Arminfo.info

Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 15:49

Արմինֆո. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունը դիտարկում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական և անհրաժեշտ բաղադրիչ, այլ, ավելի շուտ՝ որպես սեփական դիրքերին սպառնացող գործոն: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 14:21

Արմինֆո "Սրբազան պայքար" շարժման գործով փորձագիտական խումբը պետական ապարատի ռեպրեսիվ գործողություններից տուժած է ճանաչել առնվազն 109 մարդու: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:58

Արմինֆո. Կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի (Աբովյան) աշխատակիցներին ձեռնարկության աշխատանքը վերսկսելու պահանջով հերթական ակցիայի ժամանակ հաջողվել է զանգահարել Քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վազգեն Բադալյանին: 10 օր առաջ հենց նա էր կարգադրել կապարակնքել ձեռնարկությունը, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի և ապրուստի միջոցների։

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:10

Արմինֆո. Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։

ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 10:20

ԱրմԻնֆո. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների շտաբի կառավարիչ տնօրեն և ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 19:16

Արմինֆո. ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ:       
   
Ինչպես նշվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում, սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:          
          
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 17:50

Արմինֆո. Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը,  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:

Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 16:36

Արմինֆո. Ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ Enterprise Fund-ի նախագահ․ դա նոր հիմնադրամ է, որը պետք է ֆինանսավորի ենթակառուցվածքային նախագծեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում: Նշանակումը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս մասին "Սեկտոր գոռ" հետազոտական Telegram-ալիքում իր հոդվածում գրում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՉԺԱԻ Կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Եվգենիա Գորյուշինան:

Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 15:56

Արմինֆո.  «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ:

Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 13:05

Արմինֆո: ՀՀ կառավարությունն ընդունել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրականացման համար ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այս որոշումը հաստատվել է հուլիսի 16-ին կառավարության նիստում:

"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 16:00

Արմինֆո."ՄուլտիՍթոուն" ձեռնարկության (Աբովյան քաղաքում) աշխատակիցները կրկին դուրս են եկել ակցիայի՝ պահանջելով ապահովել իրենց աշխատանքի իրավունքը: Ձեռնարկության հետագա ճակատագրի վերաբերյալ լիազորված մարմիններից պարզաբանումներ ստանալու փորձերն ապարդյուն են անցել։ 

Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 14:23

Արմինֆո.  Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Նման հայտարարություն է արել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, այժմ անազատության մեջ գտնվող հայտնի գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը:

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 20:19

Արմինֆո.ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը։ 

Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 18:12

Արմինֆո. Ֆլորիդայում պատմական դեբյուտից հետո Հայաստանի պիկլբոլի հավաքականը պատրաստվում է արդեն 2026 թվականի Աշխարհի գավաթին, որը տեղի կունենա Վիետնամի Դանանգ քաղաքում: 

Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 17:18

Արմինֆո.Հուլիսի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:

"Դատապարտելով Ծառուկյանին՝ իշխանությունները դատապարտում են նրա ձեռնարկությունների շուրջ 15 հազար աշխատակիցների"․ "ՄուլտիՏաբակի" աշխատակիցները՝ ակցիայի ժամանակ
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 13:25

Արմինֆո. Հայտնի գործարար, բարերար և "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող "ՄուլտիՏաբակ" ձեռնարկության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ գործարանի աշխատանքը վերսկսելու պահանջով, որը 8 օր է կապարակնքված է:

Ծառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներով
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 12:16

ԱրմԻնֆո.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձերբակալված առաջնորդ, գործարար Գարիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավման ընթացակարգը հետաձգվել է անհայտ պատճառներով։ Այս մասին հաղորդվել է 14 -ին։ Այս մասին գործարարի տան դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանի փաստաբաններից մեկը՝ Հովհաննես Վարդանյանը։

Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 12:03

ԱրմԻնֆո: Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» նախաձեռնությանը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում կայացած «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ֆորումում իր ելույթի ժամանակ:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլ
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 11:21

Արմինֆո. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլ, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են դրան դիմակայել: Սա է ասում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը:

ԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներին
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 21:45

Արմինֆո.ԵՄ խորհուրդը հուլիսի 13-ին մեկնարկում է ԵՄ գործընկերային առաքելությունը Հայաստանում (EUPM Armenia) ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում:




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ