Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 18:26
Արմինֆո.Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 20:11
Արմինֆո.Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 18:01
Արմինֆո.Երբեմն լավագույն որոշումները կայացվում են ոչ թե գրասենյակում կամ հանդիպումների սեղանի շուրջ, այլ ընդմիջման ընթացքում։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:26
Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի հաղթահարել է 4%-անոց արգելքը, սակայն խորհրդարանից դուրս է մնացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունների կամ անգործության պատճառով։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:47
Արմինֆո.Քննչական մարմինը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
|
Շաբաթ, 27 Հունիսի 2026, 14:08
Արմինֆո. Լուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը: Այդ մասին հունիսի 27-ին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողներին հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 20:32
Արմինֆո. Ավարտվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որի ընթացքում սկսվել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունը: Հաջորդ նիստը կմեկնարկի հունիսի 27-ին, ժամը 11:00-ին:
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:30
Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանում հունիսի 26-ին, ժամը 11:00-ին սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը, որոնք պահանջում են անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 18:16
Արմինֆո. Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 11:48
Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կոչ է արել այն քաղաքացիներին, ովքեր հերթական խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տվել են իրենց քաղաքական ուժին, հունիսի 26-ին ժամը 13:00-ին հավաքվել «Տաշիր Արենա»-ում և միասին որոշել, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը։
|
Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 14:36
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքների շրջանակներում հունիսի 23-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս ՝ նվիրված հայ ռազմագերիներին և պատանդներին Բաքվի բանտերում 1000-օրյա պահմանը:
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 18:22
Արմինֆո. Հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում տեղի կունենա կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։ Այդ մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Գուժ Թադեւոսյանը։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 16:15
Արմինֆո. Գյումրիից Մոսկվա չվերթն իրականացնող "Պոբեդա" ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի փաստի առթիվ նախաքննական ստուգում է կազմակերպվել, իրավապահները պարզում են հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառներն ու պայմանները: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 15:08
Արմինֆո.Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 12:50
ԱրմԻնֆո։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող մի շարք քաղաքական ուժերի ներկայացրած հայտարարությունները կքննարկվեն Հայաստանի Սահմանադրական դատարանի նստաշրջանում 2026 թվականի հունիսի 26-ին։ Այդ մասին հաղորդում է դատարանի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է նախօրեին ՍԴ-ի աշխատանքային նիստում։
|
Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:33
Արմինֆո. Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին անհետ կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 20:30
Արմինֆո.Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 11:23
Արմինֆո. Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 11:00
Արմինֆո.Հայ փրկարարները հունիսի 17-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:19
Արմինֆո. Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ։
|