Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 18:27
Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր հունիսի 14-ին: Վճիռը հուլիսի 4-ին ընթերցել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 14:19
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է իրենց քաղաքական ուժը:
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 12:33
ԱրմԻնֆո. Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքի մարզում։
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 12:20
Արմինֆո. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը բարեփոխումների գործընթացում և Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության իրականացման մեջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում՝ Ալեքսանդրա Քոուլը, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների համար կազմակերպված «Ազնվության կառուցում» ուսումնական դասընթացի փակման արարողության ժամանակ։
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 11:58
Արմինֆո. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։ Այդ մասին ասվում է "Մայր Հայաստան" կուսակցության Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրությունում:
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 11:26
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 21:26
Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 20:31
Արմինֆո.Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել Անդրանիկ Թևանյանի հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Ինչպես հաղորդել են քաղաքական ուժի մամուլի ծառայությունից, հերքումը պահանջվում է հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով, Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջով, «Առաջին լրատվական ալիք» կայքէջով և «Լուրեր» YouTube ալիքով՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ գրավոր և բանավոր տեսագրության ձևով՝ չզիջելով հրապարակված տեղեկատվությանը՝ հրապարակման ժամանակի, ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 20:29
Արմինֆո. Փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի և ԱՄՆ դեսպանի ուշադրությունը հրավիրել է երկրի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական - քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա: Facebook-ի իր էջում հրապարակած դիմում-բողոքում փաստաբանը գրում է․
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 18:26
Արմինֆո.Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 18:23
Արմինֆո.Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է։ Այդ մասին ասվում է Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 18:22
Արմինֆո.Կիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի մոտ և պահանջել գերատեսչության նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 15:10
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգանունն անհետացել է "Իննոպրոմ" ցուցահանդեսի հրավիրյալ բանաախոսների ցանկից:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 14:03
Արմինֆո. Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 13:51
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հաղորդել է, որ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 3-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրումն ինչ-որ ուղերձ չէ թուրքական կողմին։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 13:37
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև հանգեցրել է ավելի մեծ հասարակական պառակտման:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 13:08
Արմինֆո. Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնում Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական նպատակներով հետապնդումների մասին, որոնք, փաստաբանների հավաստմամբ, նոր թափ են ստացել ՀՀ ԱԺ հերթական ընտրություններից ընդամենը 2 օր առաջ և շարունակվում են առ այսօր։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 12:43
Արմինֆո. Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 12:38
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 11:54
ԱրմԻնֆո. Ռուսաստանի դեսպանը Հայաստանում Սերգեյ Կոպիռկինը անցկացրեց Երևանում հանդիպում ռուսաստանցի համերկրացի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների, ուսանողների և դպրոցականների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում։
|