Arminfo.info

Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 17:18

Արմինֆո.Հուլիսի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:

ԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներին
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 21:45

Արմինֆո.ԵՄ խորհուրդը հուլիսի 13-ին մեկնարկում է ԵՄ գործընկերային առաքելությունը Հայաստանում (EUPM Armenia) ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

ԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպել
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 20:32

Արմինֆո.Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, որը հյուրընկալել էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ միասին։

ՌԴ ԱՀԽ. ԵՄ-ն, որպես Հայաստանի եվրոինտեգրման պարտադիր պայման, առաջ է քաշել Մոսկվայի հետ կրոնական ու հոգևոր կապերի լիակատար խզման պահանջը
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 12:36

Արմինֆո.Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու (ՌՈւԵ) դուրսմղմանը։ Որպես եվրոինտեգրման պարտադիր պայման՝ հայկական իշխանությունների առջև պահանջ է դրվում լիովին խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԽ) մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։

Կարապետյան․ Հայաստանում իշխանության գալուց հետո պատրաստ եմ խորհրդակցել նախկին նախագահների հետ անվտանգության հարցերի շուրջ,  բայց ոչ՝ տնտեսության
 Ուրբաթ, 22 Մայիսի 2026, 15:36

Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում իշխանության գալուց հետո պատրաստ է հանրապետության առաջին երեք նախագահների հետ խորհրդակցել միայն երկրի անվտանգության, բայց ոչ տնտեսության հարցերի շուրջ: Այդ մասին նա հայտարարել Է մայիսի 22-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Փաշինյանը «սլաքներն ուղղել է» ընդդիմության վրա՝ արդարացնելով իշխանությունների անգործությունն ադրբեջանական գերությունից հայերին ազատելու հարցում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 17:31

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարացնելով իշխանությունների անգործությունն ադրբեջանական գերությունից հայերի ազատման հարցում, «սլաքներն ուղղել է» ընդդիմության վրա:

«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը վաղուց դադարել է լինել արտաքին քաղաքականության օրակարգ
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:47

Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել են լինել արտաքին քաղաքականության օրակարգ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ արձագանքելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձին:

Եվրոպական առաջնորդները շարունակում են ժամանել Հայաստան
 Կիրակի, 3 Մայիսի 2026, 19:31

Արմինֆո.  Եվրոպական առաջնորդները շարունակում են ժամանել Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովին, որը սկսվում է երկուշաբթի՝ ապրիլի 4-ին։ Սա եվրոպացի առաջնորդների ամենամեծ հավաքն է Հարավային Կովկասում։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ․ Բարբարոսի բուլդոզերն ու պատվերով գրված վարչական հայտարարությունները չեն կարող ջնջել հայկական պատմությունն Արցախում
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 17:38

Արմինֆո.Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։ Այդ մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի տարածած հայտարարությունում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Կովկասի մահմեդականների խորհրդի հարձակումներին
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 17:33

Արմինֆո.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում է Կովկասի մահմեդականների խորհրդի հայտարարությունը, որը փորձում է արդարացնել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարի լիակատար ավերումը:

ԱԺԲ-ն դատապարտել է Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ օկուպացված Արցախում հայկական ժառանգության շարունակվող ոչնչացման ֆոնին
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 17:09

Արմինֆո. -ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին ասվում է ԱԺԲ խորհրդի տարածած հայտարարությունում։

Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հարցը կապել է փոխադարձության մոտեցման հետ
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 14:40

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման հարցը կապել է փոխադարձության սկզբունքի հետ: Ապրիլի 30-ին ճեպազրույցում նա հնարավոր է համարել, որ հայկական կողմը կարող է նույն կերպ վարվել Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների կառուցած մշակութային նշանակության օբյեկտների հետ:

Արցախցի իրավապաշտպան․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հայտարարությունները խրախուսում են արցախյան ժառանգությունը ոչնչացնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 18:29

Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները խրախուսում են օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքում արցախյան մշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությումը միջազգային կառույցներին կոչ է անում փրկել Արցախի մշակութային ժառանգությունը
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:11

Արմինֆո «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։ Այդ մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։

Եվրախորհրդարանում կքննարկեն արտաքին միջամտության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձևի ընդունումը
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 17:02

Արմինֆո.Ապրիլի 27-30-ը Եվրոպական խորհրդարանում (Եվրախորհրդարան) տեղի կունենան քննարկումներ Հայաստանում հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին միջամտության դեմ պայքարում երկրին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձևի ընդունման շուրջ: Այդ մասին հաղորդում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

Զախարովան գնահատական է տվել օկուպացված Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացմանը
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:59

Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատական է տվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացմանը։

Մոսկվա. Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության նպատակը հանրապետության ներքին գործերին միջամտելն է
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:11

Արմինֆո.Մոսկվայում համոզված են, որ Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության նպատակը երկրի ներքին գործերին միջամտելն է։ Այս մասին ապրիլի 24-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 12:11

Արմինֆո.Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այդ մասին ասվում է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։

Փաշինյան․ Հայաստանի տարածքում պատերազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փորձերը ճանապարհ է դեպի նոր պատերազմ
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 15:32

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում պաատերազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փորձերը ճանապարհ է դեպի նոր պատերազմ: Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ապրիլի 23-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը հետամուտ է լինելու պատասխանատվության ենթարկելու, այդ թվում ՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված պատերազմական հանցագործությունների համար։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 11:39

Արմինֆո ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել  է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։




Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց