


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական օրինակով կոչ է անում սերտել հայոց պատմության դասերը:
«Ավարտեցի «Հայոց պատմության» երրորդ հատորի առաջին գրքի ընթերցումը և միանգամից սկսեցի երրորդ հատորի երկրորդ գրքի ընթերցումը։ Սերտել պատմության դասերը․ դա, ըստ էության, այն է, ինչ ես անում եմ անընդհատ: Եվ դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, եւ ոչ թե գոյատեւման օրակարգի մեջ ենք», - հայտարարել է Փաշինյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում ։



