Ուրբաթ, 23 Հունվարի 2026, 18:05
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով, հանդիպել է հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ: ՊԵԿ նախագահն ընդգծել է կոռուպցիոն երևույթների դեմ իր անզիջում դիրքորոշումը և դրա դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կոռուպցիոն որևէ դրսևորում չի մնալու անարձագանք: «Կոռուպցիան և ստվերը չարիք են, և մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում», - ընդգծել է Հակոբյանը: |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 17:46
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 17:08
Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ապրիլի 21 - ի նիստի ընթացքում կարճ ընդմիջում է հայտարարվե, որը պայմանավորված էր մեղադրյալներից մեկի՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացմամբ: |
Շաբաթ, 17 Դեկտեմբերի 2022, 15:25
Արմինֆո. Հայաստանի զինված ուժերի հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ |
Երեքշաբթի, 30 Մարտի 2021, 10:52
|
Ուրբաթ, 19 Մարտի 2021, 13:01
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2020, 13:46
|
Ուրբաթ, 22 Մայիսի 2020, 13:18
Արմինֆո. ՀՀ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է 12 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես մարզի Զարիշատ, Ամասիա, Ջրաձոր, Ողջի, Բավրա, Հողմիկ, Բերդաշեն, Ձորաշեն, Ցողամարգ, Զույգաղբյուր, Փոքր Սարիար համայնքների նախկին և ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: |
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2020, 16:29
Արմինֆո. ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես, մարզի Կապան համայնքին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրին, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերին, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրին, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերին ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկայիս ղեկավարների (այդ թվում ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: |
Հինգշաբթի, 7 Մայիսի 2020, 12:16
|
Երկուշաբթի, 22 Հուլիսի 2019, 12:09
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը: |
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2019, 13:31
|