Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 20:17
Արմինֆո.Հայաստանի Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են զրկել Հայաստանի քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ Մոլդովայի օրինակով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 20:10
ԱրմԻնֆո: Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն հայտարարել է, որ իշխանությունները որոշել են փոխել դպրոցական դասագրքերի հայեցակարգը, և այսուհետ դրանց կազմերին պատկերվելու են ազգային արժեքներ։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 19:37
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զինվորական կադրային նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 18:03
Արմինֆո.Ինչպե՞ս են ժամանակակից ֆինտեխ լուծումները փոխում սպառողական վարքագիծը, ընդլայնում բիզնեսների ֆինանսական հնարավորությունները և նպաստում տնտեսության ակտիվացմանը․
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:58
Արմինֆո.Universal Hospital Product ընկերությունում բժշկական նշանակության բինտերի և թանզիֆե անձեռոցիկների արտադրությունն այսօր իրականացվում է ժամանակակից հոսքագծերով՝ արտադրության ամբողջական ցիկլով։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:26
Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի հաղթահարել է 4%-անոց արգելքը, սակայն խորհրդարանից դուրս է մնացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունների կամ անգործության պատճառով։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:19
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:17
Արմինֆո.Հայ հասարակությունը ակնկալում է, որ Սահմանադրական դատարանը կծառայի ժողովրդի շահերին և ժողովրդավարությանը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:12
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության ձևավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 16:05
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի պաշտոնակատար Կառլ Սկաուի հետ:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:47
Արմինֆո.Քննչական մարմինը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:46
Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:42
Արմինֆո.Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:30
Արմինֆո. Կիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած ՀՀ քաղաքացիները հուլիսի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:23
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:00
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 14:50
Արմինֆո.Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հայտարարագրեր իր բոլոր ծախսերը խորհրդարանական ընտրությունների ընթացքում, դա կհանգեցներ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի այն դրույթների կիրառմանը, որոնք նախատեսում են քաղաքական ուժի ընտրական ցուցակի գրանցման չեղարկում:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 14:20
Արմինֆո. Ներկայումս TRIPP նախագծի շուրջ Հայաստանը ռուսական կողմի հետ որևէ բանակցություն չի վարում: Այդ մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 14:12
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հանդես է եկել պարզաբանմամբ երկրում բջջային հեռախոսների IMEI-կոդերի գրանցման համակարգի ներդրման փաստի վերաբերյալ՝ հանրային լայն հնչեղության ֆոնին:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 13:27
Արմինֆո.Հայաստանում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնի համար արդեն առաջադրվել է Ազգային ժողովի երկու պատգամավորի թեկնածությւոն:
|