Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 15:49
Արմինֆո. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունը դիտարկում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական և անհրաժեշտ բաղադրիչ, այլ, ավելի շուտ՝ որպես սեփական դիրքերին սպառնացող գործոն: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 12:43
Արմինֆո. Ռուսաստանը պատրաստ է տրամադրել պահանջվող օգնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նախատեսված բանակցությունների հետ։
|
Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 12:03
ԱրմԻնֆո: Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» նախաձեռնությանը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում կայացած «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ֆորումում իր ելույթի ժամանակ:
|
Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:37
Արմինֆո.Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը։ Այդ մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։
|
Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:37
Արմինֆո.«Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում», - Facebook-ի իր էջում հաղորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
|
Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 10:09
ԱրմԻնֆո. Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը չար մտադրություն է տեսել « Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նախկինում բռնագանձված առյուծի մահվան մեջ:
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 11:11
АрмИнфо.Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը , կվերցնի մանդատները եւ կմասնակցի երկրի 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներին։ Այդ մասին նշվում է քաղաքական ուժի հայտարարությունում։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:46
Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 10:43
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները չեն կրճատում ռեզերվիստների զինվորական հավաքների ժամկետը, քանի որ դրանք դիտարկում են որպես պատժիչ գործիք: Այս կարծիքը իր Facebook-էջում հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 10:17
Արմինֆո.Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն դիտարկում Ազգային ժողովի ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում։ Այս մասին նախօրեին կուսակցության վարչության նիստից հետո կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:00
Արմինֆո. Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանի հավաստագիր է ստացել 6911 ընտանիք կամ մոտ 28,4 հազար մարդ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման գծով խորհրդական Գայանե Ղարագյոզյանը' ներկայացնելով վերջին շրջանում ծրագրում կատարված փոփոխությունները:
|
Կիրակի, 28 Հունիսի 2026, 23:14
Արմինֆո. Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար: Արևմուտքը Հայաստանը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել երկու երկրների միջև առողջ հարաբերություններ պաշտպանող բոլոր ուժերից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես հաղորդում է expert.ru-ն: Նրա խոսքերը մեջբերել է «Միացյալ Ռուսաստան» մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 11:19
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող հաճախորդների համար նախատեսված «Արագ» վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճ։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 18:34
Արմինֆո. «Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական տվյալների վրա։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 20:20
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 20:16
Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարելով, որ այն դիտարկում է որպես կարևոր քայլ տարածաշրջանում խաղաղության և հանգստության ապահովման ճանապարհին:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:24
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում գազի գների շուրջ Ռուսաստանի հետ գործող պայմանավորվածություններից հրաժարվելը:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 13:03
Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը պատրաստվում է քննարկել և քվեարկության դնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից աջակցվող փոփոխությունը, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին դիվանագիտական, տնտեսական և իրավական ճնշում կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:59
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երբեք ժողովրդավարական ճանապարհով բաց չեն թողնի իշխանությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ արձագանքելով հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:35
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների, բռնության, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից բոլոր հնարավոր և անհնարին իրավական ու բարոյական նորմերի խախտումների, հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և ընդդիմության հալածանքների ֆոնին։
|