Arminfo.info

Դիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացում
 Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 12:20

Արմինֆո. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը բարեփոխումների գործընթացում և Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության իրականացման մեջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում՝ Ալեքսանդրա Քոուլը, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների համար կազմակերպված «Ազնվության կառուցում» ուսումնական դասընթացի փակման արարողության ժամանակ։

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 12:43

Արմինֆո. Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում։

Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 18:31

Արմինֆո. Աշոտ Դանիելյանը հայտնել է, որ երկար մտորումներից, քննարկումներից և խորհրդակցություններից հետո որոշում է կայացրել հրաժարական տալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:

Հայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներից
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 13:25

Արմինֆո.Հայաստանում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից և սկզբունքներից։

"Միասնության թևեր". Ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի կայացումից հետո Հայաստանը թևակոխելու է աննախադեպ լարված ներքաղաքական փուլ
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 13:03

Արմինֆո. Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ դատավճռից կայացումից հետո երկիրը թեւակոխելու է աննախադեպ լարված ներքաղաքական փուլ, կարծում է "Միասնության թեւեր" կուսակցության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: 

«Վրացական երազանք». Վրաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, հանդես է գալիս բոլոր հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացման օգտին
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:27

Արմինֆո. Վրաստանը ձգտում է բնականոն հարաբերություններ ունենալ հարևանների հետ՝ լինի դա Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, թե Սև կամ Կասպից ծովի մյուս կողմում գտնվող երկրները:

ՀՀ վարչապետ. Անհրաժեշտ է ապահովել Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը, քանի որ այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:12

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության ձևավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

"Միասնության թևեր". Ընտրություններում Փաշինյանի կուսակցության բոլոր ծախսերի հայտարարագիրը կհանգեցներ նրա ընտրական ցուցակի գրանցման չեղարկման
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 14:50

Արմինֆո.Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հայտարարագրեր իր բոլոր ծախսերը խորհրդարանական ընտրությունների ընթացքում, դա կհանգեցներ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի այն դրույթների կիրառմանը, որոնք նախատեսում են քաղաքական ուժի ընտրական ցուցակի գրանցման չեղարկում: 

Աննա Վարդապետյան. Հանրային բարձր սպասումներին ուղեկցում է դատախազության նկատմամբ հանրային վստահության ամենամյա աճը
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 10:09

Արմինֆո։ Այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանում նշվում է դատախազության աշխատողի օրը։

Պաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համար
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:59

Արմինֆո.  Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթություններն ու տեսլականը։

Սամվել Կարապետյան. Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու "գաղտնի ծրագիր" ունի
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:36

Արմինֆո. Ընդդիմությունն իր հետագա քայլերը կներկայացնի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է բողոքի փողոցային գործողություններ սկսել, թե՝ ոչ։

Հայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:15

Արմինֆո.Սահմանադրական դատարանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի հավակնությունները հեռանկար չունեն։ Այս մասին դատարանի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Արցախի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԼՂՀ պետական միջոցների օգտագործման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 11:49

Արմինֆո.Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Դանիելյանը հայտնել է բազմակողմ հանձնաժողովի ձևավորման մասին, որը պետք է ուսումնասիրի 2023 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) բյուջետային միջոցների օգտագործման նպատակահարմարությունը։

Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:01

Արմինֆո. Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադայում (JBMO):

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:49

ԱրմինֆոԱմերիաբանկը և  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։

Անվտանգության փորձագետ. Պետությունը ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ Հայաստանում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 09:32

Արմինֆո. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանն ահազանգում է՝ Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են օրինագիծ, որը ենթադրում է քաղաքացիների հեռախոսների նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանում:

Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 15:38

Արմինֆո. Ակնհայտ է, որ TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծով Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանը
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:22

Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ցանկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանալ հստակ հիմնավորումներ՝ էքս-նախագահ և ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալու որոշման վերաբերյալ։

ANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 11:14

Արմինֆո. Այսօր Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի հայտարարված այսպես կոչված «խաղաղության» համաձայնագիրը ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է։

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում անցկացվել է Հիշատակի եւ սգո օրվան նվիրված "Հիշատակի մոմ" ակցիան
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 20:12

Արմինֆո. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանում հարյուրավոր լույսերի առկայծումը կազմել է մեկ թիվ ՝ 1418։ Հենց այդքան օր ու գիշեր է տևել խորհրդային ժողովրդի ճանապարհը դեպի Մեծ հաղթանակ: Այսպիսով, Գյումրիում անցկացվել է "Հիշատակի մոմ" ակցիան՝ նվիրված Հիշատակի և սգո օրվան ՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրվան։




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ