Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 16:37
Արմինֆո."Ոսկե ծիրան" 23-րդ կինոփառատոնի շրջանակներում, արդեն ավանդույթի համաձայն, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում տեղի է ունեցել հանդիպում ամերիկահայ հայտնի կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանի հետ:
|
Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 15:54
Արմինֆո.TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է։
|
Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 13:55
Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը մտադիր է աջակցել ֆիլմերի տարածաշրջանային դիստրիբուցիայի զարգացմանը: Այդ մասին կինոփառատոնի փակման արարողության ժամանակ հաղորդել է "Ոսկե ծիրանի" համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը:
|
Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 11:50
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ։
|
Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 11:33
ԱրմԻնֆո: Գորիսի քրեակատարողական հիմնարկի (ԳՔՀ) շենքերը չեն համապատասխանում այս ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և այս խնդիրը պետք է պատշաճ կերպով լուծվի: Այս մասին հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ՀՀ Արդարադատության նախարարության Գորիսի քրեակատարողական հիմնարկ կատարած աշխատանքային այցից հետո:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 22:00
Արմինֆո. No-budget film-ից մինչև ռեկորդային 16 «Օսկար» մեկ ֆիլմի համար․ ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանի ուղին իսկապես տպավորիչ է:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 18:34
ԱրմԻնֆո. ԱՌՖ «Դաշնակցություն» կուսակցության «Այ Դատ» Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդի Արմեն Իշխանյանը, ինչպես նաև Եվրոպական դատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպան, Հայկական իրավաբանական կենտրոնի (ՀԻԿ) գործադիր տնօրեն և Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը հանդիպեցին Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Միշել Դե Մաեգդի հետ:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 18:02
Արմինֆո. Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը։ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանն այդպես է մեկնաբանել լուրերն այն մասին, որ Իսրայելը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ Ադրբեջանի ճնշումներից հետո:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 14:23
Արմինֆո. 2026 թ. հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 93 երկրների 372 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 14:21
Արմինֆո. "Սրբազան պայքար" շարժման գործով փորձագիտական խումբը պետական ապարատի ռեպրեսիվ գործողություններից տուժած է ճանաչել առնվազն 109 մարդու: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 13:56
Արմինֆո. Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում։
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 13:27
ԱրմԻնֆո. Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարել են, որ ՀՀ իշխանություններին տալիս են ուղիղ մեկ շաբաթ՝ իրենց սիրելիների մասին գոնե որոշ տեղեկություններ ստանալու համար: Եթե նրանք լռեն, ապա ինքնուրույն գործողություններ կձեռնարկեն, կփնտրեն այլ հաղորդակցության ուղիներ՝ հարցը առաջ մղելու համար, և նույնիսկ կգնան մինչև Հակարի կամուրջ:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 12:26
ԱրմԻնֆո. Արշակունյանց-Իսակով ճանապարհի շինարարությունը կսկսվի այս տարվա հուլիսին: Այս մասին հուլիսի 20-ին Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 18:44
Արմինֆո.Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը: Քաղաքի կենտրոնում, Միսաք Մանուշյանի անվան պուրակում բացվել է մշակութային նոր տարածք. տեղադրվել են Աշոտ Հարությունյանի 13 քանդակները:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:41
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը, ով ցուցահանդեսի տաղավարից հեռացրել է Արցախում "Մենք ենք մեր սարերը" կամ, ավելի հայտնի, "Տատիկ - Պապիկ" հուշարձանը պատկերող նկարը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:11
Արմինֆո.Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համակողմանի կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:58
Արմինֆո. Կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի (Աբովյան) աշխատակիցներին ձեռնարկության աշխատանքը վերսկսելու պահանջով հերթական ակցիայի ժամանակ հաջողվել է զանգահարել Քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վազգեն Բադալյանին: 10 օր առաջ հենց նա էր կարգադրել կապարակնքել ձեռնարկությունը, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի և ապրուստի միջոցների։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:39
Արմինֆո.Իրավիճակը Հարավային Կովկասում լինելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովի բանակցությունների օրակարգում: Այդ մասին հաղորդել է ինքը՝ Լավրովը ՝ բացելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները, ով Մոսկվայում է պաշտոնական այցով։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:30
Արմինֆո. Շուրջ երեք տասնամյակ՝ նույն հասցեում։ Սկզբում՝ ընդամենը մեկ ստոմատոլոգիական կլինիկա, իսկ այսօր՝ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ի գրեթե 30 տարվա ճանապարհը լի է զարգացման, նորարարության և շարունակական առաջընթացի պատմություններով։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:10
Արմինֆո. Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։
|