Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 18:27
Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր հունիսի 14-ին: Վճիռը հուլիսի 4-ին ընթերցել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 12:20
Արմինֆո. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը բարեփոխումների գործընթացում և Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության իրականացման մեջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում՝ Ալեքսանդրա Քոուլը, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների համար կազմակերպված «Ազնվության կառուցում» ուսումնական դասընթացի փակման արարողության ժամանակ։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:47
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացը՝ սահմանելով վերահսկողություն դրա նկատմամբ։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 10:57
Արմինֆո. Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլեն Սամինը երկրի օրենսդիր մարմնում բարձրացրել է Հայաստանում «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավական ասպեկտների հարցը։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:07
АрмИнфо. Հունիսի 7-ին կայացած Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները լավագույնս դրսևորեցին «օտարերկրյա միջամտության» մասին հայտարարությունները քաղաքական զենքի վերածելու պարադոքսը
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 12:48
ԱրմԻնֆո. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կոչ է արել ընդդիմությանը միավորվել։
|
Կիրակի, 14 Հունիսի 2026, 23:27
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի խորհրդարանում ստացել է 64 մանդատ, իսկ երկու ընդդիմադիր ուժերը միասին՝ 41 մանդատ: Այս մասին հայտնի է դարձել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարությունից, ով ներկայացրել է հունիսի 7-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:44
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավեր ստանալու դեպքում այց կկատարի Ռուսաստան։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:24
Արմինֆո. ԵՄ և ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կկարողանան առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել տարվա ընթացքում 180 օր։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ի կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 13:53
Արմինֆո.Հունիսի 10-ի գիշերը Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկուտի հետևանքով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։
|
Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 17:53
Արմինֆո.Հայաստանը մերժել է մի շարք ռուս պատգամավորների հավատարմագրումը որպես դիտորդներ երկրում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին մայիսի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով համապատասխան հարցին, հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 16:14
Արմինֆո.Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու Հայաստանի խոսքերը հակասում են պաշտոնական Երևանի իրական քայլերին։ Այս մասին մայիսի 28-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:17
Արմինֆո.ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:13
Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաթղթերում առկա եղել «ՌԴ ԱԴԾ ՏԿ» (ИЦ ФСБ — Տեղեկատվական կենտրոն) նշումը։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:06
Արմինֆո.«Միասնության թևեր» կուսակցությունը որևէ արտաքին աղբյուրից, հատկապես՝ Ռուսաստանից, ֆինանսավորում չի ստանում։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Անկախ դիտորդ» կազմակերպության հայտարարությանն այն մասին, թե «Միասնության թևեր»-ը ֆինանսավորում է ստացել ՌԴ-ից։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 17:13
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կախված կլինեն երկրի քաղաքացիների ընտրությունից ՝ գնալ ընտրությունների, թե՝ չգնալ, քվեարկել ինչ-որ քաղաքական ուժի օգտին, թե, պարզապես, փչացնել քվեաթերթիկը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Նինա Մարգարյանը, պարզաբանելով, թե ինչպես է դա աշխատում՝ հիպոթետիկ թվերի օրինակով
|
Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026, 14:41
Արմինֆո. Футболисты сборной Армении по футзалу получат денежное вознаграждение. Правительство РА на заседании 2 апреля одобрило сумму бюджетных отчислений.
|
Շաբաթ, 28 Մարտի 2026, 12:00
Արմինֆո.« Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սյունիքի մարզի Ագարակի բնակիչներին ներկայացրեց ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական և պաշտպանական ծրագրերը։
|
Երեքշաբթի, 24 Մարտի 2026, 12:45
Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Հայաստանի խնամակալության և խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
|
Շաբաթ, 21 Փետրվարի 2026, 13:09
Արմինֆո.Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իր համար և աջակցում են իր ընտանիքին: Իր ուղերձում Ռուբենն ընթերցել է 14-15-րդ դարերի բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը սեփական մեկնաբանությամբ։ Այդ մասին հաղորդում է Ռուբեն Վարդանյանի աջակցության խումբը։
|