Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:23
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:42
Արմինֆո. Բռնի տեղահանությունից հետո հայերի Արցախ վերադարձի հարցի հավասարեցումը ադրբեջանցիների՝ Հայաստան, այսպես կոչված, վերադարձի հետ գործող իշխանության կողմից թույլ տրված ամենալուրջ սխալն էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգի ակտիվ առաջ մղման ֆոնին։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 19:18
Արմինֆո. Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը, և դա անհերքելի փաստ է։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 12:23
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում երկրի քաղաքացիներին կոչ է արել գնալ ընտրությունների և վերջ դնել ներկայիս կառավարիչների կառավարմանը:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 16:02
Արմինֆո.Հայաստանի քաղաքացիները պետք է կատարեն իրենց ընտրությունը և վերջ դնեն այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում երկրում։ Այդ մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։
|
Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 21:06
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շարունակելու են միակողմանի զիջումների քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 10:59
Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանությունների վերջին հինգ տարիների ամենակարևոր ձեռքբերումն Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունն է։ Այդ մասին ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026, 21:07
Արմինֆո. Ընտրական օրենսգրքի փոփոխությունները որևէ կուսակցության կողմից չեն քննարկվել և ներկայացվում են մեկ անձի, մեկ քաղաքական կուսակցության խնդրանքով, ինչը ակնհայտորեն անօրինական է։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունները, որոնք նախաձեռնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
|
Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026, 12:39
Արմինֆո.Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։ Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախընտրական իրավիճակը Հայաստանում։
|
Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 15:29
Արմինֆո. 1988 թվականի փետրվարի 20-ը միայն խորհրդանիշ չէ: Դրանով է սկսվում մեր պատմության այն շրջանը, երբ Հայաստանը, երկու հազար տարվա ընդմիջումից հետո, համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող քաղաքական գործոն էր։ Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունում։
|
Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 13:26
Արմինֆո. PostՎենսյան իրականությունը մի քանի նոր հարցադրումներ է բերում ներքին օրակարգ և սրբագրումներ մտցնում նախընտրական ծրագրերում։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
|
Երկուշաբթի, 26 Հունվարի 2026, 12:43
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
|
Երեքշաբթի, 20 Հունվարի 2026, 11:58
Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Վարչապետն ընդունել է հրավերը։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025, 16:18
Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմամբ Հայաստանի կառավարությունն, առաջին հերթին, լուծում է իր նախընտրական նպատակների իրագործմանն ուղղված խնդիրները։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, Հայաստանի ֆինանսների նախկին փոխնախարար, տնտեսագետ և "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:
|
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2025, 16:01
Արմինֆո. "Արևմտյան Ադրբեջան" ծրագիրը կեղծ է, դա Հայաստանը զավթելու ծրագիր է, որը միջազգային որևէ հիմք չունի։ Այդ մասին տեսաուղերձում հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Միասնության թևեր" քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ինքը Բաքվին առաջարկում է փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի թեման և "Արևմտյան Ադրբեջանի" թեման։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 10:42
Արմինֆո. Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները վերարտադրվեն, կարճ ժամանակ անց ԵՄ հանձնակատարներն ու եվրոպական լիդերները ողջունելու են «Հայաստանի խիզախ քայլերը՝ Սևանն Ադրբեջանի հետ ընդհանուր օգտագործման լիճ դարձնելու և ադրբեջանցի փախստականների վերադարձը կազմակերպելու հարցում»։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
|
Շաբաթ, 6 Դեկտեմբերի 2025, 13:36
Արմինֆո. Այլևս կասկած չկա, որ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատել է բարոյականության, ազգային արժանապատվության և պետականության բոլոր կարմիր գծերը և մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։ Այդ մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի հայտարարությունում։
|
Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025, 15:12
Արմինֆո.Հարավային Կովկասում հնարավորությունների պատուհան է բացվել կայուն խաղաղության եւ հանգստության համար։ Այս մասին ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալիս, որտեղ մասնակցել է Արցախի դեմ ագրեսիայի 5-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին։
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 10:34
Արմինֆո. Կաթողիկոսի բռնի փոփոխությունը, եթե հաջողվի, կունենա աշխարհաքաղաքական բնույթ, ինչը հղի է ծանր հետեւանքներով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 13:36
Արմինֆո.Պետությունն ու պետականությունը բացարձակ ու մնայուն արժեք են, իսկ անարդարացիորեն ձեռք բերված իշխանությունն անցողիկ է, և այն վերացնելու համար կգործադրվեն բոլոր ջանքերը: Այդպիսի բաց նամակով է հանդես եկել ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն՝ անդրադառնալով այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակին: Նամակները փոխանցվել են Ֆրանսիայում, Հոլանդիայում և Բելգիայում Հայաստանի դեսպանություններին:
|