Arminfo.info

ԵՄ աջակցությամբ Հայաստանում բացվել է մարզային վեցերորդ երիտասարդական տարածքը
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 13:01

Արմինֆո.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում բացվել է նոր երիտասարդական տարածք, որը կդառնա «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում ստեղծված վեցերորդ նմանատիպ կենտրոնը:  

Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծ
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 17:09

Արմինֆո. Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել:

Ազգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:00

Արմինֆո.  Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱԺԲ ֆեյսբուքյան էջում:

Արդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:30

Արմինֆո. Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նախնական հաշվարկներով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել երկրի քաղաքացիներին հուզող հարցերին:

Փաշինյան․ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ որոշակիություն լինի
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 12:07

Արմինֆո.  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ որոշակիություն լինի։ Այդ մասին հունիսի 7-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 17:06

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին ուղղված հրավերի համաձայն, ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը հունիսի 7-ին հանրապետությունում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների դիտարկում է անցկացնելու: Այս մասին ասվում է ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

Հայաստանում կփոխվի քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 12:30

Արմինֆո.Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը։ ՀՀ կառավարությունը մայիսի 27-ի նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու նախագծին։

Արզաքանցյանը քաղաքացիներին կոչ է արել լուրջ վերաբերվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 18:32

Արմինֆո.  «Ուժը Հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը երկրի քաղաքացիներին կոչ է արել լուրջ վերաբերվել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Ռոբերտ Քոչարյան․ Ըստ Փաշինյանի վարկածի՝ Հայաստանի բնակչության մեծ մասը "փախած" է
 Երեքշաբթի, 19 Մայիսի 2026, 15:34

Արմինֆո."Հայաստան" դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու խոսքերը, որոնք նա երեկ հիստերիկ նյարդային պոռթկման պայմաններում արտահայտել էր, ինչպես ինքն է ասել, "փախած արցախցիների" հասցեին:

Փաստաբան․ Վարորդական իրավունքի վկայականներն առանց քննութուն հանձնելու դրանցից զրկված քաղաքացիներին վերադարձնելը՝ նախընտրական էժանագին ընտրակաշառք է
 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 11:26

Արմինֆո Վարորդական իրավունքի վկայականներն առանց քննութուն հանձնելու եւ որոշակի տուգանք վճարելու դեպքում զրկված քաղաքացիներին վերադարձնելը՝ նախընտրական էժանագին ընտրակաշառք է։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

Եվրամիությունը ցանկանում է Հայաստանը պոկել Ռուսաստանից
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 10:21

Արմինֆո. Եվրամիությունը ձգտում է պոկել Հայաստանը Ռուսաստանից ՝ ամրապնդելով սեփական վերահսկողությունը երկրի նկատմամբ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետ․ Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կարող է ռազմավարական սխալի վերածվել Հայաստանի իշխանությունների համար
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2026, 10:51

Արմինֆո Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։ Այդ մասին գրում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Աստանայում իր աշխատանքներն է սկսել տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 10:21

Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական ​​համայնքի ներկայացուցիչներ։

Խաչատուր Սուքիասյան. Հայաստանի հարուստ քաղաքացիները չպետք է ներգրավվեն պետական կառավարման համակարգում
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 14:21

Արմինֆո. Հայաստանի հարուստ քաղաքացիները չպետք է ներգրավվեն պետական կառավարման համակարգում։ Նման տեսակետ ունի ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Քաղաքագետ․ Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 12:14

Արմինֆո Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը։ Այդ մասին իր հոդվածում գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Գագիկ Ծառուկյանը չի բացառում Սամվել Կարապետյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 20:46

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի պաշտոնին չի հավակնում։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

Փաշինյանը կգլխավորի "Քաղաքացիական պայմանագրի" կուսակցական ցուցակը և ընտրությունների կգնա "Հոգ տար խաղաղության մասին" կարգախոսով
 Շաբաթ, 4 Ապրիլի 2026, 16:55

Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" (ՔՊ) կուսակցության ցուցակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի թեկնածությունը հաստատվել է այսօր կուսակցության 8-րդ համագումարում քվեարկությամբ: Կուսակցության անդամները միաձայն կողմ են քվեարկել իրենց առաջնորդի թեկնածությանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026, 17:16

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի։ Այս մասին ապրիլի 2-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության նախկին գործադիր տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Փաստաբան. Բոլոր կեղծ փաստերն ու ենթադրությունները հերքվեցին Հայաստանի էլեկտրացանցերի դատավարության ընթացքում
 Երեքշաբթի, 24 Մարտի 2026, 11:59

Արմինֆո. Մոտ 29 ժամ տևած դատական ​​նիստի ընթացքում հերքվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի փոխանցման լիցենզիան չեղյալ համարելու գործընթացի հիմքում ընկած բոլոր կեղծ փաստերն ու ենթադրությունները: Այս մասին գրել է փաստաբան Վարդան Ալոյանը իր Ֆեյսբուքյան էջում։

Ընդդիմադիր պատգամավոր. Փաշինյանը, որը խորհրդանշում է պարտությունն ու պատերազմը, իրավունք չունի ընդդիմությանը պատերազմի նախանշան անվանել
 Ուրբաթ, 20 Մարտի 2026, 13:31

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պարտության, պատերազմի և դավաճանության խորհրդանիշ է, իրավունք չունի երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել մտադրվող ընդդիմադիր ուժերին անվանել պատերազմի նախանշաններ։




Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով