Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 17:35
Արմինֆո.Ես պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգով է առաջնորդվում ընդդիմությունը։ Այդ մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 18:21
Արմինֆո.«Արցախ» միությունը ողջունում է Կորսիկայի վեհաժողովի կողմից հուլիսի 30-31-ի արտահերթ նստաշրջանում ընդունված բանաձևը, որով Կորսիկան իր աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին և պահանջում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալներին։
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 16:19
Արմինֆո. Ընդդիմությունն անում է այն ամենը, ինչը կարող է օրինական ճանապարհով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զրկել իշխանությունից։ Այդ մասին օգոստոսի 4-ին դատարանում հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 14:54
Արմինֆո. Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի, ինչպես նաև դրա զորային փորձարկման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Այդ մասին Սուրեն Պապիկյանը գրել է Facebook-ի իր էջում։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 17:31
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն օգոստոսի 3-ին 9-րդ գումարման խորհրդարանի նիստում իր առաջին ելույթի ժամանակ ներկայացրել է երկրի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 16:05
Արմինֆո.Հայաստանի 9-րդ գումարման խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է։ Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 13:25
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանում սկսվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրությունները: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին, ով 8-րդ գումարման խորհրդարանում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:49
Արմինֆո. Շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 8-րդ գումարման Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը:
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:32
Արմինֆո. Հայաստանի իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին: Այն, հիմնականում, նվիրված է լինելու նոր խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմանը։
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:49
Արմինֆո. Արցախի աջակցման ասոցիացիան (ACA) խորին երախտագիտությամբ ողջունում է հուլիսի 31-ին Կորսիկայի վեհաժողովում կայացած քվեարկությունը բանաձևի շուրջ, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող արցախցի 19 հայ քաղբանտարկյալներին և հաստատում է արցախահայության անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձի իրավունքը ՝ Միջազգային դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցներին համապատասխան: Այդ մասին ասվում է ACA-ի հայտարարությունում: Ասոցիացիան հիշեցրել է Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գեներալ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և ևս 11 հայերի մասին: Կորսիկայի ասամբլեան նրանց դեմ դատավարությունները որակել է կամայական։
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 19:37
Արմինֆո. Անցել է երկու շաբաթ, սակայն "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքը, որը ենթակա է անհապաղ քննության, մինչ օրս չի մակագրվել Վերաքննիչ դատարանի որեւէ դատավորի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 12:22
Արմինֆո. Հայաստանը իրեն ստիպել է արհեստական ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև, որը Արևմուտքն ու Ռուսաստանը ներկայումս պարտադրում են նրան: Այս կարծիքը հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, ներկայումս կալանքի տակ գտնվող Գարիկ Ծառուկյանը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակված նոր հաղորդագրության մեջ:
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 19:15
Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Frontex-ի հետ նախատեսվող համագործակցության հիմնական ուղղությունները, ընդգծելով, որ բարեփոխումներն ուղղված են սահմանների կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը և եվրոպական առաջավոր փորձի հետևողական ներդրմանը: Այդ մասին նա հայտարարել է «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 15:20
Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հաստատել է, որ ավելի վաղ հոսպիտալացված ժամկետային զինծառայողը հոգեկան վիճակին առնչվող խնդիրներ ունի:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 12:23
ԱրմԻնֆո. Եթե հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակվի կամ խորանա, ապա չի կարելի բացառել մաքսային վերահսկողության խստացումը, առևտրային լրացուցիչ սահմանափակումների ներդրումը կամ էներգակիրների գնագոյացման քաղաքականության վերանայումը, կարծում է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 12:40
ԱրմԻնֆո. Ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը Հայաստանի մասնակցությունը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն: Այս մասին ասվում է ՀՀ նախկին արտգործնախարար և Դիվանագետների համաՀայկական Խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանի հոդվածում:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 10:46
Արմինֆո. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք:
|
Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 14:18
ԱրմԻնֆո. Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 22-ի նիստի ընթացքում 44 «կողմ» և 7 «դեմ» ձայներով ընդունեց փոփոխություն, որով պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 19:45
Արմինֆո.Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունում
«Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալություններով, կալանավորումներով և ապօրինի բազմաթիվ քրեական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:04
Արմինֆո. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք։ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, այդ մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցում։
|