Arminfo.info

Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:48

Արմինֆո.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Բուհում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 15:53

Արմինֆո. Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա:

Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն 
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:59

Արմինֆո. Քանի դեռ ընդդիմությունը լռություն է պահպանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ինքն օգտվել  պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ ձայների 2/3-ով: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության գործողությունների բացակայության և Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին։ 

Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 15:39

Արմինֆո.Ընտանեկան ուղևորություն Փարիզ երեք անձի համար, Սիթիզենի տարեկան բաժանորդագրություններ և ոչ միայն… Ամփոփվել են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի արդյունքները:

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:27

Արմինֆո.Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։

Իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամի բնակարանում. ՔԿ
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 12:42

Արմինֆո. Հունիսի 12-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկությամբ եկել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ ԱՐեգնազ Մանուկյանի բնակարան։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Մանուկյանն իր Facebook-յան էջում համապատասխան տեսանյութ է հրապարակել։

Պատգամավորն ահազանգում է. Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից ժամանած քաղաքացիների ելքը՝ նրանց զինվորական հավաքների մասնակցության ծանուցագրեր տալով
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 12:26

Արմինֆո.Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից, մասնավորապես՝ Ռուսաստանից ժամանած քաղաքացիների ելքը երկրից՝ նրանց հանձնելով երկրում 25-օրյա զինվորական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։ Այս մասին ահազանգում է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 18:12

Արմինֆո.  Հայաստանի քաղաքացիները Հայաստանի իշխանություններին մանդատ չեն տվել ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններ իրականացնելու և երկրի ինքնիշխանությունը խախտելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ արձագանքելով Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ դրան հաջորդած իրադարձություններին։

Սամվել Կարապետյան. Խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնելու համար Հանձնաժողովի անդամները չպետք է թույլ տան կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակ
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:12

Արմինֆո. Որպեսզի ընդդիմությունը բացարձակ հաղթանակի հասնի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում, անհրաժեշտ է, որ Հանձնաժողովի անդամները և վստահված անձինք թույլ չտան կեղծիքներ ձայների հաշվարկի ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Ընդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 19:37

Արմինֆո.Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը (ՀԿՀ) շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

"Ուժեղ Հայաստան"-ը ներկայացրել է Աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 20:09

Արմինֆո.  "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը ներկայացրել է Աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 17:39

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է, որ այսօր իր քաղաքական ուժն ընտրություններին է գնում ոչ միայն անցած տարիների ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ։ Այս մասին Քոչարյանը հայտարարել է Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում՝ երկրում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երթ է սկսել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա քաղաքական ուժի մեծ հանրահավաքը
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 17:44

Արմինֆո. Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության աջակիցները "փոփոխությունների ճանապարհին" կարգախոսով նախընտրական երթ են սկսել, որը մեկնարկել է Երևանի Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտի տարածքից դեպի Հանրապետության հրապարակ: Հենց այնտեղ այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա քաղաքական ուժի նախընտրական մեծ հանրահավաքը:

Ընդդիմադիր պատգամավորը թվարկել է, թե քանի անգամ են Հայաստանի գործող իշխանությունները միակողմանի զիջումների գնացել հօգուտ Ադրբեջանի
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 14:27

Արմինֆո.ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել է, թե քանի անգամ է Հայաստանի գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միակողմանի զիջումների գնացել հօգուտ Ադրբեջանի՝ ի վնաս ազգային շահերի։

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 14:59

Արմինֆո.Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Արցախցի փաստաբան. Հայաստանի ուժայինները երրորդ օրն է՝ խուզարկություններ են իրականացնում արցախցու հարազատների բնակարաններում՝  Փաշինյանին սպառնալու գործի շրջանակներում
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 11:46

Արմինֆո.Հայաստանի ուժայինները երրորդ օրն է ՝ խուզարկություններ են իրականացնում արցախցի Մհեր Միրզոյանի մերձավորների և հարազատների վարձակալած բնակարաններում ՝ դիմակավորված հինգ անձանց մասնակցությամբ հայտնի տեսանյութի գործի շրջանակներում, որտեղ սպառնալիքներ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը զրպարտության համար հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության և Հայաստանի իշխող կուսակցության դեմ
 Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 14:05

Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մայիսի 26-ին կրկնակի հայց է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) դեմ՝ զրպարտության համար։

Արցախցի փաստաբան. Հայաստանի դատարանը բավարարել է արցախցու հայցը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցնելով  նրան ներառել ընտրացուցակներում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 19:50

Արմինֆո.  Հայաստանի դատարանը բավարարել է արցախցի Մարատ Եգանյանի հայցը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցնելով նրան ներառել ընտրական ցուցակներում: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ընդդիմադիր պատգամավորը՝ մայիսի 28-ի զորահանդեսի մասին. Հայաստանի իշխանությունները Հայաստանի ԶՈՒ-ն վերածել են նախընտրական գործիքի
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 16:14

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները Հայաստանի Զինված ուժերը (ԶՈՒ) վերածել են իրենց նախընտրական գործիքի։ Այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Երևանում կայանալիք զորահանդեսին։

Թալին համայնքի ղեկավարն սպառնացել է արցախցի փախստականին, ով հրաժարվել է լսել  իշխող ուժի նախընտրական ծրագիրը
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 18:13

Արմինֆո. Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը սպառնացել է 9 երեխաների մայր արցախցի փախստականին, ով հրաժարվել է ծանոթանալ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրին: Սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես նախընտրական քարոզարշավի շրջանակներում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության մի խումբ ակտիվիստներ Սափեյանի գլխավորությամբ մտել են արցախցի փախստականի տան բակի տարածք:




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան