Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 13:12
Արմինֆո. Վերջին շրջանում` ամեն գիշեր, որպես կանոն, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 6:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ: Այդ մասին ասվում է "Թաթոյան" հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
|
Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 14:39
Արմինֆո. Գեղարքունիքում ականի պայթյունից հայ զինծառայող է վիրավորվել: Այդ մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները։
|
Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2024, 13:46
Արմինֆո.Ադրբեջանցի զինվորականներն զբաղվում են ռազմական նշանակության ճանապարհների կառուցմամբ՝ ոչնչացնելով ՀՀ Սյունիքի մարզում գտնվող "Շիկահող" արգելոցը: Այս մասին հաղորդել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ Telegram-ի իր տեսաուղերձում։
|
Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024, 11:46
Արմինֆո. 2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:37
Արմինֆո. Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից տարածքում ականազերծման աշխատանքներ կատարելիս հայ զինծառայող է տուժել:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:42
Արմինֆո. Տավուշում տարածքի ականազերծման աշխատանքներին մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի:
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:38
Արմինֆո.Հայ պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով կորցրել է ստորին վերջույթները։
|
Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 11:06
Արմինֆո.Բաքվում ոչ համարժեք են արձագանքել ականապատ դաշտերի ևս 8 տեղեկամատյան փոխանցելու մտադրության մասին Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությանը: Թվում էր, թե այդ հաղորդագրությունը պետք է դրական գնահատվեր ադրբեջանական կողմից։ Սակայն, դրա փոխարեն, ԱՀ ԱԳՆ - ում հնչեցրել են Հայաստանի հասցեին սպառնալիքների և իրականությունից հեռու ինչ-որ ոչ համարժեք պահանջների հերթական չափաբաժինը։
|
Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 21:34
Արմինֆո. Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան, որոնց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԱԾ-ը:
|
Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 15:20
Արմինֆո. Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և երկխոսություն սկսել Ստեփանակերտի և Բաքվի միջև ՝ խաղաղ գոյակցության հասնելու համար։ Այդ մասին X-ի (Twitter) իր էջում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
|
Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 13:57
Արմինֆո.Ադրբեջանը ագրեսիա է սկսել Արցախի դեմ։
|
Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022, 17:11
Արմինֆո.Երեւան: 25.07.22: ԱրմԻնֆո: Ալեքսանդր Ավանեսով: Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ: Այդ մասին հաղորդում է ermenihaber.am-ը:
|
Երեքշաբթի, 29 Մարտի 2022, 15:38
Արմինֆո. Ոչ ոք պատասխանատվություն չի կրել 2020թ. "հայ-ադրբեջանական" հակամարտության ընթացքում և դրանից հետո կատարված խախտումների համար, այդպես էլ չի վերականգնվել արդարությունն այն մարդկանց նկատմամբ, ում իրավունքները խախտվել են։ Այդ մասին ասվում է Amnesty International 2021/22 զեկույցում։
|
Ուրբաթ, 4 Հունիսի 2021, 15:34
Արմինֆո.Քարվաճառում ականի պայթյունից զոհվել է երեք ադրբեջանցի, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչներ։
|
Երեքշաբթի, 19 Հունվարի 2021, 16:16
Արմինֆո.Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում` պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:
|
Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021, 16:30
Արմինֆո.2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50- ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում, նախնական տվյալներով, պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է:
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2020, 19:26
Արմինֆո. Ռուսաստանցի խաղաղապահն ու Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ չորս աշխատակից վիրավորվել են Մատաղիս գյուղի մոտ ականի պայթյունից: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ։
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2020, 13:43
Արմինֆո.Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել են չորս քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում:
|
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019, 18:04
Արմինֆո. ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
|
Շաբաթ, 13 Հուլիսի 2019, 10:51
Արմինֆո.ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի իր էւում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
|