Arminfo.info

Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 13:52

ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կստուգի 2026 թվականի մայիսի 15-ի իր որոշման կատարման ընթացքը, որը վերաբերում է երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև կվերլուծի դրա իրականացման հետ կապված ԶԼՄ-ներում հրապարակումները։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելին
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:00

Արմինֆո.  Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանի հավաստագիր է ստացել 6911 ընտանիք կամ մոտ 28,4 հազար մարդ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման գծով խորհրդական Գայանե Ղարագյոզյանը' ներկայացնելով վերջին շրջանում ծրագրում կատարված փոփոխությունները:

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում անցկացվել է Հիշատակի եւ սգո օրվան նվիրված "Հիշատակի մոմ" ակցիան
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 20:12

Արմինֆո. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանում հարյուրավոր լույսերի առկայծումը կազմել է մեկ թիվ ՝ 1418։ Հենց այդքան օր ու գիշեր է տևել խորհրդային ժողովրդի ճանապարհը դեպի Մեծ հաղթանակ: Այսպիսով, Գյումրիում անցկացվել է "Հիշատակի մոմ" ակցիան՝ նվիրված Հիշատակի և սգո օրվան ՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրվան։

ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 17:50

Արմինֆո.Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:14

Արմինֆո Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։

«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 10:52

Արմինֆո. «Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը: Այդ մասին ասվում է դիտորդական առաքելության հայտարարությունում։

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:56

Արմինֆո. Հունիսի 12-ին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանի ռուսական 102-րդ ռազմակայանում հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Ռուսաստանի օրվան:

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:04

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով:

«Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչված արդյունքներով տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության կարմիր գծերի հատում
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:02

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և իշխանությունների կողմից այն ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության բոլոր կարմիր գծերի հատում:

Տեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 11:08

Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին:

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կդիմի ԿԸՀ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 18:48

Արմինֆո.  Մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին տրված քվեաթերթիկների թվի էական նվազում է դիտվում: Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Պատգամավորն ահազանգում է. Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից ժամանած քաղաքացիների ելքը՝ նրանց զինվորական հավաքների մասնակցության ծանուցագրեր տալով
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 12:26

Արմինֆո.Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից, մասնավորապես՝ Ռուսաստանից ժամանած քաղաքացիների ելքը երկրից՝ նրանց հանձնելով երկրում 25-օրյա զինվորական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։ Այս մասին ահազանգում է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

"Ուժեղ Հայաստան". նախընտրական շրջանում ձերբակալվել են մեր քաղաքական ուժի շուրջ 700 ներկայացուցիչներ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:37

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ, իրավագետ Գոհար Մելոյանը ներկայացրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և դրանց ընթացքում իրենց թիմի արձանագրած հիմնական խախտումները:

Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:10

Արմինֆո Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը ՝ իր հրապարակմանը կցելով դատարանի որոշումը։

ՊՆ․ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբ
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:43

Արմինֆո. Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի ՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբ, սակայն, նման դեպքեր, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Այդ մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:54

Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո՝ այն դեպքում, երբ այդ տեղամասերը պետք է փակված լինեին, ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը։

Ռուսաստանի ԿԸՀ  ներկայացուցիչ․ Հայաստանի ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի քվեարկության վերահսկմանն առնչվող բարդություններ են առաջացել
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 14:30

Արմինֆո.  Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարդություններ են առաջացել այն ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի վերահսկողությունը կազմակերպելու հարցում, որտեղ գտնվել են հայ զինծառայողների մեծ խմբեր: Այդ մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուդմիլա Մարկինան։

ՀՀ կառավարությունը հայտարարել է 2026 թվականի ամառային պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 11:48

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում   գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում, որով սահմանվում է զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Ըստ այդմ՝ 2026 թ. հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ հայտարարվել է ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։

Սամվել Կարապետյան. հունիսի 7-ից հետո Փաշինյանը չի կարողանա որևէ որոշում կայացնել
 Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 10:10

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է հնարավոր ամեն ինչ՝ իր ձախողումները թաքցնելու համար։ Նրա ամենամեծ ձախողումը եղել է բանակում, պաշտպանության գործում և Արցախի հանձնման հարցում։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ խոսելով նախօրեին Երևանում անցկացված զինվորական շքերթի մասին։

ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողները կարող են ակնկալել հավելյալ պարգևատրում
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 11:29

Արմինֆո.Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցնող զինծառայողները կարող են ակնկալել հավելյալ պարգևատրում։ ՀՀ կառավարությունը մայիսի 27-ի նիստում հաստատել է պարգևատրումների չափերը։




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ