Arminfo.info

Փաստաբան. Սահմանադրական դատարանը միակ գերակա մարմինն է, որն ի վիճակի է լուծել խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջացած վեճը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 13:35

Արմինֆո Հայաստանի Սահմանադրական դատարանը միակ գերակա (վերլիազոր) մարմինն է, որն ի վիճակի է լուծել հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջացած վեճը։ Այս մասին Սահմանադրական դատարանի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:30

Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանում հունիսի 26-ին, ժամը 11:00-ին սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը, որոնք պահանջում են անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

"Արդար քվե". Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են վարչական ռեսուրսների լայնածավալ կիրառմամբ
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 18:34

Արմինֆո. «Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական տվյալների վրա։

Տեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 11:08

Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին:

«Արդար քվեարկություն» առաքելությունը վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է արձանագրել Հայաստանի կառավարող ուժի կողմից
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 12:59

Արմինֆո.«Արդար քվեարկություն» դիտորդական առաքելությունը վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է արձանագրել Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ հանրապետությունում հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Հայաստանում ժողովրդավարության հարցերով միջազգային դիտարանը հանրապետությունում կանցկացնի իր երկրորդ ճանաչողական առաքելությունը։
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 17:22

Արմինֆո.Հայաստանում ժողովրդավարության հարցերով միջազգային դիտարանը (IODA) 2026 թվականի մայիսի 22-ից 26-ը հանրապետությունում կանցկացնի իր երկրորդ ճանաչողական առաքելությունը՝ Գործադիր և Խորհրդատվական խորհուրդների անդամների մասնակցությամբ։

"Արդար քվե"-ն դիտորդական առաքելություն կիրականացնի հունիսյան խորհրդարանական ընտրություններում
 Շաբաթ, 9 Մայիսի 2026, 14:22

Արմինֆո. "Երիտասարդական ակումբների դաշնություն" (FYCA) ՀԿ-ի կողմից իրականացվող "Արդար քվեն" դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկում կանցկացնի:

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները Հայաստանի կառավարությունից խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 11:19

Արմինֆո Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին,  Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի  դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով: Այդ մասին տեղեկացնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», որի ղեկավարը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն է:

Իշխանությունները ցանկանում են ընտրությունների ժամանակ վերահսկողության տակ վերցնել դիտորդներին, ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումներին
 Ուրբաթ, 23 Հունվարի 2026, 12:15

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է ընդամենը մեկ հարց ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնց հեղինակներն են ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը և Լիլիթ Մինասյանը: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կքննարկվի միանգամից երկու ընթերցմամբ։

Վարորդական վկայական ստանալու համար քննություններ անցնելիս բոլոր ավտոմեքենաները կհամալրվեն տեսաձայնագրման սարքերով․ ՆԳՆ
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026, 11:10

Արմինֆո. Հանրությանը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և բարձրորակ ծառայությունների մատուցումը ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։

Չեփման․ Մեծ Բրիտանիան հետեւում է Հայաստանի կառավարության եւ Եկեղեցու միջեւ ստեղծված իրավիճակին
 Շաբաթ, 27 Դեկտեմբերի 2025, 11:54

Արմինֆո Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի զարգացման հարցերով պետական նախարար բարոնուհի Ջենի Չեփմանի հայտարարության մեջ։

"Նոր քաղաքականություն"-ն ու ANCA-ն գլխավորել են կոալիցիան, որը դեմ է Ադրբեջանի ընդգրկմանը Գազայի համար խաղաղապահ առաքելությունում
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025, 10:37

Արմինֆո.  Մերձավոր Արեւելքին առնչվող լոբբինգով զբաղվող "Նոր քաղաքականություն"-ը եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) 18 ամերիկյան կազմակերպություններից բաղկացած կոալիցիա են կազմել, որպեսզի հանդես գան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետանոց ծրագրի համաձայն Գազայի համար նախատեսված անվտանգության միջազգային ուժերում (ԱՄՈՒ) Ադրբեջանի հնարավոր ընդգրկման դեմ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փակում է իր պատվիրակությունն Ադրբեջանում
 Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025, 13:23

Արմինֆո. Ադրբեջանի կառավարության որոշմամբ ՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) փակում է իր պատվիրակությունը երկրում։ Այդ մասին ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ։

"Սև Հովազ" ջոկատի ղեկավարի պաշտպանությունն ահազանգում է. Գասպարյանի մոտ ի հայտ են եկել կյանքին սպառնացող և կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ
 Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025, 18:46

Արմինֆո. "Սև հովազ" ռազմա-հայրենասիրական կազմակերպության ղեկավար, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը, ում 2024 թվականի սեպտեմբերին կալանավորել են "Հայաստանում իշխանության զավթման նախապատրաստման" գործով, ահազանգում է, որ ձերբակալման պահին Գասպարյանը լիովին առողջ էր, մինչդեռ, այժմ նրա մոտ ի հայտ են եկել կյանքին սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն ներկայիս խափանման միջոցի հետ։

Քաղաքագետ. Եթե Հայաստանը 2016 թվի ապրիլյան պատերազմի ժամանակ ճանաչեր Արցախի անկախությունը, ապա Պրահայում Փաշինյանի հայտարարությունն իրավական նշանակություն չէր ունենա
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025, 13:36

Արմինֆո.Եթե 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը, չէր կարող հայտարարել, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը: Նման համոզմունք է հայտնել քաղաքաագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝  «Ֆեյսբուքի» իր էջում:

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ. ՀԱԵ դեմ Փաշինյանի արշավը ներքին ճնշումից անցել է արտաքինի
 Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025, 14:16

Արմինֆո.  Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արշավն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու:

Հայաստանի օմբուդսմենը նշել է իրավապահների կողմից ընդդիմադիրներին ձերբակալելիս անմեղության կանխավարկածի խախտումը
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025, 14:35

Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է իրավապահների կողմից ընդդիմադիր գործիչների ձերբակալման ժամանակ անմեղության կանխավարկածի խախտումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 16:06

Արմինֆո.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է ՄԻՊ  գրասենյակը, հայտարարությունում ասվում է.

Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել ՔԿՀ-ից
 Շաբաթ, 21 Հունիսի 2025, 13:05

Արմինֆո Ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ՝ «Արմավիր» ՔԿՀ-ից:

Հայ դատը հրապարակել է հերթական զեկույցը՝ "Ադրբեջանի՝ մարդու իրավունքների խախտումների հետաքննություններում ապացույցներ կեղծելու և թաքցնելու պետականորեն արտոնված քաղաքականությունը"
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 18:01

Արմինֆո.Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչընդոտումը կազմում են Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասը։ Այդ մասին ասվում է  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի պաշտոնական հայտարարությունում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ