Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 20:06
Արմինֆո. Հուլիսի 9-ին Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 12:09
ԱրմԻնֆո. Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակներում ծրագրի շահառուների համար ներդրվելու է բոնուսային միավորների մեխանիզմ։ Այս մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության հունիսի 9-ի նիստում։
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 11:11
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)՝ «Ֆուտբոլային ներդրումների խումբ»-ի հետ համատեղ, հայտարարել է «Բենֆիկա ակադեմիա Հայկական» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում Պորտուգալիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ «Բենֆիկայի» պաշտոնական ակադեմիան կբացվի Երևանում՝ սկսած 2027-2028 մրցաշրջանից։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 13:08
Արմինֆո. Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնում Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական նպատակներով հետապնդումների մասին, որոնք, փաստաբանների հավաստմամբ, նոր թափ են ստացել ՀՀ ԱԺ հերթական ընտրություններից ընդամենը 2 օր առաջ և շարունակվում են առ այսօր։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 20:06
Արմինֆո. Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու և եղբորորդու՝ Արտեմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ. նրանք հեռակա կալանավորվել են:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 17:54
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:58
Արմինֆո.Universal Hospital Product ընկերությունում բժշկական նշանակության բինտերի և թանզիֆե անձեռոցիկների արտադրությունն այսօր իրականացվում է ժամանակակից հոսքագծերով՝ արտադրության ամբողջական ցիկլով։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 13:07
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է ներդնել նախկինում պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների կրկնակի բժշկական հետազոտության ինստիտուտ:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 18:27
Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40% - ով։ Այդ մասին հունիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:47
Արմինֆո.Բուժմասնագետների հոսքը Երևանից դեպի մարզեր աճում է ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:19
Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված է արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը և արտակարգ արձագանքման բժշկական բրիգադների աշխատանքին:
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:40
Արմինֆո. Կյանքի 70-րդ տարում մահացել է Հայաստանի առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, պլաստիկ վիրաբույժ, "Ավանգարդ մեդ" բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայկական բժշկական ասոցիացիան։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 18:08
Արմինֆո. Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը (MoHFW)՝ Մումբայի Ժողովրդագրական գիտությունների միջազգային ինստիտուտի (IIPS) հետ համատեղ, պաշտոնապես հրապարակել է 2023–2024 թվականների ժամանակահատվածի համար Ընտանիքի առողջության ազգային վեցերորդ հետազոտության (NFHS-6) նախնական վերլուծական թերթիկները (Fact Sheets): Հետազոտությունն ընդգրկել է շուրջ 6,79 լաքհ (679 հազար) տնային տնտեսություն երկրի 715 շրջաններում: Հետազոտության արդյունքները «ԱրմԻնֆո» գործակալությանը սիրով տրամադրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:12
Արմինֆո. Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել։ Այդ մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժման գծով փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 17:59
Արմինֆո. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 22-ին մեկնարկել է «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:36
Արմինֆո.Հայաստանում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
|
Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:55
Արմինֆո. Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին. կան տուժածներ։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 22:00
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նիստերի դահլիճում հունիսի 22-ին իր աշխատանքն է սկսելու ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը՝ «Փնջեր և ճառագայթում. փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով: Գիտաժողովի շրջանակներում, որը կհամախմբի գիտության ավելի քան 150 ներկայացուցչի Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Մալայզիայից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից և Իրանից, կանցկացվի նաև «Ռադիացիոն ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը: Այն նվիրված է խորհրդային և հայ անվանի գիտնական-ֆիզիկոս, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հիշատակին:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 15:50
Արմինֆո. Ազգային ժողովի՝ հունիսի 17-ին հրավիրված հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 20:01
Արմինֆո. Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։
|