Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 18:34
ԱրմԻնֆո. ԱՌՖ «Դաշնակցություն» կուսակցության «Այ Դատ» Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդի Արմեն Իշխանյանը, ինչպես նաև Եվրոպական դատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպան, Հայկական իրավաբանական կենտրոնի (ՀԻԿ) գործադիր տնօրեն և Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը հանդիպեցին Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Միշել Դե Մաեգդի հետ:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 15:12
Արմինֆո. Ադրբեջանական գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ դատական գործընթացն ուղղված է ոչ միայն Բաքվում պահվող 15 անձանց, այլ հայ ժողովրդի անցյալի ու ներկայի դեմ:
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:46
Արմինֆո. Եվրոպական միությունը բավականաչափ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը՝ "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողովում:
|
Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 17:17
Արմինֆո. Բրյուսելում ընթանում է "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողով: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։
|
Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 13:42
Արմինֆո. 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար՝ առողջական վիճակի վատթարացման ֆոնին: Այս մասին Facebook-ի իր էջում ահազանգում է արգենտինահայ փաստաբան, SOAR կազմակերպության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:34
Արմինֆո. Բաքվի բանտում պահվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձն է հղել, հանրության ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իր փաստաբաններին դեռևս չեն փոխանցել ոչ մեղադրական ակտը, ոչ եզրակացությունը, ոչ դատավճիռը:
|
Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:31
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը խիստ քննադատության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի ընտրովի կիրառումն ու միջազգային հանրության անգործությունը:
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 20:36
Արմինֆո. Բաքվի Վերաքննիչ դատարանը հուլիսի 7-ին անցկացրել է հերթական «նիստը» ապօրինի պահվող հայ ռազմագերիների բողոքների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 18:26
Արմինֆո. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում։
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 13:26
ԱրմԻնֆո. Միջազգային համայնքի անգործությունը՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունների շուրջ, թուլացնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) վրա հիմնված սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ՊԱ 33-րդ տարեկան նստաշրջանում Հագայում, որը նվիրված էր մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը։
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 17:58
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Զոկուլսկիին։
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 11:22
Արմինֆո. Ադրբեջանն օգտագործում է հայ գերիներին և պատանդներին՝ Արցախի ամբողջ բռնի տեղահանված բնակչությանը ազդանշան ուղարկելու համար, որ վերադարձը, արժանապատվությունն ու արդարությունը կպատժվեն: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի Հայ ազգային կոմիտեի հայտարարության մեջ։
|
Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 14:36
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքների շրջանակներում հունիսի 23-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս ՝ նվիրված հայ ռազմագերիներին և պատանդներին Բաքվի բանտերում 1000-օրյա պահմանը:
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 20:44
Արմինֆո. Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն իր հերթական տարեդարձը դիմավորում է Բաքվի բանտում։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 17:50
Արմինֆո.Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 13:20
Արմինֆո.Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 10:29
Արմինֆո. Հայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 12:26
Արմինֆո.Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից, մասնավորապես՝ Ռուսաստանից ժամանած քաղաքացիների ելքը երկրից՝ նրանց հանձնելով երկրում 25-օրյա զինվորական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։ Այս մասին ահազանգում է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 13:03
Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը պատրաստվում է քննարկել և քվեարկության դնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից աջակցվող փոփոխությունը, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին դիվանագիտական, տնտեսական և իրավական ճնշում կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 11:56
Արմինֆո.Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը Բաքվի վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ միջնորդել է նրան անմեղ ճանաչել և արդարացման դատավճիռ կայացնել։
|