Arminfo.info


 Երկուշաբթի, 9 Փետրվարի 2026 12:02
Ալինե Գրիգորյան

Արցախի պետնախարար․ Հազարավոր արցախցի ընտանիքներ ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել՝ Հայաստանի կառավարության աջակցության ծրագրերի դադարեցման պատճառով

Արցախի պետնախարար․ Հազարավոր արցախցի ընտանիքներ ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել՝ Հայաստանի կառավարության աջակցության ծրագրերի դադարեցման պատճառով

Արմինֆո. Հազարավոր արցախցի ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության և առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ՝ Հայաստանի կառավարության կողմից աջակցության ծրագրերի դադարեցման պատճառով: Այդ մասին Facebook-ի իր էջում ահազանգում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

 

«Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Կից ներկայացված լուսանկարը վկայում է սոցիալական քաղաքականության լիակատար ձախողման մասին։ Սա ոչ միայն արժանապատիվ կյանքի նվազագույն պայմանների խախտման ակնհայտ օրինակ է, այլև աջակցության ծրագրերի դադարեցման ուղղակի հետևանք։

 

Ստեղծված ճգնաժամը արդյունք է այն քաղաքականության, որի շրջանակում որոշումները կայացվել են առանց ժողովրդի հետ հաշվի նստելու և առանց դրանց սոցիալական ու առողջական հետևանքների գնահատման։ Արդյունքում՝ մարդիկ կանգնած են ոչ միայն սոցիալական ծանր վիճակի, այլև առողջական լուրջ խնդիրների առաջ։

 

Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, իսկ պետական քաղաքականության մեջ առկա անորոշությունն ու անգործությունը խորացնում են խնդիրները։

 

Անհապաղ անհրաժեշտ է վերանայել գործող մոտեցումները, վերականգնել կամ փոխարինել դադարեցված աջակցության ծրագրերը իրական, արդյունավետ մեխանիզմներով և ապահովել համակարգված, կայուն լուծումներ։ Այսպես շարունակվել չի կարող։ Սոցիալական անտարբերությունը չի կարող և չպետք է դառնա պետական քաղաքականություն», -  գրել է Արցախի պետնախարարը։

 

Իր հերթին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Facebook-ի իր էջում հաղորդել է, որ հանդիպել է Աշտարակում ժամանակավորապես բնակություն հաստատած հայրենակիցների հետ։ «Խոսեցինք մեր դարդ ու ցավից, մեր կորստից, մեր խեղդվող լռությունից, բայց նաև մեր նպատակներից, մեր չհանձնվող ցանկություններից ու այն երազանքներից, որոնք մեզ բոլորիս անընդհատ տանում են Արցախ, մեր տուն։

 

Քննարկեցինք սոցիալական այն քաոսը, որի մեջ հայտնվել ենք բոլորս՝ անորոշություն, անպաշտպանություն, անարդարություն։ Մինչ վերադարձի հնարավորությունը ձևակերպեցինք խելամիտ և անհրաժեշտ լուծումներ, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան այսօր ապրել արժանապատիվ՝ նույնիսկ ժամանակավոր պայմաններում։

Բայց մի բան բոլորիս համար անսակարկելի էր․ այսօրվա կացությունը ժամանակավոր է։ Մեր ապագան, մեր վերադարձը, մեր կյանքը կառուցվում են Արցախում։

 

Հանդիպման արդյունքում կարևորվեց փոխադարձ կապի անհրաժեշտությունը և հստակեցվեց հետագա գործնական քայլերի շարունակականությունը», - գրել է Հակոբյանը։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որը հանգեցրեց ԼՂՀ լիակատար հայաթափմանը։ Դրան նախորդել էր չճանաչված հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակում ։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։ Հավելենք, որ 2023 թվականի հոկտեմբերից Հայաստանում մեկնարկել էր ծրագիր, որի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակարանային ծախսերը հոգալու համար հատկացվում էր ամսական 40 հազար դրամ (մոտ 100 դոլար) մեկ անձի համար, ևս 10 հազար դրամ ՝ կոմունալ ծառայությունների համար ։ Ծրագիրն ընդգրկում էր բոլոր արցախցիներին ՝ անկախ տարիքից ։ Սակայն 2025 թվականի հուլիսից սոցիալական աջակցությունը դարձել է թիրախային ։ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարաններով ապահովման Հայաստանի կառավարության ծրագիրը ևս ամբողջությամբ տապալվել է։ Չնայած արցախցիների իրավունքների պաշտպանության միության կազմակերպած հանրահավաքներին և կառավարության ներկայացուցիչների հետ բանակցություններին՝ արցախցիների ամենակարևոր հարցերը անտեսվել են, ինչի առնչությամբ այսօր նրանք ավելի բարդ իրավիճակում են հայտնվել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԱզգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Աշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարմանԱշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարման
Դավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակԴավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակ
«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար
Սևանա լճի ափին   քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։Սևանա լճի ափին քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։
 Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին
Օշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբՕշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունըՀայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունը
Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»
Հայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղըՀայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղը
Արդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է ՀայաստանումԱրդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է Հայաստանում
ԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձ
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմերՀայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմեր
Վահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՎահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներըՎաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները
Արմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններԱրմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններ
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում             Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում            
ՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցումՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում
Փաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքըՓաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքը
Սարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարըՍարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարը
Ի՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակըԻ՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակը
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս ԽանդանյանTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս Խանդանյան
Փորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվելՓորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվել
Վարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարարՎարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարար
Սարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ինՍարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Շարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի ԴաշնությանՇարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի Դաշնության
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբ
Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիներիՎրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիների
ՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարինՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին
Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունըՀայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունը
Ավստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացըԱվստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացը
Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապվածԱզգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապված
ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
Անդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համարԱնդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համար
Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԱմենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարությունԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարություն
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստումԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստում
Քաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումըՔաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համար
Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններովՀայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններով
Նոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններումՆոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններում
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներինՊոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
"Կապան" մարզադաշտը կարող է ճանաչվել հանրային գերակա շահի օբյեկտ
Հաքան Ֆիդան. Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ընթացքին դեպի մշտական խաղաղության համաձայնագրի կնքում Հաքան Ֆիդան. Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ընթացքին դեպի մշտական խաղաղության համաձայնագրի կնքում 
Նարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասինՆարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասին
Սա որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության. Արամ Վադևանյանը՝ խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու մասինՍա որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության. Արամ Վադևանյանը՝ խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու մասին
ՔԿ․ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. Տվյալ փաստի առնչությամբ վեց անձ ձերբակալվել էՔԿ․ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. Տվյալ փաստի առնչությամբ վեց անձ ձերբակալվել է
Հայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովներըՀայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովները
ՀՀ վարչապետը մի շարք կադրային որոշումներ է ստորագրելՀՀ վարչապետը մի շարք կադրային որոշումներ է ստորագրել
Ընդդիմադիր․ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական պատասխանատվությունըԸնդդիմադիր․ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական պատասխանատվությունը
Ազգային ժողովում կստեղծվի նոր կառույց՝ խորհրդարանական էթիկայի հանձնաժողովԱզգային ժողովում կստեղծվի նոր կառույց՝ խորհրդարանական էթիկայի հանձնաժողով
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
Հայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվըՀայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվը
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ կապի՝ կանանց մարդասիրական այցը Բաքու կազմակերպելու համար։Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ կապի՝ կանանց մարդասիրական այցը Բաքու կազմակերպելու համար։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց