Arminfo.info

Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 10:47

Արմինֆո. Ռուսաստանը վճռական ներդրում է ունենում Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում և Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքումը համարում է տարածաշրջանում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների հիմնական նպատակ: Այս մասին TASS-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 20:16

Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարելով, որ այն դիտարկում է որպես կարևոր քայլ տարածաշրջանում խաղաղության և հանգստության ապահովման ճանապարհին: 

Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին
 Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 12:17

Արմինֆո. Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրներ
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025, 10:34

Արմինֆո. Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը հունվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել ՝ ստեղծված վստահության երկխոսության շրջանակներում:

ՄԳԻՄՕ-ի ռեկտոր. համատեղ աշխատանքն ամրապնդում է Հայաստանի և Ռուսաստանի միջև վստահությունը արագ փոփոխվող աշխարհի պայմաններում
 Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024, 13:27

Արմինֆո. Հումանիտար փոխգործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը նպաստում են արագ փոփոխվող աշխարհի պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի միջև վստահության ամրապնդմանը: Այդ մասին նշվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ և արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Տորկունովի ողջույնի նամակում, որն ընթերցել է բուհի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը՝ դեկտեմբերի 11-ին "Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային վերաֆորմատավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն" խորհրդաժողովի շրջանակներում:

Զախարավան հատուկ տարածված ֆեյք է որակել Հայաստանում պետական հեղաշրջումը կանխելու մասին հաղորդագրությունը
 Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024, 18:04

Արմինֆո.Զարմանալի է, թե ինչպես են փոխվում ժամանակները, նախկինում որոշ հայ գործիչներից լսել եմ, որ իշխանության զավթումը իսկական ժողովրդավարություն է։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդպես է արձագանքել ՀՀ-ում պետական հեղաշրջման կանխման մասին ՔԿ հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին, որի հետքերը տանում են դեպի ՌԴ:

Իմանգալի Տասմագամբետով. Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը հստակություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 14:37

Արմինֆո. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, որի աշխատանքներին  Հայաստանը կրկին չի մասնակցել։

Կոպիրկինը՝ դաշնակցային պարտավորությունների մասին. Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, այստեղ կենդանի մարդիկ ունի, որոնք երբեմն էլ զոհվում են
 Շաբաթ, 30 Մարտի 2024, 15:48

Արմինֆո. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թելադրված էր այն իրողություններով, որոնցում գտնվում էր ՀՀ-ն։ Այդ մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերին, թե Երևանը միշտ գնացել է եվրաինտեգրման ճանապարհով, բայց հանկարծ մի գիշերում նրան ներքաշել են ԵԱՏՄ:

Սերգեյ Ղազարյան. Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 11:04

Արմինֆո. Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Այդ մասին հայտարարել է  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝  ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականի հարցազրույցում:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների դիրքորոշումը Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 10:18

Արմինֆո. Նախօրեին՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիստը նախաձեռնել էր Հայաստանը։

Ռուս խաղաղապահներն ակտիվորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղ մարդասիրական ավտոշարասյուն ուղարկելու հարցում. ՌԴ ԱԳՆ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 14:56

Արմինֆո. Թեև մարդասիրական ավտոշարասյան ուղարկումը Լեռնային Ղարաբաղ համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմն ակտիվորեն միացել է հանգուցալուծումների որոնմանը և մշտական կապ է հաստատել երկու կողմերի հետ։

Երևանում մեկնարկել է Հայկական երիտասարդական համաժողովը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 00:04

Արմինֆո Օգոստոսի 1-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է պատմության մեջ առաջին Հայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 50 երկրներից շուրջ 600 հայեր, ինչպես նաև հրավիրված են 100 բանախոսներ ավելի քան 15 երկրներից: Այս տարի համաժողովն անցկացվում է "Երիտասարդները երիտասարդների համար" կարգախոսի ներքո:

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը ցանկանում է աջակցել Լեռնային Ղարաբաղում առաջացած սուր հումանիտար խնդիրների լուծմանը, բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել
 Երեքշաբթի, 25 Հուլիսի 2023, 20:06

Արմինֆո.Ռուսաստանը ցանկանում է աջակցել Լեռնային Ղարաբաղում առաջացած սուր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչի համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները, սակայն առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։

Փաշինյանը խոսել է Միրզոյան-Լավրով-Բայրամով մոսկովյան հանդիպումից ակնկալիքների մասին
 Երեքշաբթի, 25 Հուլիսի 2023, 14:21

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և ԱՀ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից ակնկալիքների մասին:

Մոսկվա. կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր նպաստը բերի Բերձորի միջանցքում իրավիճակի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023, 13:46

Արմինֆո. Ներկայումս ինչպես ռուսական խաղաղապահ զորախմբի գծով "գետնի վրա", այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքեր են գործադրվում Բերձորի/Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադառնալու ուղղությամբ: Այդ մասին ապրիլի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու Երեւանի կոչը Մոսկվային։

Ստեփանակերտը պատասխանել է Բաքվին. Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումը ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը
 Երեքշաբթի, 28 Մարտի 2023, 13:50

Արմինֆո. Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
«Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:
Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին, մարտի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել նշված ճանապարհը, որը Շուշիի շրջանի համայնքների և հանրապետության այլ բնակավայրերի միջև արտակարգ կապի միակ հնարավորությունն է շրջափակման պայմաններում։
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։ Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վերաբացման և շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար, ենթակառուցվածքային և այլ հրատապ խնդիրների լուծումը։ Արցախի իշխանությունները բաց են նաև այլ հարցերի քննարկման համար, որն ուղղված կլինի ոչ թե ադրբեջանական կողմի պատրաստի լուծումների պարտադրմանը, այլ իրավիճակի կայունացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։
Կրկին ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։
Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում», - ասվում է հայտարարությունում:

ԱՄՆ-ը եւ Թուրքիան կուժեղացնեն համակարգումը Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար
 Հինգշաբթի, 19 Հունվարի 2023, 19:07

Արմինֆո. ԱՄՆ-ը եւ Թուրքիան չորեքշաբթի որոշել են "ուժեղացնել համակարգումը եւ համագործակցությունը " Հարավային Կովկասում խաղաղության առաջխաղացման համար, ասվում է Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ, հաղորդում Է TURAN-ը:

Եվրախորհրդարան. ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022, 18:22

Արմինֆո. Եվրախորհրդարանն ընդգծում է Հարավային Կովկասում ԵՄ մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը' տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման ապահովման համար: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության վերաբերյալ 2021 թվականի հաշվետվությունում։

Անդրեյ Ռուդենկոն եւ Ռուբեն Ռուբինյանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
 Երկուշաբթի, 14 Փետրվարի 2022, 19:51

Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանություն. Ժամանակն է հրաժարվել ազգայնական հռետորաբանությունից եւ պատմական վեճերից
 Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2022, 15:41

Արմինֆո. Փետրվարի 7-ին Ադրբեջանի կողմից 8 հայ զինվորների ազատ արձակումն ու նրանց Երեւան տեղափոխումը ֆրանսիական կառավարական ինքնաթիռով լավ նորություն է անվտանգության լարված համատեքստում, որը մենք այժմ ապրում ենք Եվրոպայում: Այդ մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության հայտարարությունում։




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ