Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:40
Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:23
Արմինֆո. Սանկտ Պետերբուրգի 14-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարներ Սրբուհի Գալյանի և Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը։
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 11:52
Արմինֆո.Ներկա քաղաքականության շարունակման դեպքում Մոսկվայի հետ նախկին հարաբերությունները պահպանելու Երևանի հույսերը դատարկ հույսեր են։ Նման կարծիք նախօրեին կայացած «Պրիմակովյան ընթերցումներ» փորձագիտական ֆորումի շրջանակներում հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 20:45
Արմինֆո. Հայաստանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ապացուցել իր արեւմտամետ դիրքորոշումը, RTVI-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:05
Արմինֆո. Հայաստանի պատվիրակությունը, որը ձևավորվել է Երևանի "Քվանտ" վարժարանի տաղանդավոր աշակերտներից, "Համագործակցության երեխաները" համաժողովի շրջանակում այցելել է Տաջիկստանի խորհրդարան։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 10:10
Արմինֆո. Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ ՝ միաժամանակ շարունակելով գործող իշխանության հետ փոխգործակցությունը դե-ֆակտո մակարդակում: Այդ մասին "Մոսկովսկի կոմսոմոլեց"-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 21:08
Արմինֆո. Հայաստանի պատվիրակությունն իր երկրի մշակույթի մասին է պատմել "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում, որմ այս տարի անցկացվում է Տաջիկստանի Սոգդիայի մարզում, ասվում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:57
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հունիսի 18-ի նիստում հավանություն է տվել "Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների մասնակցությամբ արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին" ԱՊՀ անդամ պետությունների համաձայնագրին կից արձանագրության վավերացմանը:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:12
Արմինֆո. Ուզբեկստանի նախագահությամբ Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 33-րդ նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է տեսակապով։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 15:13
Արմինֆո. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ պետությունների հակաահաբեկչական կառույցների գլխավոր ստորաբաժանումների ղեկավարների եւ Համագործակցության երկրների՝ահաբեկչությանն ու ծայրահեղականնությանը հակազդման աշխատանքի համակարգումն ապահովող ազգային կառույցների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ:
|
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 14:30
Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարդություններ են առաջացել այն ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի վերահսկողությունը կազմակերպելու հարցում, որտեղ գտնվել են հայ զինծառայողների մեծ խմբեր: Այդ մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուդմիլա Մարկինան։
|
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 13:08
Արմինֆո. Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ծայրահեղ ծանր մթնոլորտն ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, կալանավորումներով և վիրավորանքներով։ Այս մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար Դմիտրի Կոբիցկին։
|
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 12:57
Արմինֆո. ԱՊՀ դիտորդական առաքելությունը լուրջ խախտումներ չի հայտնաբերել, որոնք կարող էին ազդել 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:29
Արմինֆո. Հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում հարուցվել է 59 քրեական վարույթ՝ ընտրությունների հետ կապված ենթադրյալ խախտումների փաստերով: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 20:11
Արմինֆո. Հայաստանում տեղական ժամանակով ժամը 20:00-ին ավարտվեց հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը փակվեցին:
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 10:53
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ առաքելության համակարգող, Ղազախստանի Սենատի փոխնախագահ Ժակիպ Ասանովը նշել է քվեարկության ընթացքում տիրող հանգիստ մթնոլորտը Երևանի ընտրական տեղամասերում։
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 16:17
Արմինֆո. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հունիսի 5-ին հանդիպել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության հետ: Այդ մասին ասվում է ԱԺ հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 17:06
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին ուղղված հրավերի համաձայն, ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը հունիսի 7-ին հանրապետությունում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների դիտարկում է անցկացնելու: Այս մասին ասվում է ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 21:07
Արմինֆո. Փորձագետների նախնական գնահատականներով ՝ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով այն մասին, թե ինչ է տալիս Հայաստանին մասնակցությունը Եվրամիությանը։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 20:09
Արմինֆո. Հայաստանում Մոլդովական սցենարի կիրառումը կհանգեցնի նոր հեղափոխության։ Նման կարծիք է հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժի անդամների հետ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ:
|