Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 16:35
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ Միջուկային բժշկության ազգային կենտրոն:
|
Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 16:29
Արմինֆո. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ:
|
Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 16:21
Արմինֆո. Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեկսանդր Մերեժկոյի հետ:
|
Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 16:13
Արմինֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է դրական միգրացիոն սալդո՝ 5.2 հազար մարդու մակարդակում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 21,2 տոկոսով:
|
Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 15:46
Արմինֆո. Հայաստանի բնակչության թիվը 2026թ. հուլիսին կազմել է 3.104 մլն մարդ՝ տարեկան կտրվածքով աճելով 0.6%-ով կամ 19.5 հազար մարդով (նախորդ տարվա 0.8% աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 15:44
Արմինֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա, ինչը 1.9% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 9,3 պրոմիլ ՝ նախորդ տարվա 9,5 պրոմիլի դիմաց: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 13:36
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ:
|
Շաբաթ, 15 Օգոստոսի 2026, 13:29
Արմինֆո. ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 17:19
Արմինֆո. Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը ՀՀ քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ ՝ ներկայիս 25 000 դրամի փոխարեն: Այդ մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 16:29
Արմինֆո. Դատախազական ներգործության արդյունքում՝ դադարեցվել է Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 16:22
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանի թեկնածությունն առաջադրել է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար:
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 15:59
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 40 հազար քաղաքացիներ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։ Նրա հավաստմամբ՝ այդ թվից ավելի քան 12 հազարը բաժին է ընկնում անչափահասներին։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 15:27
Արմինֆո. Այս ամառ ևս Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 200 սան Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է «Մանկապատանեկան սպորտային-տուրիստական վրանային ճամբարին»։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 15:03
Արմինֆո. Հայաստանի հասարակայնությունն Ազգային Ժողովից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ սկանդալային միջադեպեր և ներողություն խնդրելու պահանջներ: Այդ մասին օգոստոսի 14-ին լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդեւանյանը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 14:47
Արմինֆո. Իրապես մեր ուժերին հավատալու, շրջադարձ անելու և իրական հայկական երազանքի ուղիով, մղումով ու ճանապարհով գնալու ժամանակն է։ Այդ մասին իր հոդվածում գրում է արևմտամետ "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 14:38
Արմինֆո. ԵՄ գնահատման առաքելությունը Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում օրենսդրության բլոկի և քաղաքականության մշակման վերաբերյալ 53 հանձնարարական: Այդ մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 13:39
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել իր մանդատից երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 13:10
Արմինֆո. Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը: Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը՝ նշելով, որ շուտով կներկայացվի համապատասխան օրենքի նախագիծը:
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 12:49
Արմինֆո. Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 12:28
ԱրմԻնֆո. Հայաստանը միգրանտ ուղարկող երկրից վերածվել է միգրանտ ընդունող երկրի, և օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է։ Այս մասին օգոստոսի 14-ին նախարարության առաջին կիսամյակի գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար տեղակալ Արմեն Ղազարյանը։
|