Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 13:30
Արմինֆո. Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 13:14
ԱրմԻնֆո. Հայաստանում առաքվել է Եվրոպական Միության հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող մեքենա՝ ականազերծման համար։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 18:08
Արմինֆո.Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 11:11
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)՝ «Ֆուտբոլային ներդրումների խումբ»-ի հետ համատեղ, հայտարարել է «Բենֆիկա ակադեմիա Հայկական» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում Պորտուգալիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ «Բենֆիկայի» պաշտոնական ակադեմիան կբացվի Երևանում՝ սկսած 2027-2028 մրցաշրջանից։
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 11:02
ԱրմԻնֆո. Հուլիսի 7-ին Արմավիրի մարզի գյուղերի հարյուրավոր բնակիչներ փակել էին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը՝ պահանջելով, որ կառավարությունն ու մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից և ուժեղ քամուց տուժած բնակիչների համար փոխհատուցման հստակ ծրագիր։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը։
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 20:47
Արմինֆո. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը, ում տանը վաղ առավոտից խուզարկություններ էին ընթանում, ձերբակալվել է, դատարան է ներկայացվելու նրան կալանավորելու միջնորդություն։ Հուլիսի 6-ին գործարարի տան դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է նրա փաստաբաններից Երեմ Սարգսյանը։
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 19:55
Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իրավապահների գործողությունները քաղաքական վրեժխնդրության դրսևորում է եւ որեւէ կապ չունեն օրենքի հետ ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 17:46
Արմինֆո.«Մի դրամի ուժը», «Իմ անտառ Հայաստանը» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում են «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը, որի շրջանակում պետք է տնկվեր 20․000 ծառ։
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 17:27
Արմինֆո.Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան խիստ բողոք են հայտնել այն առնչությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան դրոնային հարձակման է ենթարկվել SOCAR-ի ավտոլցակայանը, որը գտնվում է Ուկրաինայի Նիկոլաևի մարզում:
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 12:44
ԱրմԻնֆո. Հայաստանի տարածքը շարունակում է գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սակայն մոտակա օրերին նախատեսվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում: Այս մասին իր Facebook-էջում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոմետեորոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 12:24
ԱրմԻնֆո. Այսօր Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է աննախադեպ և սաստիկ ճնշում։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողներին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 11:50
ԱրմԻնֆո. Ժամվա սպասումից հետո փաստաբաններին թույլատրվեց մտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի տուն, որտեղ այս պահին ուժայինները անցկացնում են խուզարկություններ։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողներին հայտնեց Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 10:12
ԱրմԻնֆո: Ուժայինները խուզարկություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գարիկ Ծառուկյանի տանը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 12:33
ԱրմԻնֆո. Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքի մարզում։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 18:26
Արմինֆո.Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 13:37
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև հանգեցրել է ավելի մեծ հասարակական պառակտման:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 20:11
Արմինֆո.Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 14:19
Արմինֆո. Երևանում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2026 թվականի միջազգային մրցաշար ՝ Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցել են 16 երկրների 318 մարզիկներ:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 11:42
Արմինֆո.Հուլիսի 1-ից Երևանում սկսել է գործել ջրամատակարարման նոր ժամանակացույց ։ Ինչպես հաղորդում է "Վեոլիա Ջուր" ՓԲԸ-ն, 2,5 ամսվա ընթացքում մայրաքաղաքի հասցեների մեծ մասում ջուրը կմատակարարվի օրական 17-19 ժամ տևողությամբ ժամանակացույցով, սակայն որոշ վարչական շրջաններում կպահպանվի շուրջօրյա ջրամատակարարումը:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 09:57
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) նախօրեին բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին հաղորդել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
|