


Արմինֆո. Հունվարի 9-ի գիշերը, ուրբաթ օրը, ռուսական զորքերը ցամաքային և ծովային տեղակայման հեռահար ճշգրիտ զենքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի կարևորագույն թիրախներին։ Հարվածները կատարվել են ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հարվածի ընթացքում կիրառվել են «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգեր։ Հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներին և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը աջակցող էներգետիկ ենթակառուցվածքներին։
Պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ Կիևի կողմից նման «ահաբեկչական գործողությունները» ապագայում «անպատասխան չեն մնա»։ Նախարարությունը հայտարարել է, որ հարվածի նպատակները ձեռք են բերվել։



