Arminfo.info

Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:26

Արմինֆո. Եվրոպական միության (ԵՄ) հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսական անվտանգության համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ասվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Զախարովա․ Հայաստանը ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 19:08

Արմինֆո. Հայաստանը չի պատրաստվում "դանդաղեցնել" եվրոստանդարտների ներդրման ընթացքը, նա ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 18:09

Արմինֆո. Հայաստանը փաստացի ոչ մի մասնակցություն չի ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 18:04

Արմինֆո.Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փաշինյան. Եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն Հայաստանին հեռացնելու մասին, մենք ստիպված կլինենք դա ի գիտություն ընդունել
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:08

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն երկիրը Կազմակերպությունից հեռացնելու մասին, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Կոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:46

Արմինֆո. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որևէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:

Լավրով․ ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրված
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:30

Արմինֆո.  Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրված։ Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրով․ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երեւանի կողմից մուծումները չվճարելու պատճառով
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո. ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը ՝ Երեւանի կողմից ավելի քան երկու տարի մուծումներ չվճարելու պատճառով: Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀԱՊԿ. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 15:13

Արմինֆո. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ պետությունների հակաահաբեկչական կառույցների գլխավոր ստորաբաժանումների ղեկավարների եւ Համագործակցության երկրների՝ահաբեկչությանն ու ծայրահեղականնությանը հակազդման աշխատանքի համակարգումն ապահովող ազգային կառույցների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ: 

Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:26

Արմինֆո. Եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի աշխատում, ապա թող Հայաստանը ոչ թե սառեցնի իր մասնակցությունը, այլ դուրս գա այնտեղից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

Քոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէ
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 16:04

Արմինֆո.  Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ - ին թույլ էր տալիս նրան շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ։ Այդ մասին "Արմենիա" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան"դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ։

Զախարովա․ Ռուսաստանը չի պատրաստվում վճարել դեպի ԵՄ Հայաստանի ճանապարհի համար
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 14:12

Արմինֆո. Ռուսաստանը չի պատրաստվում վճարել դեպի Եվրամիություն Հայաստանի ճանապարհի համար։ Այդ մասին մայիսի 4-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն անցկացվել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 16:03

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ստեղծված պայմանները չեն կարող տարածվել Եվրամիության անդամների վրա։ Այդ մասին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

ԱՀԽ վետերան․ «Փաշինյանը «պատրաստվել է» օտարերկրյա պետությունների կողմից՝ Հայաստանի երկարաժամկետ շահերին հակասող քաղաքականություն իրականացնելու համար»
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 12:19

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատրաստվել է» օտարերկրյա պետությունների կողմից՝ հայկական պետության երկարաժամկետ շահերին հակասող քաղաքականություն առաջ մղելու համար։ RTVI-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԽ) վետերան, ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) պրոֆեսոր Անդրեյ Բեզրուկովը՝ արձագանքելով Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, թե երկիրը Հայաստանից ստանում է «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը»։

Քոչարյան․ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում ռուս խաղաղապահներին դրել էր կողմնակի դիտորդների կարգավիճակում
 Շաբաթ, 30 Մայիսի 2026, 13:48

Արմինֆո. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ հայտարարությունը ռուս խաղաղապահներին որևէ մանդատով չէր օժտել, իսկ Արցախի հարցով Հայաստանի վարչապետի գործողություններն այդ խաղաղապահներին դրել էին կողմնակի դիտորդների կարգավիճակում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները Հայաստանի քաղաքացիներին կոչ են արել գնալ ընտրությունների և ձայն տալ Կարապետյանի, Քոչարյանի կամ Ծառուկյանի քաղաքական ուժերին
 Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 16:00

Արմինֆո.  Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, մայիսի 27-ին կայացած նիստի արդյունքում, որը նախագահել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը, միաձայն ընդունել են հավաքի բանաձևը։

Պեսկով․ Հայաստանի ճակատագիրը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի որոշվի
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 14:37

Արմինֆո. Ճիշտ չէ ասել, թե Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներկայիս գագաթնաժողովը կորոշի Հայաստանի ճակատագիրը, Երևանը կշարունակի մասնակցել միության միջոցառումներին: Այդ մասին մայիսի 27-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։

Լեբեդև. ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը Հայաստանում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:24

Արմինֆո.Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Եվրոպական միությանը ինտեգրվելու ծրագրերի մասին հայտարարած Երևանի դիրքորոշումը և Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Շոյգու. Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:17

Արմինֆո.ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։

Սամվել Կարապետյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Մենք նախ պետք է քննենք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի այսպես վարվելու պատճառները
 Ուրբաթ, 22 Մայիսի 2026, 15:39

Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» կուսակցության իշխանության գալու դեպքում առաջին հերթին մտադիր է պարզել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վարքագծի պատճառները։ Այս մասին մայիսի 22-ին մի շարք ԶԼՄ-ների խմբագիրների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ