


Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանը ժողովրդավարական պետություն չէ՝ հարցը որակելով "ոչ կոռեկտ":
Փետրվարի 10-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հարցը հնչել է այն բանից հետո, երբ, խոսելով Մոսկվայում վերջերս կայացած հանդիպումների մասին, Սիմոնյանը հայտարարել է, որ այն, ինչ ինքը խոսել է այնտեղ կայացած հանդիպումների ժամանակ, խոսել է լրագրողների հետ և այն, ինչ նա տեսել է հետո ռուսական ԶԼՄ-ների ռեպորտաժներում, արմատապես տարբեր բաներ են։
«Մեզ մոտ, այստեղ կանգնած են 90% ընդդիմադիր լրագրողներ։ Այնտեղ՝ պետական», - ասել է նա, նկատելով, որ ՀՀ - ում և ՌԴ-ում ԶԼՄ-ներն անհամեմատելի են։ Ի պատասխան՝ հնչել է հարց․ "Դուք ՌԴ-ն ժողովրդավար չե՞ք համարում»



