Arminfo.info

Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
 Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 11:22

Արմինֆո. Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի օրվա երկրորդ կեսին կբարձրանա 3-5 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 18:08

Արմինֆո.Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Կյանքից հեռացել է առողջապահության նախկին նախարար Ստամբոլցյանը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:40

Արմինֆո.  Կյանքի 70-րդ տարում մահացել է Հայաստանի առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, պլաստիկ վիրաբույժ, "Ավանգարդ մեդ" բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայկական բժշկական ասոցիացիան։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելին
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:00

Արմինֆո.  Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանի հավաստագիր է ստացել 6911 ընտանիք կամ մոտ 28,4 հազար մարդ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման գծով խորհրդական Գայանե Ղարագյոզյանը' ներկայացնելով վերջին շրջանում ծրագրում կատարված փոփոխությունները:

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 19:03

Արմինֆո. Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։

Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
 Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:55

Արմինֆո. Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին. կան տուժածներ։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
 Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:06

Արմինֆո. Հունիսի 20-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:27

Արմինֆո.Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։

Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում և Տավուշում
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 18:26

Արմինֆո.Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդհանուր՝ 2.203.976 թվից քվեարկությանը մասնակցել է 1.224.957 մարդ կամ ընտրողների 48,92%-ը: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):

Փաշինյան․ «Արարատցեմենտ»-ում մասնավոր ներդրողների ներգրավման հարցը կլուծվի միջազգային մրցույթի անցկացման միջոցով։
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 17:22

Արմինֆո.Հայաստանն այս տարի զենք է արտահանել միջազգային շուկա։ Այս մասին մայիսի 21-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը դուրս է եկել զենքի միջազգային շուկա։ Փաշինյանը ընտրողներին հրավիրել է մայիսի 28-ին կայանալիք զինվորական շքերթին, որից հետո տեխնիկայի մի մասը, այդ թվում՝ հայրենական արտադրության, կմնա Երևանի Հանրապետության հրապարակին հարակից տարածքում։

Փաշինյան ․ եթե մենք կարողանանք ապրել առանց արտաքին աջակցության, դա մեզ հնարավորություն կտա լինել բարգավաճող պետություն
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 15:03

Արմինֆո.Առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք ձգտելու է պահպանել ու զարգացնել Հայաստանի անկախությունը, ամրապնդել պետությունը, ինքնիշխանությունն ու խաղաղությունը, թե՝ ոչ։ Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզի Գեղանիստ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Սամվել Կարապետյան. Ադրբեջանն ուզում է փափուկ ուժով զավթել Հայաստանը՝ Փաշինյանի օգնությամբ
 Երեքշաբթի, 19 Մայիսի 2026, 17:35

Արմինֆո.Ադրբեջանն ուզում է փափուկ ուժով զավթել Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի շրջանակներում Փաշինյանի հայտարարությունը ՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետագա ծրագրերի վերաբերյալ։

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով
 Երեքշաբթի, 19 Մայիսի 2026, 09:58

Արմինֆո. Մայիսի 19-ին Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի։

Օսկանյան. Միայն Փաշինյանին իշխանությունից զրկելով է հնարավոր կասեցնել Հայաստանի տարածքների կորստի սողացող գործընթացը
 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 15:18

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո կդադարեցվի հայկական տարածքների կորստի սողացող գործընթացը: Այդ մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ արձագանքելով Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզչության շրջանակներում:

Քաղաքագետ․ Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին կհանգեցնի Սյունիքի կորստին
 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 14:12

Արմինֆո.Տիգրանաշեն գյուղի հանձնումն Ադրբեջանին կհանգեցնի Սյունիքի կորստին։ Նման կարծիք է հայտնել Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ արձագանքելով տարածքներ հանձնելու հետագա ծրագրերի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Հայաստան է ներթափանցել հերթական ցիկլոնը, որն իր հետ բերել է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում և առատ տեղումներ
 Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 10:23

Արմինֆո. Հյուսիսից հերթական ցիկլոնն է ներթափանցել Հայաստան, որն իր հետ բերել է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և առատ տեղումներ:

Հայաստանի ՆԳՆ-ը հերքում է Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին կրակոցների մասին լուրերը, սակայն հաստատում է մի քանի անձանց ձերբակալությունը
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 16:51

Արմինֆո.Որոշ լրատվամիջոցներ, լուսաբանելով մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին մայրուղու ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը, խեղաթյուրել են իրական հանգամանքները ՝ տեղեկություններ տարածելով իբր հնչած կրակոցների մասին: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով . օդերևութաբանների կանխատեսումը
 Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 10:05

Արմինֆո Մայիսի 11-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ծառուկյան․ գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ եւ խաղաղ աշխատել իրենց հողի վրա
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 12:48

Արմինֆո.Մշտապես ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացվող հանդիպումները շարունակվում են։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով կուսակցության քարոզարշավի մասին:

Փաշինյանի ընտանիքի թերթը փորձում է "բելառուսական հետք" հաղորդել Բալահովիտում ՔՊ շտաբի ղեկավարի դեմ մահափորձին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:01

Արմինֆո.ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթը փորձել է "բելառուսական հետք" հաղորդել Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության շտաբի ղեկավարի դեմ մահափորձին:




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ