Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:41
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը, ով ցուցահանդեսի տաղավարից հեռացրել է Արցախում "Մենք ենք մեր սարերը" կամ, ավելի հայտնի, "Տատիկ - Պապիկ" հուշարձանը պատկերող նկարը:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 14:43
Արմինֆո. Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, ընդդիմությունը չէ, որ պարտվում է։ Պարտվում է զսպումների և հակակշիռների համակարգը։ Պարտվում է ժողովրդավարությունը։ Եվ, ի վերջո, պարտվում է պետությունը։
|
Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025, 13:03
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը շարունակում է էկոցիդը Տիգրան Մեծի պողոտայում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինե Վարդանյանը, հրապարակելով ասված խոսքերի ապացույց լուսանկարները, որոնցում երևում է, որ կրկին ծառահատման են ենթարկվել բացարձակապես առողջ կամ այնպիսի ծառեր, որոնք հնարավոր է բուժել:
|
Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025, 16:04
Արմինֆո. Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի դիմաց ՝ ի պաշտպանություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, ով ավելի վաղ դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Նրանք նշել են, որ դատարանի նման որոշումը հակասում է Հայաստանի օրենքներին։ Ցուցարարների բերած պաստառներին պատկերված են արքեպիսկոպոսը, Հայ Առաքելական Եկեղեցին, Արարատ լեռը և Հայաստանի քարտեզը՝ Արցախով:
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 12:13
Արմինֆո.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՝ վկայակոչելով հանձնաժողովի պատասխանը Փաշինյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ իր հարցմանը ՝ խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիրների հասցեին հնչեցրած սպառնալիքների առնչությամբ:
|
Ուրբաթ, 21 Մարտի 2025, 19:09
Արմինֆո. Ոչ ոք իրավունք չունի արցախցիներին զրկել վերադարձի իրենց օրինական իրավունքից և պնդել, թե Արցախն այլևս հայկական չէ: Այդ մասին մարտի 21-ին Ազատության հրապարակում "Հայաստանը մեր տունն է. վռնդենք նրան, ով քանդում է մեր տունը" կարգախոսի ներքո անցկացվող հանրահավաքում հայտարարել է "Միասին" շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2025, 12:57
Արմինֆո.Փաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև ապագան: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
|
Ուրբաթ, 17 Հունվարի 2025, 16:59
Արմինֆո.Հայաստանը կարող է անհետացման վտանգի տակ հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դեպքում, քանի որ նման իրավիճակում Ադրբեջանի գործողությունները կարող են լեգիտիմորեն տարածվել նրա տարածքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց "Միասին" այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ՝ կապված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Ադրբեջանում պահվող մյուսլ հայ պատանդների նկատմամբ դատավարությունների մեկնարկի հետ:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:19
Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են "Զանգվածային լրատվության միջոցների մասին" օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, որոնց հիմքում դրված է ԶԼՄ-ների ինքնակարգավորման գաղափարը:
|
Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:45
Արմինֆո. "Հանրային ձայն" կուսակցությունից հեռացվել է կուսակցության հիմնադիր, սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը: Այդ մասին ասվում է կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունում, որը զետեղված է նրա ֆեյսբուքյան էջում:
|
Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023, 17:57
Արմինֆո. ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է «անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, բացի մերժումից»։ Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 17:27
Արմինֆո.Թեհրանը հետ չի կանգնի իր դիրքորոշումից՝ Հայաստանի հետ սահմանները փոխելու Ադրբեջանի փորձերի հարցում։ Ըստ IRNA-ի՝ այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Խահրիյար Հեյդարին։
|
Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:26
Արմինֆո. Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է․
«Սիրելի´ հայրենակիցներ Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:
32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»:
|
Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 11:36
Արմինֆո. Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023, 09:44
Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է լրացուցիչ ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ և լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
|
Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022, 18:53
Արմինֆո.Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի, Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոփի, Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփի, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ հանդիպմանը:
|
Շաբաթ, 17 Սեպտեմբերի 2022, 13:23
Արմինֆո. Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան մարտահրավեր է միջազգային իրավունքին։ Այդ մասին Network Germany-ին (RND) տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
|
Հինգշաբթի, 7 Հոկտեմբերի 2021, 12:06
Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 6-ին գրավոր ընթացակարգով ընդունված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն նշանակելու վերաբերյալ որոշումներին:
|
Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2021, 14:09
Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին ԱրարատԲանկը նշել է իր գործունեության 30-ամյակն ու վերաբրենդավորման 1-ամյակը՝ նախապատվություն տալով թիմակառուցողական ձևաչափին։
|
Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021, 14:59
Արմինֆո. Հայաստանում համակարգային բարեփոխումների, փոփոխությունների բացակայությունը նախկին և գործող իշխանության ներկայացուցիչների միջև տարբերությունների բացակայության արդյունք է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը։
|