Arminfo.info

Վարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 16:40

Արմինֆո. Բանակում ինքնասպանությունները տեղի են ունենում, հիմնականում, երեք պատճառով․   խաղադրույքների պարտքեր, ընտանեկան հարաբերությունների խնդիրներ և հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնելուց հետո զինվորի նկատմամբ գործադրվող հոգեբանական ճնշում: Այդ մասին հուլիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով քննչական մարմինների տվյալները։

Հայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունը
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 15:20

Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հաստատել է, որ ավելի վաղ հոսպիտալացված ժամկետային զինծառայողը հոգեկան վիճակին առնչվող խնդիրներ ունի:

Ներքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետ
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 17:43

Արմինֆո. Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կվերանշանակվեն: Այդ մասին հուլիսի 29-ին լրագրողներին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 10:25

ԱրմԻնֆո. Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնել է Հայաստանի զինված ուժերում ժամկետային զինծառայողի դաժան ծեծի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը, բայց հաստատել է ժամկետային զինծառայողի հոսպիտալացման մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 19:33

Արմինֆո. Հուլիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին' Սարավան բնակավայրի մոտակայքում, կողաշրջվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության մեքենան: 

Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 10:46

Արմինֆո. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք:

Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
 Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 15:28

Արմինֆո.Հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 22-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Բրիտանական ռազմական խորհրդատվական վարժական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հրահանգիչների համար։

Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել հրահանգչի դերն ու նշանակությունը, ուսուցման մեթոդաբանությունը, սովորեցնել ժամանակակից հրահանգչական հմտություններ և այլն։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հանձնել են գործնական և տեսական ստուգարքներ, որոնց արդյունքում մի շարք զինծառայողներ ստացել են հրահանգչի որակավորման հավաստագրեր։

Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
 Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 11:09

Արմինֆո. Զինվորական անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը մնում է Օմբուդսմենի առաջնահերթություններից մեկը: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, որտեղ նա այցելել է Պաշտպանության նախարարության հատուկ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող զորամաս:

Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
 Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 10:15

ԱրմԻնֆո. Երկու մարդ ձերբակալվել է ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով։ Այս մասին նշված է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
 Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 19:54

Արմինֆո. Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի, ԶՈՒ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար:

Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
 Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:58

Արմինֆո. Հայ-ռուսական համալսարանից (ՀՌՀ) հաղորդել են, որ հուլիսի 21-ին զոհված Հայաստամօ Զինված ուժերի զինծառայողը իրենց բուհի ուսանող Նարեկ Թորոսյանն է, ով սովորում էր ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Այդ մասին հուլիսի 22-ին Facebook-ի իր էջում գրել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը:

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասին
 Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 10:20

ԱրմԻնֆո: Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների ժամանակ մահվան ևս մեկ դեպքի մասին: «Հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 21-ին գրանցված ՀՀ պաշտպանության նախարարության N-րդ զորամասի զինծառայող Ն.Տ.-ի մահվան դեպքի կապակցությամբ», - ասվում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն տրամադրվել:

Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 13:27

ԱրմԻնֆո. Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարել են, որ ՀՀ իշխանություններին տալիս են ուղիղ մեկ շաբաթ՝ իրենց սիրելիների մասին գոնե որոշ տեղեկություններ ստանալու համար: Եթե նրանք լռեն, ապա ինքնուրույն գործողություններ կձեռնարկեն, կփնտրեն այլ հաղորդակցության ուղիներ՝ հարցը առաջ մղելու համար, և նույնիսկ կգնան մինչև Հակարի կամուրջ:

Վարչապետի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժշկուհի Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից․ պաշտոնական պատճառը հաստիքի կրճատումն է
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 15:07

Արմինֆո.  Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից: Այդ մասին Facebook - ի իր էջում գրել է նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 13:52

ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կստուգի 2026 թվականի մայիսի 15-ի իր որոշման կատարման ընթացքը, որը վերաբերում է երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև կվերլուծի դրա իրականացման հետ կապված ԶԼՄ-ներում հրապարակումները։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում։

Վանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:04

Արմինֆո. ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի կողմից Վանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելին
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:00

Արմինֆո.  Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանի հավաստագիր է ստացել 6911 ընտանիք կամ մոտ 28,4 հազար մարդ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման գծով խորհրդական Գայանե Ղարագյոզյանը' ներկայացնելով վերջին շրջանում ծրագրում կատարված փոփոխությունները:

Փաստաբան. Սահմանադրական դատարանը միակ գերակա մարմինն է, որն ի վիճակի է լուծել խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջացած վեճը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 13:35

Արմինֆո Հայաստանի Սահմանադրական դատարանը միակ գերակա (վերլիազոր) մարմինն է, որն ի վիճակի է լուծել հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջացած վեճը։ Այս մասին Սահմանադրական դատարանի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

ԿԸՀ նախագահը փորձել է բացատրել ընտրողների ստորագրությունների և քվեարկածների միջեւ տարբերությունը
 Շաբաթ, 27 Հունիսի 2026, 16:26

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը հավաստիացրել է, որ հայցադիմում ներկայացրած ընդդիմադիր ուժերի հնչեցրած՝ ցուցակներում ստորագրածների և քվեարկածների թվի միջև 27.8 հազար տարբերությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 27-ին Սահմանադրական դատարանի նիստում։

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում անցկացվել է Հիշատակի եւ սգո օրվան նվիրված "Հիշատակի մոմ" ակցիան
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 20:12

Արմինֆո. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանում հարյուրավոր լույսերի առկայծումը կազմել է մեկ թիվ ՝ 1418։ Հենց այդքան օր ու գիշեր է տևել խորհրդային ժողովրդի ճանապարհը դեպի Մեծ հաղթանակ: Այսպիսով, Գյումրիում անցկացվել է "Հիշատակի մոմ" ակցիան՝ նվիրված Հիշատակի և սգո օրվան ՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրվան։




Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ