգիապես կայուն արժեշղթա: Արտադրության և իրացման գործընթացն իրականացնելու են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք ստեղծվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահը Լճափ համայնքում այցելել է «Սևան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություն: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, բնապահպանության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է կատարված աշխատանքներին ու ստեղծված ենթակառուցվածքներին:
Նախագահն այնուհետև այցելել է Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ընկերության ձկնարտադրության համալիր, որտեղ ծանոթացել է համալիրում իրականացված աշխատանքներին և ներկա է գտնվել մանրաձկան գործարանի բացմանը:
Նորաբաց գործարանն ապահովելու է Սևանի իշխանի երկու էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային) մանրաձկան արտադրության ցիկլն ամբողջությամբ` մայրական վտառի կազմավորումից մինչև թրթուրի ու մանրաձկան աճեցում և կենսունակ մանրաձկան տեղափոխում Սևանա լիճ: Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության բոլոր փուլերը:
Գեղարքունիքի մարզ այցի ավարտին հանրապետության նախագահը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատու պաշտոնյաների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ընթացիկ աշխատանքների, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում բնապահպանական խնդիրների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Նախագահին ներկայացվել է նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված «Սևան» ազգային պարկի 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելը, ինչպես նաև զեկուցվել է դրանում ներառված հանութագրման նյութը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ճշգրտման աշխատանքների ընթացքը:
|
Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 16:44
Արմինֆո.Սևանա լճից ջրառը սեպտեմբերի 15-ից դադարեցվել է, և առաջիկայում նոր ջրառի ոչ մի անհրաժեշտություն չկա: Սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
|
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017, 14:49
Արմինֆո.Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ:
|