Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 10:31
ԱրմԻնֆո. Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին, ինչը ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:16
Արմինֆո.Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 13:40
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները, նրանց համախոհներն ու աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Եվրոպական միության (ԵՄ) ներկայացուցչության առջև՝ կապված քաղաքական ուժի կողմից Ստեփանավանի ղեկավարի պաշտոնի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան հետ։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 12:37
ԱրմԻնֆո. Հայաստանի Հանրապետությունն է կրում կալանքի տակ գտնվող անձի մահվան հիմնական պատասխանատվությունը: Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ արձագանքելով «Հզոր Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում:
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 11:20
ԱրմԻնֆո. «Հայաստան» խմբակցությունը և «Ազգային-դեմոկրատական բևեռ» շարժումը (ԱԴԲ) արձագանքել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 11:09
ԱրմԻնֆո. Բժիշկները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մտնելու թույլտվություն ստացան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահից փաստացի հետո։ Այս մասին ասվում է ընդդիմադիր գործչի շահերը պաշտպանող իրավաբանական թիմի հայտարարության մեջ։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 11:34
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ներկայացրել է հոկտեմբերի 25-ին երկրի 21 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալները։
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 11:14
ԱրմԻնֆո. Հայր և որդի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմնությունից և անօրինականությունից, վերաբերում է բացառապես ֆինանսական մեղադրանքներին, և չկան հիմքեր նախաքննությանը խոչընդոտելու վտանգի մասին մեղադրանքների համար։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:22
Արմինֆո.Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։ Նույն սկզբունքը վերաբերում է թվային և ֆինանսական անվտանգությանը․ եթե ձեր տվյալները վտանգված են, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Հարձակման հենց առաջին ժամերին են զեղծարարները փորձում ձեր հաշիվներից գումար ելքագրել, ձեր անունով վարկ ձևակերպել կամ հափշտակել ձեր հաշիվների գաղտնաբառերը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:37
Արմինֆո: Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 13:21
ԱրմԻնֆո: Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան - խմբ.), նրա կինը՝ Անուշ Մինասյանը, ինչպես նաև Արմեն Պետրոսյանը, Բագրատ Սարգսյանը, Աբրահամ Սարգսյանը, Արամ Մնացականյանը, Բորիս Գոլովանովը, Գենադի Ռոմանենկոն, Վազրիկ Սեկոյանը, Տիգրան Եղոյանը և Տիգրան Սաֆարյանը կանչվել են դատախազություն։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 11:44
ԱրմԻնֆո. Փաստաբան Զարուհի Փոստանջյանը պահանջել է հետաքննել սեպտեմբերի 22-ին իր դստեր՝ Գրետա Դրամբյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:32
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն արդեն շուրջ 450 օր զրկված է ազատությունից: Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստանի" հայտարարության մեջ։
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 19:47
Արմինֆո. Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգում է փաստաբան Աշոտ Սիմոնյանը։
|
Շաբաթ, 29 Օգոստոսի 2026, 11:38
Արմինֆո. Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին պատասխանել է ՌԴ կառավարությանն առընթեր միջազգային "Լազարյան ակումբի" խորհրդի համակարգող, Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի պաշտոնական նամակին՝ ի պատասխան օգոստոսի 7-ին Սոչիում կայացած ընդլայնված նիստի արդյունքներով "Լազարյան ակումբի" խորհրդի դիմումի:
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 19:12
Արմինֆո. Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների, որոնց նկատմամբ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հերթական դատական նիստը:
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 19:09
Արմինֆո.Արդեն երկրորդ դատավորը չցանկացավ վարել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ գործը: Այդ մասին օգոստոսի 28-ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 18:12
Արմինֆո.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 28-ին Էջմիածնի դատարանի Վաղարշապատի նստավայրում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 18:11
Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը, որի համաձայն, պետությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին գործերին: Այդ մասին օգոստոսի 28-ին հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը՝ Էջմիածնի դատարանի դիմաց, որտեղ մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայ Առաքելական Եկեղեցու վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործով երկրորդ դատական նիստը:
|
Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026, 11:57
ԱրմԻնֆո. Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա №52 ավտոբուսում տուրբինի անսարքության պատճառով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
|